RECP in Armenia

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն (ԿՏԲԿ)

Հակիրճ տեղեկատվություն Կովկասի տարածաշրջանայինբնապահպանական կենտրոնի (ԿՏԲԿ) մասին

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ԿՏԲԿ) անկախ, ոչ քաղաքական, ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնվել է 1995թ. Սոֆիայում կայացած Նախարարական կոնֆերանսի որոշման հիման վրա և գրանցվել 2000թ. գարնանը` Կովկասի տարածաշրջանում բնապահպանությանն  ու կայուն զարգացմանն ուղղված  աշխատանքների իրականացման նպատակով։

ԿՏԲԿ-ն օժանդակում է Կովկասի երկրներում բնապահպանական խնդիրների լուծմանը և աջակցում քաղաքացիական հասարակության կառուցմանը, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության,, տեղեկատվության ազատ շրջանառության, ինչպես նաև ՀԿ-ների, կառավարական կառույցների, տեղական համայնքների և այլ շահառուների միջև համագործակցության խթանման միջոցով։

ԿՏԲԿ հիմնադիր փաստաթուղթը՝ կանոնադրությունը, ստորագրվել է 1999թ. Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի կառավարությունների և Եվրամիության կողմից:

ԿՏԲԿ Հայաստանյան գրասենյակը գործում է 2003 թվականից և պատասխանատու է ԿՏԲԿ տարածաշրջանային և ազգային մակարդակում գործունեության և ծրագրերի իրականացման համար:

ԿՏԲԿ մասնագիտացված ոլորտները

  • Վերականգնող էներգիայի աղբյուրներ  և էկո-համայնք:
  • Բնապահպանական կառավարում:
  • Բնապահպանական կրթություն:
  • Ագրո կենսաբազմազանություն:
  • Իրազեկության բարձրացում:
  • Բնապահպանական ազդեցության գնահատում:
  • Բնական պաշարների կայուն օգտագործում:
  • Բնապահպանական քաղաքականություն:
  • Էներգոխնայողություն:
  • Աղետների ռիսկերի նվազեցում:
  • Կարողությունների հզորացում:
  • Կլիմայի փոփոխություն:
  • Կայուն հողօգտագործում:
  • Օրգանական գյուղատնտեսություն:
  • Համայնքային անտառկառավարում:
  • Էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն:

Հայաստանում իրականացվող ծրագրերը

1. ԵՄ տարածաշրջանային ծրագիր “Աջակցություն Կովկասի լեռնային շրջանների համայնքային անտառների քաղաքականությանը և պրակտիկային”

Դոնոր՝ ԵՄ

Ծրագրի նպատակն է աջակցել համայնքային անտառների քաղաքականությանը և պրակ-տիկային, որոնք ուղղված են անտառվերականգնման և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանը, հողօգտագործման և անտառօգտագործման համայնքային իրավունքների պահպանմանը, գյուղական շրջանում չքավորության նվազեցմանը, բնակչության մեջ առկա տարածաշրջանային և ազգային լարվածության ռիսկերի նվազեցմանը:

2. ԵՄ տարածաշրջանային ծրագիր “Հարավային Կովկասում հողերի դեգրադացիայի մեղմացման և աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կառավարում”

Դոնոր՝ ԵՄ

Ծրագրի հիմնական նպատակն է Հարավային Կովկասի երկրներում ապահովել էկոհամակարգերի ֆունկցիոնալ շարունակականություն և ամբողջականություն, սննդի անվտանգությունը, նվազեցնել չքավորու-թյունը և ավելացնելև համայնքային ֆերմերային տնտեսությունների եկամուտը` պայքարելով անապատացման դեմ, աջակցելով բնական պաշարների կայուն օգտագործմանը և գյուղատնտեսական համակարգի վերակագնմանը:

3. “Բնապահպանական քաղաքականություն և շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրեր” (ՇՄՊՏԳԾ)

Դոնոր՝ ԵԱՀԿԱՄՆ դեսպանատուն

Ծրագրի նպատակն է` իրականացնել նախագծեր, ուղղված տարածաշրջանային, ազգային և համայնքային մակարդակներում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, Հարավային Կովկասի կառավարական կառույցներին փորձագիտական, ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:

ՇՄՊՏԳ ծրագրեր են իրականացվել ՀՀ Արարատ, Քաջարան, Վարդենիս, Կապան, Դիլիջան և Չարենցավան քաղաքներում:

4. “Հայացք Ճակատային Գծից” (ՀՃԳ)

Դոնոր՝ UNISDR, GNDR, EC ECHO

Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել Հյոգոյի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Այն բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից` հետազոտություն և խորհրդատվություն:

5. “Քուռ-Արաքս անդրսահմանային գետավազանի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար բարվոք պայմանների ստեղծում”

Դոնոր՝ ԵՄ

Ծրագրի հիմնական նպատակն է Քուռ-Արաքս անդրսահմանային գետերի ավազանի ինտեգրացված կառավարման համար բարվոք միջավայրի ստեղծումը:

Մշակվել  է Քուռ-Արաքս անդրսահմանային գետերի ավազանի կայուն կառավարման համար ճանապարհային քարտեզ` ԵՄ “Ջրային ուղղությունների” ներկայացման միջոցով, որոնք ընդգրկված են Եվրոպական Հարևանության քաղաքականության Ազգային Գործողությունների պլանի մեջ, և որը պետք է ընդունվի մասնակից երկրների կողմից:

6. “Աջակցություն գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Արևային չորանոցների տեղադրում”

Դոնոր՝ Գերմանիայի Դեսպանություն

 

Ծրագրի նպատակն է աջակցել Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին համայնքի կայուն զարգացմանը` նոր եկամտի աղբյուրների հայտնաբերման և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

7. “Հայաստանում բնապահպանական տեսուչների ուսուցում համակարգված մոտեցման միջոցով”

Դոնոր՝ Նորվեգիայի կառավարություն

Ծրագրի գլխավոր նպատակն է ներկայացնել ուսուցման համակարգված մոտեցում Հայաստանում և Ադրբեջանում գործող պետական բնապահպանական տեսչությունների աշխատակիցների համար, վերապատրաստման ծրագրերի, կարիքների գնահատման և մասնագիտական դասընթացների իրականացման միջոցով:

8. ԵՄ տարածաշրջանային ծրագիր “Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում և իրականացում Հարավային Կովկասի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման նպատակով”

Դոնոր՝ ԵՄ

 

Ծրագրի գլխավոր նպատակն է` Հարավային Կովկասի երկրներում հզորացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները` նպատակ ունենալով  ապահովելու ագրոկենսաբազմազանությունը` հատկապես արիդ և սեմիարիդ խոցելի էկոհամակարգերում և տեղական համայնքներում:

9. Հարավային Կովկասում ավելի մաքուր արտադրությամբ՝ փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության և արդյունավետության խթանում”

Դոնոր՝VROM

Ծրագրի գլխավոր նպատակն է` նպաստել կայուն զարգացմանը և նվազագույնի հասցնել արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` փոքր եւ միջին ձեռնարկությունների արդյունավետ գործունեության և մրցակցության խթանման միջոցով:

10. “Դրամական տույժեր և պատասխանատվություն. բնապահպանական վնասները EECCA երկրներում”

Դոնոր՝ VROM

Ծրագրի գլխավոր նպատակն է` բարելավել երկրներում բնապահպանական կառավարման համակարգը ՝ հզորացնելով բնապահպանական պատասխանատվության ռեժիմը:

11. “Հատուկ պահպանվող տարածքների անդրսահմանային Համատեղ քարտուղարություն” (TJS)

Դոնոր՝KfW

12. “Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն”

Դոնոր՝UNIDO

Ծրագրի գլխավոր նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական  և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:

ԿՏԲԿ-ն հանդիսանում է նաև էկո-կրթության տարածման ջատագով, և որպես բնապահպանական ակտիվ կառույց, հետամուտ է լինում բնապահպանության ոլորտներին առնչվող միջոցառումների իրականացմանը` դրանով իսկ նպաստելով բնապահպանական կրթության խթանմանը և հանրային իրազեկման բարձրացմանը: