Եզրափակիչ ուսուցողական հանդիպում

Review Training Pic (2)

2015 թվականի հունվարի 26-ից 27-ը Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնի Հայաստանյան գրասենյակը կազմակերպեց ՄԱԱԶԿ ՛՛Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրությու՛՛ ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում Վերջին ուսուցողական հանդիպումը: Ուսուցողական հանդիպման վայր՝ ԿՏԲԿ Հայաստանյան գրասենյակ: Ուսուցողական հանդիպման հիմնական նպատակն էր ՌԱՄԱ փորձացուցադրական կազմակերպություններում գնահատման արդյունքների վերանայումը: Հանդիպմանը մասնակցում էին ԿՏԲԿ ներկայացուցիչներ՝ տնօրեն տկն. Նունե Հարությունյանը, ազգային թիմի ղեկավար՝ Դշխուհի Սահակյանը, ազգային համակարգող՝ Տիգրան Օգանեզովը, ֆինանսական ղեկավար՝ Հասմիկ Մանուկյանը և ծրագրերի աջակցող՝ Թամարա Հակոբյանը, Վիեննայում ՄԱԱԶԿ-ի ՛՛Մաքուր և կայուն արտադրություն՛՛ ծրագրի ղեկավար՝ Ռենե Վան Բերկելը, Հայաստանում ՄԱԱԶԿ ղեկավար՝ Անահիտ Սիմոնյանը և ՌԱՄԱ ազգային փորձագետները:

ԿՏԲԿ տնօրեն Նունե Հարությունյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հայտարարեց Վերջին ուսուցողական հանդիպման մեկնարկը: Պրն. Ռենե Վան Բերկելը իր ցանկությունը հայտնեց ծանոթանալ ազգային փորձագետների կողմից փորձացուցադրական կազմակերպություններում գնահատման արդյունքում ստացված վերջնական արդյունքներին: Ծրագրի շրջանակում ընտրվել էին տասը փորձացուցադրական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից, որոնք են՝  ՛՛Մարիլլա՛՛ ՍՊԸ, ՛՛Կաշի՛՛ ԲԲԸ, ՛՛Յունիֆիշ՛՛ ՍՊԸ, ՛՛Սաթենի՛՛ սպառողական կոոպերատիվ, ՛՛Արարատ՛՛ մթերքի գործարան, ՛՛Աշտարակ Ձու՛՛ՍՊԸ, ՛՛Մ&Մավր՛՛ ԲԲԸ, ՛՛ՀԱՏՄ՛՛ ՍՊԸ, ՛՛Լուկաշին՛՛ սպառողական կոոպերատիվ, ՛՛Արամե&Սոֆի՛՛ ՍՊԸ:

ՌԱՄԱ ազգային փորձագետները ներկայացրեցին գնահատման արդյունքում ստացված վերջնական արդյունքները: Նրանք ներկայացրեցին հիմնավորված առաջարկությունները և լուծումները ուղղված ռեսուրսների արդյունավետությանը և մաքուր արտադրությանը: Բոլոր կազմակերպություններում հանդիպող հիմնական առկա խնդիրներն էին էներգաի, էլեկտրաէներգիայի, ջրի արդյունավետ օգտագործման հետ կապված խնդիրները: Որոշ կազմակերպություններում առկա էին թափոնների կառավարման, վերամշակման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, արտադրական գործընթացում թերության խնդիրներ: Պրն. Ռենե Վան Բերկելը բարձր գնահատեց ազգային փորձագետների կողմից այս ժամանակահատվածում տարված աշխատանքները և գնահատման արդյունքները, որոնք նրանք անհատապես ներկայացրեցին հանդիպման առաջին օրվա ընթացքում: Նա հավելեց նաև, որ փորձագետների կողմից առաջարկված լուծումները համապատասխանում են ՌԱՄԱ մեթոդոլոգիային, և, որ դրա շնորհիվ կբարելավվի տվյալ կազմակերպություններում աշխատանքային արդյունավետությունը դրանց հետևելու դեպքում:

Ուսուցողական հանդիպման երկրորդ օրվա ընթացքում Պրն. Ռենե Վան Բերկելը, ԿՏԲԿ տնօրեն՝ Նունե Հարությունյանը, ծրագրի ազգային համակարգող՝ Տիգրան Օգանեզովը, ՄԱԱԶԿ Հայաստանյան ղեկավար Անահիտ Սիմոնյանը և ազգային փորձագետ՝ տիգրան Սեկոյանը այցելություն կատարեցին դեպի ՛՛Աշտարակ Ձու՛՛ ՍՊԸ, փորձացուցադրական կազմակերպություն ծանոթանալու համար կատարված աշխատանքներին ՌԱՄԱ ծրագրի ընթացքում և արդյունքներին: Կազմակերպության գործադիր ղեկավարը իր երախտագիտությունը հայտնեց աջակցելու համար տվյալ կազմակերպության հետ: Գնահատեց նման կարևորությունը փորձագիտական գնահատականների կարևորությունը և հավաստիացրեց, որ նրանք կօգտվեն փորձագիտական առաջարկություններից իրենց արտադրական գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: