Մեր մասին

Ռեսուրսների Արդյունավետություն և Մաքուր Արտադրություն (ՌԱՄԱ)

Իրականացման վայրը`     Հայաստան

Տևողությունը`    12 ամիս

Թիրախային խմբերը

  • Պետական կառավարման մարմիններ` բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ:
  • Տեղական իշխանություններ/տեղական ինքնակառավարման մարմիններ, ծրագրի իրականացման համայնքների բնակչություն:
  • Շահագրգիռ ոլորտների համայնքային և ազգային կազմակերպություններ (ֆերմերային տնտեսություններ, բիզնես միավորումներ և այլն):

“Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն” ցուցադրական ծրագիրը  հանդիսանում է Արևելյան Գործընկերության 6 երկրներում իրականացվող (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) “Կանաչ տնտեսություններ Արեւելյան հարեւանության տարածաշրջանում”   ծրագրի երեք բաղադրիչներից մեկը, որի գլխավոր նպատակն է շարժվել դեպի կանաչ տնտեսություն ՝ տնտեսական աճը շրջակա միջավայրի դեգրադացիայի և ռեսուրսների սպառումից տարանջատելու միջոցով:

“Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն” ցուցադրական ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում են ստուգված կանխարգելիչ բնապահպանական մոտեցումներ և արտադրողականության այնպիսի հասկացություններ, որոնք բացահայտում են ռեսուրսների բարելավված արտադրողականության եռակի առավելությունները (նվազեցված արտադրողական ծախսեր և նյութերի, էներգիայի ու ջրի օգտագործում), նվազեցված բնապահպանական ազդեցությունը (ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում) և բարելավված հանրային առողջությունը ու անվտանգությունը:

Ծրագրի նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) հասկացությունների, մեթոդների, գործիքների և քաղաքականությունների ներդրման միջոցով` դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական  և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:

ՓՄՁ-ները և այլ կազմակերպությունները կսկսեն պահպանել նյութերը, էներգիան և ջուրը (այսինքն բարելավել ռեսուրսների արտադրողականությունը) և նվազեցնել թափոնների քանակը ու արտանետումները: Այդպիսով նրանց արտադրությունը կդառնա ավելի կայուն և մրցունակ, իսկ աշխատատեղերի քանակը և  եկամուտը հնարավոր կլինի ապագայում ընդլայնել: Կազմակերպությունները նման գործունեություն կկարողանան ծավալել ՌԱՄԱ հասկացությունների, մեթոդների և գործիքների կիրառման միջոցով:

Ծրագրի հիմնական գործողություններն են՝

ՌԱՄԱ ծրագիրը ներառում է առանձին գործողություններից բաղկացած երեք աշխատանքային ուղղություն՝

1. ՌԱՄԱ մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Ազգային փորձագետների խումբը կտրամադրի խորհրդատվություն հայաստանյան ձեռնարկություններին՝ մասնավորապես գյուղատնտեսական/սննդի, քիմիական  և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:

2. ՌԱՄԱ իրականացում, տարածում և փորձարկում: Հայաստանի ՓՄՁ-ների կողմից ՌԱՄԱ հասկացությունների, մեթոդների և գործիքների ներդնում:

3. ՌԱՄԱ տեխնիկական աջակցություն: Մատչելի և անհրաժեշտ ՌԱՄԱ փորձի և գործիքների հասանելիության ապահովում:

Ակնկալվող արդյունքները

Ծրագրի ակնկալվող արդյունքն է Արևելյան գործընկերության երկրներում՝ մասնավորապես Հայաստանում, ՌԱՄԱ հասկացությունների, մեթոդների և գործիքների վերաբերյալ բարձր իրազեկվածությունը: