28

Հուլ

Արարատ քաղաքի կանաչ ակումբների հավաստագրերի հանձնման հանդիպում-29.06.2017

Արարատ քաղաքում 29.06.2017 տեղի ունեցավ “Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) փոքր և միջին ձեռնարկությունների համար” ծրագրի Արարատ քաղաքի ՌԱՄԱ Կանաչ Ակումբների անդամ կազմակերպությունների մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը: Հանդիպմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի՝ ավագանու և մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներ: Այն ամփոփեց քաղաքում ծրագրի շրջանակներում հիմնված „Կանաչ ակումբի” ձեռքբերումները և խնդիրները, մանրամասն ներակայացվեց մասնակից ՓՄՁ-ներում առկա իրավիճակը, քննարկվեցին ծրագրի իրականացման աշխատանքային խմբի կողմից արված առաջարկները և այն հաջողության պատմությունները, որոնք ուրվագծվել են ակումբի հիմնադրման պահից ի վեր: Ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը խոսեց Հայաստանում դեպի Կանաչ տնտեսություն տանող ճանապարհին երկրում իրականացվող քայլերի, մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին: Ծրագրի ֆասիլիտատոր Դշխուհի Սահակյանը ներկայացրեց ձեռնարկություններում իրականացված արագ գնահատման արդյունքները, խոսեց այն խնդիրների մասին, որոնք ծառացած են ՓՄՁ-ների առջև: Նունե Հարությունյանը ներկայացրեց նաև ՓՄՁ-ների գործունեության ֆինանսավորման խոչընդոտները: Շեշտադրվեցին այն առաջարկները, որոնք արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են: „Արմինաշող”, „Աբրիկոն”, „Գալիք” ՓՄՁ-ների ղեկավարները շնորհակալություն հայտնելով դասընթացների կազմակերպման և իրականացված արագ գնահատումների համար, հույս հայտենցին, որ ձեռնարկությունների առջև ծառացած ֆինանսական դժվարությունները ևս կարելի կլինի հաղթահարել արված առաջարկների և վերլուծությունների օգնությամբ և կիրառմամբ: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց Հայաստանում ծրագրի իրականացման ընթացքը ամփոփող ֆիլմը, որում ներառված են նաև Արարատի „Կանաչ ակումբի” մասնակից կազմակերպությունների հաջողության պատմությունները՝ մասնավորապես „Արմինաշող” և „Աբրիկոն” ձեռնարկություններում արված առաջարկների ներդրման ընթացքն ամփոփոխ տեսաշարերը:

Կարդալ ավելին

28

Հուն

ՌԱՄԱ Կանաչ Ակումբների անդամ կազմակերպությունների մասնակցության հավաստագրերի հանձնում

Արարատ քաղաքում 29.06.2017 տեղի կունենա “Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) փոքր և միջին ձեռնարկությունների համար” ծրագրի ավարտական հանդիպումը՝ այն կամփոփի քաղաքում ծրագրի շրջանակներում հիմնված Կանաչ ակումբի ձեռքբերումները և խնդիրները, մանրամասն կներակայացվեն մասնակից ՓՄՁ-ներում առկա իրավիճակը, կքննարկվեն ծրագրի իրականացման աշխատանքային խմբի կողմից արված առաջարկները և այն հաջողության պատմությունները, որոնք ուրվագծվել են ակումբի հիմնադրման պահից ի վեր:

Ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը կխոսի Հայաստանում դեպի Կանաչ տնտեսություն տանող ճանապարհին երկրում իրականացվող քայլերի, հնարավորությունների մասին: Ծրագրի ֆասիլիտատոր Դշխուհի Սահակյանը կներկայացնի այն խնդիրները, որոնք ծառացած են ՓՄՁ-ների առջև, կշեշտադրվեն այն առաջարկները, որոնք հաջողությամբ իրականացվել են: Բանախոսը նաև կներկայացնի Հայաստանի Բուհական համակարգում ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության հնարավորությունների, գործընթացի ընդլայնման մասին:
Ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը եզրափակիչ խոսքում կներկայացնի Հանրապետությունում արդեն իսկ գործող չորս <<Կանաչ ակումբ>>-ների փորձի տարածման հնարավորությունների և ակնկալվող իրազեկման բաղադրիչի մասին:

Կարդալ ավելին

17

Ապր

Կարողությունների զարգացման դասընթաց «ՄԱԿ ԱԶԿ ՌԱՄԱ ցուցադրական ծրագրի ՌԱՄԱ «Գրպանի տեխնոլգիական ուղեցույցներ՝ ՌԱՄԱ նպատակային ոլորտների համար» թեմայով

Կարողությունների զարգացման դասընթաց ՌԱՄԱ փորձագետների համար

«ՄԱԿ ԱԶԿ ՌԱՄԱ ցուցադրական ծրագրի ՌԱՄԱ «Գրպանի տեխնոլգիական ուղեցույցներ՝ ՌԱՄԱ նպատակային ոլորտների համար» թեմայով

ՄԱԿ-ի գրասենյակ, Երևան 21 Ապրիլ, 2017

ՌԱՄԱ ծրագիրը ընտրված թիրախային ոլորտների համար /սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրություն/ մշակել է 3 ՌԱՄԱ գրպանի տեխնոլգիական ուղեցույցներ ՌԱՄԱ մոտեցումների դյուրին կիրարկման նպատակով: Ներկայիս խորացված ուսուցումը ենթադրում է գործնական հմտություններ ՌԱՄԱ մշտադիտարկման գործընթացի համար՝ տեխնիկական սարքավորումների օգտագործման և տվյալների հավաքագրման և մշտադիդարկման համար. այն նախատեսված է  ՌԱՄԱ ազգային փորձագետների համար՝ ՌԱՄԱ ընտրված ցուցադրական ձեռնարկություններում մշտադիտարկման սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացման նպատակով:

ՌԱՄԱ Ցուցադրական ծրագիրն իրականացվում է «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության, երկկողմ դոնորների և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԿԱԶԿ) հետ համատեղ: Հայաստանում «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագիրն իրականացնում է Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական կենտրոնը:

Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) հասկացությունների, մեթոդների, գործիքների և քաղաքականությունների ներդրման միջոցով դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը:

«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում են ստուգված կանխարգելիչ բնապահպանական և արտադրողականության բարձրացման մոտեցումներ, որոնք բացահայտում են ռեսուրսների բարելավված արտադրողականության եռակի առավելությունները (արտադրության ցիկլի նվազեցված  ծախսեր և նյութերի, էներգիայի ու ջրի նվազեցված օգտագործում), նվազեցված բնապահպանական ազդեցությունը (ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում), նաև բարելավված աշխատանքի անվտանգությունը և հանրային  առողջությունը: ՓՄՁ-ները և այլ կազմակերպությունները հնարավորություն կունենան պահպանել նյութերը, էներգիան և ջուրը (այսինքն բարելավել ռեսուրսների արտադրողականությունը) և նվազեցնել թափոնների քանակն ու արտանետումները: Այդպիսով նրանց արտադրությունը կդառնա ավելի կայուն և մրցունակ, իսկ աշխատատեղերի քանակը և  եկամուտը հնարավոր կլինի ապագայում ընդլայնել: Կազմակերպությունները նման գործունեություն կկարողանան ծավալել ՌԱՄԱ հասկացությունների, մեթոդների և գործիքների կիրառման միջոցով: Այն նպաստելու է  կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական  և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:

Կարդալ ավելին

08

Ապր

Մեկնարկեց ՌԱՄԱ ՛՛Կանաչ ակումբների՛՛ երկրորդ փուլը Հայաստանի Վանաձոր և Հրազդան քաղաքներում
jf

«Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության» ծրագրի գլխավոր նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական  և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում: Ծրագրի «Կանաչ ակումբների» հիմնում բաղադրիչը նպատակ ունի  իրականացնել արտադրական նպատակներով տարբեր տեսակի նյութական և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության հնարավորինս լայնածավալ գնահատում` ռեսուրսների օգտագուծման արդյունավետությունը բարձրացնելու և ավելի մաքուր արտադրության գաղափարախոսությունը ներդնելու համար:

ՌԱՄԱ ակումբների աշխատանքը նպատակաուղղված է զարգացնելու և փորձարկելու վստահելի աջակցության մոդել ձեռբարկությունների համար, հիմնականում փոքր բիզնես կազմակերպությունների, որը պետք է լինի ընդլայնելի և վերարտադրվող երկու շրջաններում նախնական փորձարկումից հետո:

Այս բաղադրիչի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է երկրորդ փուլը և աշխատանքային խումբը ՀՀ Բնապահպանության փոխնախարար, EAP GREEN ազգային պատասխանատու Խ. Հակոբյանի, ծրագրի ազգային համակարգող Ն. Հարությունյանի հետ համատեղ հանգեցին եզրակացության, որ որպես ցուցադրական քաղաքներ կընտրվեն Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքները:

2016թ. Ապրիլի 8-ին Վանաձորում տեղի ունեցավ առաջին հանդիպումը քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների՝ փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի, ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն` , ՓՄՁ-ների և ակտիվ Հկ-ների ներկայացուցիչների հետ: Համատեղ քննարկման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ ծրագրի անցկացման ընթացքի, ժամանակացույցի, փոխադարձ պարտավորությունների և համաձայնությունների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց տեղեկատվություն ծրագրի իրականացման ընթացքի և  առաջիկա հանդիպումների վերաբերյալ: ՏԻՄ ներկայացուցիչների հետ քննարկվեցին “Կանաչ ակումբ”- ի մասնակից կազմակերպությունների հնարավոր նախնական ցանկը: Քննարկվեց նաև լրատվամիջոցների հետ համագործակցության հնարավորությունները, ինչը կխթանի մարզում իրականացվող ծրագրի վերաբերյան տեղեկատվության տրամադրման ընդլայնմանը, իրազեկման բարձրացմանը:  Հանդիպման ավարտին ստորագրվեց համաձայնագիր ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի և ՄԱԿԱԶԿ Հայաստանում Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի Ազգային համակարգող Նունե Հարությունյանի միջև:

Վանաձոր – Լոռու մարզկենտրոնն է և մարզի ամենախոշոր քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում և մեծությամբ հանրապետության երրորդ քաղաքն է: Մշտական բնակչության թիվը 85.7 հազար մարդ: Վանաձոր քաղաքն ունի արդյունաբերական բազմաճյուղ ուղղվածություն ` քաղաքում գործում են քիմիական, թեթև, մեքենաշինական ու սարքաշինական, սննդի փայտամշակման ու կահույքի արտադրության և   այլ ճյուղերի ձեռնարկություններ: Վանաձորը հանրապետության խոշորագույն քաղաքներից է, մարզի ազգաբնակչության ավելի քան 36%-ը կենտրոնացած է Վանաձորում, իսկ քաղաքային բնակչության` 62%-ը: Քաղաքն ունի զարգացած ենթակառուցվածքներ, հանդիսանում է միջպետական նշանակության ավտոճանապարհների հանգույցային կետ: Մարզկենտրոնում է կենտրոնացված նաև առևտրի (և մեծածախ և մանրածախ) ու այլ ծառայությունների գերակշիռ մասը` մոտ 80%-ը: Վանաձորը նաև մարզի համար հանդիսանում է սոցիալական առողջապահական ու կրթական ծառայությունների կենտրոն:

Կարդալ ավելին

04

Ապր

ՌԱՄԱ շահագրգիռ կողմերի երրորդ համաժողով
forum pic

ՄԱԱԶԿ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՌԱՄԱ շահագրգիռ կողմերի երրորդ համաժողովը, որն ուղղված էր խթանելու ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը փոքր և միջին ձեռնարկություններում: Համաժողովը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, Երևան քաղաքի Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում:

ՌԱՄԱ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավորությամբ, «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) շրջանակներում: Համաժողովն ուղղված էր համալրելու ՌԱՄԱ-ն ձեռնարկությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության փորձերով և հեռանկարներով, ինչպես նաև կազմակերպել քննարկում վերջիններիս հետ: ՌԱՄԱ համաժողովը կազմակերպվել է շահագրգիռ խմբերի միջև համագործակցության խթանման և փոխըմբռնման դյուրացման նպատակով: ՌԱՄԱ շահագրգիռ կողմերի երրորդ համաժողովի վերաբերյալ զեկույցը ներբեռնել այստեղ`

Կարդալ ավելին

11

Փետ

Բրյուսելում ընթանում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների՝ <<Դեպի <<Կանաչ տնտեսության>> ներդրում>> /EaP GREEN/ 5-րդ նստաշրջանը
12743520_1585753741673316_914854033823708591_n

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը փետրվարի 10-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արևելյան գործընկերության երկրների <<Դեպի <<Կանաչ տնտեսության>> ներդրում>> /EaP GREEN/ 5-րդ նստաշրջանին:
<<Կանաչ տնտեսության ներդրման>> քաղաքականությունն ուղղված է ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների աջակցությանը՝ տնտեսության զարգացման <<կանաչ>> մոդելին անցման հարցում՝ հաղթահարելու տնտեսական աճի ուղղակի կախվածությունը շրջակա միջավայրի դեգրադացումից և բնական ռեսուրսների վատնումից:

Արևելյան գործընկերության երկրների հաշվետվությունների շրջանակում փոխնախարար Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշել է. <<Կանաչ տնտեսության ներդրման>> քաղաքականությանն ուղղված գործողությունների շրջանակներում դեռևս 2015 թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել <<Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն>> (ՌԱՄԱ) ծրագրի համակարգող խորհրդի նիստ, որը քննարկել է ծրագրի գործունեությունն ու արդյունքները, ինչպես նաև խրախուսել ՌԱՄԱ կենտրոնի ստեղծման գաղափարը: ՌԱՄԱ կենտրոնը կկազմակերպի խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաև կմշակի ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության նոր տեխնոլոգիաներ և <<կանաչ>> տնտեսության ռազմավարություն>>:

Կարդալ ավելին

10

Փետ

«Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույց»

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է «Կանաչ տնտեսության» ներդրման քաղաքականությունը, որի խնդիրներից մեկը մաքուր արտադրության կազմակերպումն ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է փոքր և միջին ձեռնարկատիրական սուբյեկտ­ներում, ուստի «Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույցը» կարող է դառնալ «կանաչ տնտեսության» ձևավորմանը նպաստող  նախադրյալներից մեկը:

Բիզնեսի բարգավաճման, մրցունակ արտադրանքի ստեղծման, շուկայական տնտեսությունում գործող ցանկացած ընկերության համար անհրաժեշտ է էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների, միջոցների ու գործիքների ներդրումը: Այս նպատակին է ծառայում «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն՝ ՓՄՁ ների համար» մշակված ուղեցույցը:  Սույն ուղեցույցի հիմքում դրված է ձեռներեցության ոլորտում դեպի «կանաչ տնտեսության» տանող մեթոդաբանությունը: Այն ստեղծվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի շրջանակներում և լայն հնարավորություններ է ստեղծում շուկայական տնտեսությունում գործող ընկերությունների հիմնական ռազմավարական նպատակների իրականացման համար:

ՌԱՄԱ ծրագիրն ուղղված է կանխարգելիչ բնապահպանական միջոցառումների կիրառմանը, որոնք ենթադրում են ռեսուրսների արտադրողականության բարելավում /արտադրողական ծախսերի, նյութերի, էներգիայի, ռեսուրների օգտագործման նվազեցում/, բնապահպանական ազդեցությունների նվազեցում և մասնագիտական և հանրային բարելավված առողջություն ու անվտանգություն:

ՌԱՄԱ ծրագրի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի հասնելու շրջակա միջավայրի աղտոտվածության ծավալների նվազեցման, արտադրական և տեխնոլոգիական կարիքների ծախսերի կրճատման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, ապրանքների որակի, ինչպես նաև արտադրության պայմանների, ընկերության կարգավիճակի և հասարակական կարծիքի բարելավման:

 

Կարդալ ավելին

18

Դեկ

Արարատում կայացավ վերջին «ՌԱՄԱ» Կանաչ ակումբ աշխատաժողովը 2015թ. դեկտեմբերի 18-ին
gd

ՄԱԿ ԱԶԿ «ՌԱՄԱ» ծրագրի շրջանակներում կազմակերպված կանաչ ակումբ վերջին աշխատաժողովը Արարատ քաղաքում տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի 18-ին, որը կոչված էր ներկայացնելու «Գործողությունների ծրագիրը» Արարատ քաղաքի ՓՄՁ-ների համար:

Կանաչ ակումբ անդամ ձեռնարկություններին ներկայացվեց Գործողությունների ծրագիրը, որում ներառված են ՌԱՄԱ հնարավոր տարբերակները արտադրական գործընթացներում կիրառելու նպատակով (էներգիայի, ջրի, ռեսուրսների արդյունավետ օգտագործում, թափոնների կառավարում, բնապահպանական վնասի կրճատում, քիմիական նյութերի օգտագործման ծավալների կրճատում, և այլն):

Յուրաքանչյուր ձեռնարկատիրոջ նպատակն է առավելագույնի հասցնել եկամտային մակարդակը, և տվյալ դեպքում նախադրյալ կարող է հանդիսանալ ՌԱՄԱ մեթոդաբանության կիրառումը, որի միջոցով կբարելավվի արտադրատեսակի մրցունակությունը համաշխարհային բնապահպանական և սննդի ապահովության չափորոշիչներին համաձայն, ինչը ունի մեծ դեր սպառողների որոշման կայացման մեջ:

Կանաչ պիտակավորում` անհրաժեշտ է փոխել արտադրողների մտածելակերպը, որպեսզի նրանք ապահովեն էկոլոգիապես մաքուր, սերտիֆիկացված արտադրատեսակներ:

Կանաչ սերտիֆիկացումն ավելի տարածվում է մեծ սպառողական խմբերի միջև, քանի որ սպառողներից շատերն այժմ ուշադրություն են դարձնում ավելի մաքուր, շրջակա միջավայրին և առողջությանը չվնասող արտադրատեսակներին:

ՓՄՁ-ներ

Սպառողների մտածելակերպի փոփոխությունը ազդակ է հաղորդում ՓՄՁ-ներին անհրաժեշտ փոփոխության համար, ստիպելով նրանց դառնալ ավելի իրազեկված սպառողական նոր պահանջների վերաբերյալ և արտադրել էկոլոգիապես անվնաս արտադրանք, օգտագործել արդյունավետությունն ապահովող տեխնոլոգիաներ և նորարական լուծումներ տալ արտադրական գործընթացներին:

Մոնիթորինգ` ISO 2000 ստանդարտների ներքո շուկայում ներկայացված  արտադրատեսակներտը գտնվում են պարբերական վերահսկման ներքո, ապահովելու համար արտադրատեսակի համապատասխանությունը վերոնշյալ ստանդարտին:

Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցելու ՓՄՁ-ներին բացահայտելու ՌԱՄԱ կիրառման ոլորտները:

Աշխատաժողովի ընթացքում գործողությունների ծրագրերը բաշխվել են Կանաչ ակումբ անդամ ՓՄՁ ներկայացուցիչների միջև: Դրանց լրացման միջոցով նրանք նկարագրել են իրենց գործունեության այն ոլորտները, որոնցում դիտվում է ՌԱՄԱ-ի կիրառման պահանջը:

Կարդալ ավելին

17

Դեկ

Դիլիջանում կայացավ վերջին «ՌԱՄԱ» Կանաչ ակումբ աշխատաժողովը 2015թ. դեկտեմբերի 17-ին
d p

Դիլիջանում կայացած ՌԱՄԱ Կանաչ ակումբի հերթական` ՓՄՁ-ներում կիրառվող գործողությունների պլանի ներկայացմանն ուղղված աշխատաժողովը սկսվեց 2015 թվականին Դիլիջանում կայացած բոլոր ՌԱՄԱ կանաչ ակումբների ամփոփումով:

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին ռեսուրսների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի ազդեցության, բնապահպանական մարտահրավերների նկարագրման, թափոնների կառավարման, ՓՄՁ-ներում` էներգետիկ արդյունավետության միջոցառումների, օպտիմալացմանն ուղղված ՌԱՄԱ համակցված մոտեցումների, բարելավված արտադրական փուլերի, նյութերի և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման վերաբերյալ թեմաները:

Կանաչ պիտակավորում` անհրաժեշտ է փոխել արտադրողների մտածելակերպը, որպեսզի նրանք ապահովեն էկոլոգիապես մաքուր, սերտիֆիկացված արտադրատեսակներ:

Կանաչ սերտիֆիկացումն ավելի տարածվում է մեծ սպառողական խմբերի միջև, քանի որ սպառողներից շատերն այժմ ուշադրություն են դարձնում ավելի մաքուր, շրջակա միջավայրին և առողջությանը չվնասող արտադրատեսակներին:

ՓՄՁ-ներ

Սպառողների մտածելակերպի փոփոխությունը ազդակ է հաղորդում ՓՄՁ-ներին անհրաժեշտ փոփոխության համար, ստիպելով նրանց դառնալ ավելի իրազեկված սպառողական նոր պահանջների վերաբերյալ և արտադրել էկոլոգիապես անվնաս արտադրանք, օգտագործել արդյունավետությունն ապահովող տեխնոլոգիաներ և նորարական լուծումներ տալ արտադրական գործընթացներին:

Մոնիթորինգ` ISO 2000 ստանդարտների ներքո շուկայում ներկայացված  արտադրատեսակներտը գտնվում են պարբերական վերահսկման ներքո, ապահովելու համար արտադրատեսակի համապատասխանությունը վերոնշյալ ստանդարտին:

Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցելու ՓՄՁ-ներին բացահայտելու ՌԱՄԱ կիրառման ոլորտները:

Աշխատաժողովի ընթացքում գործողությունների ծրագրերը բաշխվել են Կանաչ ակումբ անդամ ՓՄՁ ներկայացուցիչների միջև: Դրանց լրացման միջոցով նրանք նկարագրել են իրենց գործունեության այն ոլորտները, որոնցում դիտվում է ՌԱՄԱ-ի կիրառման պահանջը:

Կարդալ ավելին

17

Դեկ

«ՌԱՄԱ» ծրագրի ազգային համակարգողը կատարում է այցելություն «Դիլիջան առողջարանային համալիր» ՌԱՄԱ արագ գնահատումներ իրականացնելու նպատակով
cxv

2015 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԱՄԱ ազգային համակարգող տկն. Նունե Հարությունյանը ՌԱՄԱ թիմի հետ համատեղ կատարեց այցելություն դեպի Դիլիջանի առողջարանային համալիր: Այցի նպատակն էր անցկացնել ՌԱՄԱ արագ գնահատումներ: Ողջ ընթացքում Դիլիջանի առողջարանային համալիրը ակտիվորեն ներգրավված էր Դիլիջանում կայացող ՌԱՄԱ Կանաչ ակումբ աշխատաժողովներին, և նախնական համաձայնությամբ, առաջարկվեց կատարել այցելություն համալիրի այն հատվածներ, որտեղ ռեսուրսների օգտագործումն ավելի կենտրոնացված է, լվացքատուն, արհեստանոց, հացատուն, խոհանոց: Լվացքատանը տկն. Նունե Հարությունյանը քննարկեց ջրի, էներգիայի, քիմիական նյութերի օգտագործման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման վերաբերյալ հարցերը:

Ազգային համակարգող տկն. Նունե Հարությունյանը հարցազրույց անցկացրեց լվացքատան և հացատան աշխատողների միջև, որի միջոցով բացահայտվեցին կազմակերպությունում առկա հնարավոր բարելավման ոլորտները (արտադրություն, ծառայությունների բարելավում, էլեկտրականության օգտագործում, ջրի և էներգետիայի ծախսերի կրճատում, ինչպես նաև աշխատուժի ներառում): Տկն. Հարությունյանը կմշակի հնարավոր տարբերակներ Դիլիջան առողջարանային համալիրում ՌԱՄԱ արագ գնահատումների անցկացման նպատակով: Հնարավոր  տարբերակները կվերանայվեն և կներկայացվեն կազմակերպության ղեկավարությանը դրանց հետագա կիրառման նպատակով:

Կարդալ ավելին

08

Դեկ

ՌԱՄԱ ազգային փորձագիտական խմբի կարողությունների զարգացման երկրորդ վերապատրաստում
hgfij

ՄԱԿ ԱԶԿ ՛՛ՌԱՄԱ՛՛ թիմի և Հայաստանյան ԿՏԲԿ-ի կողմից ՄԱԿ ԱԶԿ ՛՛Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն՛՛ (ՌԱՄԱ) ծրագրի շրջանակներում, կազմակերպվել է տեղական ՌԱՄԱ ազգային փորձագիտական խմբի կարողությունների զարգացման երկրորդ վերապատրաստումը: Այն տեղի է ունեցել դեկտեմբերի 8-10-ին, ԿՏԲԿ Հայաստանյան գրասենյակում, Երևան:

Կարողությունների զարգացման երկրորդ հանդիպումը նպատակ ուներ ներկայացնելու և վերլուծելու ՌԱՄԱ գնահատման մեթոդաբանությունը, գործիքները և կիրառումը Հայաստանյան ՌԱՄԱ փորձագետների կողմից, ովքեր անցկացնում են ՌԱՄԱ գնահատումներ տարբեր արդյունաբերական ոլորտներում (սննդի, խմիչքի, քիմիական նյութերի և շինարարական նյութերի արտադրական ոլորտներում) ներգրավված ՓՄՁ-ներում: Վերապատրաստումը ներառում էր հետևյալ թեմաները`

  • ՌԱՄԱ հնարավորություններ ուղղված  նյութերի և թափոնների նվազեցմանը
  • ՌԱՄԱ հնարավորություններ ուղղված ջրի և արտանետումների նվազեցմանը
  • ՌԱՄԱ հնարավորություններ ուղղված էներգիայի արդյունավետությանը
  • ՌԱՄԱ հնարավորություններ ուղղված քիմիական կառավարմանը
  • Իրագործելիության ուսումնասիրություն
  • ՌԱՄԱ կառավարում

ՄԱԿ ԱԶԿ ՌԱՄԱ ծրագրի ազգային համակարգող` տկն. Նունե Հարությունյանը տվեց ծրագրի ընթացքում կատարած աշխատանքի նկարագիրը և ներկայացրեց Հայաստանյան բիզնես կազմակերպությունների շրջանակում իրականացվող ՌԱՄԱ գնահատումների առաջընթացը:

Վերապատրաստումը բաղկացած էր երկու փուլերից` մոդուլների ներկայացումից, որն իրականացվում էր ՌԱՄԱ միջազգային փորձագետ Նազիր Աբիջանովի կողմից և ՌԱՄԱ գնահատումների արդյունքների վերաբերյալ ազգային փորձագետների ներկայացումներից:

Միջազգային փորձագետ պրն. Աբիջանովի կողմից անցկացված մոդուլները ներկայացնում էին ՌԱՄԱ հիմնական նպատակները, մեթոդաբանությունը, որոնցով փորձագետները պետք է ցուցադրական կազմակերպություններում իրականացնեն ծրագիրը:

Վերապատրաստման ընթացքում ՌԱՄԱ փորձագետները ներկայացրեցին իրենց կողմից մշակված նախնական զեկույցները և կազմակերպություններում առկա իրավիճակը: Ազգային փորձագետների կողմից կատարված գնահատումների և աուդիտների հիմնական նպատակն էր հայտնաբերել արտադրական այն գործընթացները, որտեղ ռեսուռսները անարդյունավետ են օգտագործվում և կրճատել դրանք ՌԱՄԱ մեթոդաբանության կիրառման միջոցով, ինչպես նաև գտնել տեխնոլոգիական և ալտերնատիվ լուծումներ տվյալ ռեսուրսներն ավելի արդյունավետորեն օգտագործելու նպատակով:

Համաձայն փորձագետների 3R սկզբունքը նաև նախադրյալ կհանդիսանա ֆինանսական օգուտներ ստանալու և բիզնեսի գործունեությունը ընդարձակելու նպատակով:

Կարդալ ավելին

07

Դեկ

Երրորդ ՌԱՄԱ Կանաչ ակումբը Դիլիջան քաղաքում
sf

Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) Կանաչ ակումբներ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավորությամբ, ”Հանուն շրջակա միջավայրի և աճի գործընկերության” (ԱլԳ) ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրների կողմից իրականացվող Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագիրը կոչված է ՌԱՄԱ ակումբների միջոցով տարածելու ռեսուրսների արդյունավետությունը և մաքուր արտադրությունը փոքր բիզնես կազմակերպություններում:

Հայաստանում ՌԱՄԱ Ակումբների ծրագիրն իրականցավում է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան մասնաճյուղի կողմից: ՌԱՄԱ ակումբների գլխավոր գործառույթն է տարբեր նպատակներով օգտագործվող նյութերի և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնական գնահատումը, ինչպես նաև շրջակա միջավայրի վնասի հիմնական գնահատումը, որը կնպաստի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչը կխթանի մաքուր արտադրության գաղափարը: Կանաչ ակումբները կոչված են ներկայացնելու ՌԱՄԱ Կանաչ ակումբների գաղափարը, նպատակները, խնդիրները, գործողությունները և ակնկալվող արդյունքները պիլոտային շրջանների ՓՄՁ-ների համար:

ՌԱՄԱ ակումբը նոյեմբերի 9-ին կազմակերպել էր երրորդ ՌԱՄԱ Կանաչ ակումբը Հայաստանի Դիլիջան քաղաքում, որը տեղի ունեցավ քաղաքի ՛՛Օրհուս՛՛ կենտրոնում: Հերթական Կանաչ ակումբը ուղղված էր ներկայացնելու հաջորդ մոդուլը ջրերի և կեղտաջրերի վերաբերյալ, ինչպես նաև կատարելու ինքնագնահատման քննարկումներ Կանաչ ակումբ անդամ կազմակերպությունների միջև: Ազգային ֆասիլիտատոր տկն. Դշխուհի Սահակյանը ներկայացրեց տեխնիկական բովանդակությունը ջրի և կեղտաջրերի վերաբերյալ, ներկայացնելով ջրի օգտագործման հետ կապված խնդիրները, հնարավորությունները և օգուտները, կարևորագույն խնդիրները կապված ջրի ոչ արդյունավետ օգտագործմանը: Տկն. Դշխուհի Սահակյանը ներկայացրեց լուծումները նշված խնդիրների վերաբերյալ: Քննարկումներ տեղի ունեցան մասնակից կազմակերպությունների և աշխատաժողովի վարողների միջև: Քննարկման ժամանակ հնչեցին թեմաներ կապված Դիլիջան քաղաքում ջրային պաշարների հետ: Հնչեցվել են մասնավորապես հետևյալ թեմաները՝

  • Դիլիջան քաղաքում մատակարարվող ջրի որակը ցածր է
  • Որոշ կառույցներում և մասնաշենքերում ջուրը մաքրվում է միայն դրենաժային համակարգով
  • Համապատասխան ֆիլտրեր չկան տեղադրված, որոնք կապահովեն ջրի բարձր որակը և մաքրությունը
  • Դիլիջան առողջարանային համալիրում հանգստացողների թիվը վերջին տարիներին նվազել է մատակարարվող ջրի ցածր որակի պատճառով

Նրանք նաև նշեցին, որ դեռևս քայլեր չեն ձեռնարկվում ջրի որակը բարձրացնելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին բաժանվեցին գործնական առաջադրանքներ, որոնց մեջ ներառված էին գործնական վարժություններ:

Կարդալ ավելին

30

Հոկ

ՌԱՄԱ շահառուների առաջին ֆորումը տեղի ունեցավ 2015թ. հոկտեմբերի 30-ին, Արարատ քաղաքում
AAEAAQAAAAAAAAcHAAAAJDViZDE3NWVlLWY5MzEtNDU1Zi1hOTRjLWZkYTU2ZmZjOTczNA

ՄԱԿ ԱԶԿ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի շրջանակներում կազմակերպվեց ՌԱՄԱ շահառուների առաջին ֆորումը, որն ուղղված էր խթանելու էներգետիկ արդյունավետությունը փոքր և միջին ձեռնարկություններում` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության <<Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն>> ծրագրի շրջանակներում: Շահառուների առաջին ֆորումը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Արարատ քաղաքի Մշակույթի պալատում:

«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ծրագրի շահառուների ֆորումների հիմնական նպատակն է տեղայնացնել և օժանդակել ՌԱՄԱ փորձի, մեթոդների և գործիքների ներդրմանը Հայաստանում։

Ֆորումի ընթացքում ներկայացվենին ՓՄՁ-ների համար մշակված «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն՝ ուղեցույց ՓՄՁ ների համար» հիմնարար սկզբունքները։ ՓՄՁ-ների, պետական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են ռեսուրսների արդունավետ օգտագործման և մաքուր արտադրության մեթոդաբանությունը, կներկայացվի ՌԱՄԱ փորձաքննություն անցած ՓՄՁ-ների փորձը։ ՌԱՄԱ կիրառման արդյունքում ակնհայտ կլինեն տնտեսական, բնապահպանական և սոցիալական օգուտները կառավարության, տնտեսվարողների, սպառողների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության համար։ Բիզնեսի բարգավաճման, մրցունակ արտադրանքի ստեղծման, շուկայական տնտեսությունում գործող ցանկացած ընկերության համար անհրաժեշտ է էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների, միջոցների ու գործիքների ներդրումը. Հենց այս նպատակին կծառայի «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն՝ ՓՄՁ ների համար» մշակված ուղեցույցը:

Կարդալ ավելին

08

Հոկ

ՌԱՄԱ Կանաչ ակումբ – Աշխատաժողով 1, Արարատ քաղաքում
pic

Մասնակից կազմակերպություններ

  • Արարատի ցեմենտի գործարան  (ցեմենտի արտադրություն)
  • Աբրիկոն ՍՊԸ – ալկոհոլ (օղի, գինու արտադրություն)
  • Արմինաշող ՍՊԸ (խմորեղենի, հացի արտադրություն)
  • Մաքսիմելլա ՍՊԸ (շինարարական նյութեր)
  • Արամե և Սոֆի ՍՊԸ (կաթնամթերքի արտադրություն)
  • Կավաշեն ՍՊԸ  (շինարարական նյութեր)
  • Գալիք ՍՊԸ (խմիչքներ)
  • Արարատ չանշին շինարարական ընկերություն (ասֆալտի արտադրություն)
  • Արարատի քաղաքապետարանի    կոմունալ բաժնի ներկայացուցիչներ
  • Տեղական մեդիայի ներկայացուցիչներ

2015թ. հոկտեմբերի 8-ին ՌԱՄԱ թիմը անցկացրեց ՌԱՄԱ Կանաչ ակումբների առաջին փուլը Հայաստանի Արարատ քաղաքում, տեղական քաղաքպետարանի և քաղաքապետ պրն. Հայկ Հայկյանի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչների և ոսկու, օղու/խմիչքների, հյութերի, խմորեղենների, հացի արտադրության, շինարարական իրերի, պանրի և կաթնամթերքի, ասֆալտի, ցեմենտի, կաուստիկ սոդայի արտադրության մեջ ներառված տեղական բիզնես կազմակերպությունների հետ համագործակցությամբ: ՓՄՁ-ները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, ինչպես նաև պրոֆիլները, բիզնեսի կառավարման համակարգերը, ապրանքների արտադրությունը և տնտեսական մարտահրավերները: Հայաստանում ՌԱՄԱ ազգային համակարգող տկն. Նունե Հարությունյանը ներկայացրել է ՌԱՄԱ Կանաչ ակումբների հիմնադրման հիմնական գաղափարը, որը կներկայացնի ՌԱՄԱ կիրառման գործնական ասպեկտները, ՌԱՄԱ-ի տնտեսական և բնապահպանական ազդեցություները, աղբի կառավարումը, էներգիայի արդյունավետությունը, կեղտաջրերի  մաքրման և արտադրության փուլում նյութերի և ռեսուրսների վերօգտագործումը, ինչպես նաև ներկայացրել է ՌԱՄԱ Կանաչ ակումբների հիմնական ռազմավարական ուղղությունները:

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ազգային փորձագետ, Կանաչ ակումբների ֆասիլիտատոր Դշխուհի Սահակյանը ներկայացրեց Մոդուլ 1-ը, որը վերաբերվում է բիզնեսների բնապահպանական պրոֆիլին, ներգրավելով ՓՄՁ-ներին քննարկմանը և հարց/պատասխան սեսիային: Քննարկվել են հետևյալ մարտահրավերները և ասպեկտները՝

Արարատի ՌԱՄԱ ակումբ ՓՄՁ-ների նկատողությունները և հնչեցրած հարցերը

Տեղական ՓՄՁ-ները և արտադրողները պետք է քննարկեն վերամշակման հնարավորությունները իրենց արտադրական ցիկլում,

Կլիմայի փոփոխության մեղմացում /ՌԱՄԱ-ն, որպես CO2 գազի արտանետումները կրճատող արդյունավետ միջոց,

Թափոններ՝ մեծ քանակությամբ արտադրանք է վերածվում թափոնի և դեն նետվում: ՌԱՄԱ-ն կոչված է աջակցելու թափոնային նյութերի վերօգտագործմանը,

Քիմիական թափոններ՝ երկրում թունավոր թափոնների հավաքման լիցենզիան դեռևս բացակայում է, չկա հատուկ մարմին, որը կզբաղվի այս գործառույթով,

Բիզնեսի զարգացման զսպանակային մոդել՝ նոր արտադրանքների մշակում ՌԱՄԱ-ի հիման վրա,

Շրջակա միջավայրի և բիզնեսի զարգացում՝ աղտոտում (թափոնների այրում, օդի աղտոտում, թափոնների կառավարման և վերօգտագործման վերաբերյալ իրազեկման և գիտելիքների բացակայություն)

ՌԱՄԱ-ն կարող է ծառայել, որպես մեթոդոլաբանություն և պրակտիկա քիմիական աղտոտումը և թափոնների հավաքագրումը, ինչպես նաև օդի, ջրի և այլ տեսակի աղտոտումները կրճատելու նպատակով, որոնք տեղի են ունենում արտադրական ցիկլերի ընթացքում: Սա վերաբերվում է հիմնականում քիմիական և շինարարական ոլորտի կազմակերպություններին:

Կարդալ ավելին

05

Հոկ

Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության Կանաչ ակումբներ Հայաստանի Արարատ և Դիլիջան քաղաքներում

Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) Կանաչ ակումբներ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավորությամբ, <<Հանուն շրջակա միջավայրի և աճի գործընկերության>> (ԱլԳ) ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրների կողմից իրականացվող Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագիրը կոչված է ՌԱՄԱ ակումբների միջոցով տարածելու ռեսուրսների արդյունավետությունը և մաքուր արտադրությունը փոքր բիզնես կազմակերպություններում: <<Հանուն շրջակա միջավայրի և աճի գործընկերության>> (ԱլԳ) ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը դեպի կանաչ տնտեսություն սկսելու համար անցում և, այսպիսով, անջատելու տնտեսական աճը ռեսուրսների սպառումից և բնապահպանական անկումից:

Հայաստանում ՌԱՄԱ Ակումբների ծրագիրն իրականցավում է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան մասնաճյուղի կողմից: Բաղադրիչը ներառում է <<ՌԱՄԱ Կանաչ ակումբների>> հիմնում ընտրված Արարատ և Դիլիջան քաղաքներում: ՌԱՄԱ ակումբների գլխավոր գործառույթն է տարբեր նպատակներով օգտագործվող նյութերի և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնական գնահատումը, ինչպես նաև շրջակա միջավայրի վնասի հիմնական գնահատումը, որը կնպաստի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչը կխթանի մաքուր արտադրության գաղափարը: Կանաչ ակումբները կոչված են ներկայացնելու ՌԱՄԱ Կանաչ ակումբների գաղափարը, նպատակները, խնդիրները, գործողությունները և ակնկալվող արդյունքները պիլոտային շրջանների ՓՄՁ-ների համար, որոնք ուղղված են շրջակա միջավայրի բարելավված կատարողականին, թափոնների կառավարմանը, շրջակա միջավայրի թափոնների կանխմանը, ավելի մաքուր արտադրությանը, էներգետիկ հաշիվների կրճատմանը, և այլն: ՌԱՄԱ ակումբների աշխատանքը նպատակաուղղված է զարգացնելու և փորձարկելու վստահելի աջակցության մոդել ձեռբարկությունների համար, հիմնականում փոքր բիզնես կազմակերպությունների, որը պետք է լինի ընդլայնելի և վերարտադրվող երկու շրջաններում նախնական փորձարկումից հետո: Ազգային փորձագետները կհիմնեն ՌԱՄԱ Կանաչ ակումբներ Արարատ և Դիլիջան քաղաքներում, ինչպես նաև կկազմակերպեն դասընթացներ հարևան համայնքների բիզնես կազմակերպությունների համար, որոնք կվերաբերվեն Ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության հնարավորությունների կազմակերպմանը, որը կանցկացվի միջազգային մեթոդոլոգիաների կիրառմամբ, մասնավորապես ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԿԱԶԿ) մաքուր արտադրության տեղեկատուի կիրառմամբ, որը ներառում է ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն և ծախսերի կրճատմանն ուղղված մոտեցումներ: Երեք ամիսների ընթացքում ընտրված քաղաքներում կիրականացվեն տասներկու աշխատաժողովներ ՌԱՄԱ Կանաչ ակումբների շրջանակում, չորս աշխատաժողով մեկ ամսվա ընթացքում: ՌԱՄԱ ակումբների շրջանակներում իրականացվող աշխատաժողովների ընթացքում արծարծվող թեմաներն են՝ բիզնեսի բնապահպանական պրոֆիլը, էներգիա, ջուր և կեղտաջուր, նյութեր և թափոններ, և ՌԱՄԱ գողրողությունների պլանը: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կանցկացվեն ՌԱՄԱ Կանաչ ակումբների թեմային վերաբերվող անհատական աշխատանքներ և խմբակային քննարկումներ: Հանդիպման ընթացքում կազմակերպություններին կտրվի առաջադրանք, համաձայն որի նրանք պետք է կատարեն կազմակերպության բնապահպանական իրավիճակի վերաբերյալ փոքր գնահատում: Նրանք կտան հիմնական տեղեկատվություն կազմակերպության ապրանքատեսակների և ծառայությունների վերաբերյալ (տեսակ, քանակ և սպառման ծավալներ), նյութերի, էներգիայի, ջրի ներդրումների, օդի աղտոտման (ծավալներ, ծախսեր, վտանգին ուղղված գործողություններ), կողտաջրերի, և այլն: Նրանք կտրամադրեն տեղեկություն իրենց կողմից կատարած ամենածախսատար ռեսուրսային ներդրումների մասին: Ամեն հանդիպման ավարտին փորձագետի և ֆասիլիտատորի կողմից հանձնարարություններ տրվեն, որոն ք պոտք է լրացվեն և ներկայացվեն հաջորդ հանդիպման ընթացքում: Վերջին մոդուլի ընթացքում կազմակերպություններին կտրվի առաջադրանք <<ՌԱՄԱ Գործողությունների պլանի զագացում>> թեմայով և բացահայտել կարիքները և հնարավոր բարելավումները: Աշխատաժողովի սկիզբը նախատեսվում է հոկտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին, Արարատի Մշակույթի պալատում և հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ին, Դիլիջանի «Օրհուս» կենտրոնում:

Կարդալ ավելին

26

Հուն

Հայտարարություն : “Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն ծրագիր”

Կովկասի տարածաշրջանային  բնապահպանական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղը գյուղատնտեսական/սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում իրենց գործունեությունը ծավալած ձեռնարկություններին հրավիրում է մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից ֆինանսավորվող “Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն” (ՌԱՄԱ) ծրագրի աշխատանքներին: Ծրագրի գլխավոր նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը մասնավորապես գյուղատնտեսական/սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:

Ծրագրի մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալու ծախսերի խնայողության մեթոդների հետ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի նվազեցնել ռեսուրսների և էներգիայի սպառումը և / կամ նվազագույնի հասցնել թափոնների կուտակումը և արտանետումները: Փորձագետների խումբը կտրամադրի խորհրդատվություն մասնակից ձեռնարկություններին:

Հետաքրքված ձեռնարկությունները կարող են իրենց տվյալները (կազմակերպության անվանում, կոնտակտային անձի անուն, կազմակերպության հասցե, էլ. հասցե, հեռախոս, կազմակերպության գործունեության համառոտ նկարագիր, հետաքրքրվածության մասին նամակ) ուղարկել tigran.oganezov@rec-caucasus.am հասցեին՝ մինչև 2015 թ.-ի հուլիսի 15-ը:

 

Կարդալ ավելին

26

Հուն

Եզրափակիչ ուսուցողական հանդիպում
Review Training Pic (3)

2015 թվականի հունվարի 26-ից 27-ը Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնի Հայաստանյան գրասենյակը կազմակերպեց ՄԱԱԶԿ ՛՛Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրությու՛՛ ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում Վերջին ուսուցողական հանդիպումը: Ուսուցողական հանդիպման վայր՝ ԿՏԲԿ Հայաստանյան գրասենյակ: Ուսուցողական հանդիպման հիմնական նպատակն էր ՌԱՄԱ փորձացուցադրական կազմակերպություններում գնահատման արդյունքների վերանայումը: Հանդիպմանը մասնակցում էին ԿՏԲԿ ներկայացուցիչներ՝ տնօրեն տկն. Նունե Հարությունյանը, ազգային թիմի ղեկավար՝ Դշխուհի Սահակյանը, ազգային համակարգող՝ Տիգրան Օգանեզովը, ֆինանսական ղեկավար՝ Հասմիկ Մանուկյանը և ծրագրերի աջակցող՝ Թամարա Հակոբյանը, Վիեննայում ՄԱԱԶԿ-ի ՛՛Մաքուր և կայուն արտադրություն՛՛ ծրագրի ղեկավար՝ Ռենե Վան Բերկելը, Հայաստանում ՄԱԱԶԿ ղեկավար՝ Անահիտ Սիմոնյանը և ՌԱՄԱ ազգային փորձագետները:

ԿՏԲԿ տնօրեն Նունե Հարությունյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հայտարարեց Վերջին ուսուցողական հանդիպման մեկնարկը: Պրն. Ռենե Վան Բերկելը իր ցանկությունը հայտնեց ծանոթանալ ազգային փորձագետների կողմից փորձացուցադրական կազմակերպություններում գնահատման արդյունքում ստացված վերջնական արդյունքներին: Ծրագրի շրջանակում ընտրվել էին տասը փորձացուցադրական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից, որոնք են՝  ՛՛Մարիլլա՛՛ ՍՊԸ, ՛՛Կաշի՛՛ ԲԲԸ, ՛՛Յունիֆիշ՛՛ ՍՊԸ, ՛՛Սաթենի՛՛ սպառողական կոոպերատիվ, ՛՛Արարատ՛՛ մթերքի գործարան, ՛՛Աշտարակ Ձու՛՛ՍՊԸ, ՛՛Մ&Մավր՛՛ ԲԲԸ, ՛՛ՀԱՏՄ՛՛ ՍՊԸ, ՛՛Լուկաշին՛՛ սպառողական կոոպերատիվ, ՛՛Արամե&Սոֆի՛՛ ՍՊԸ:

ՌԱՄԱ ազգային փորձագետները ներկայացրեցին գնահատման արդյունքում ստացված վերջնական արդյունքները: Նրանք ներկայացրեցին հիմնավորված առաջարկությունները և լուծումները ուղղված ռեսուրսների արդյունավետությանը և մաքուր արտադրությանը: Բոլոր կազմակերպություններում հանդիպող հիմնական առկա խնդիրներն էին էներգաի, էլեկտրաէներգիայի, ջրի արդյունավետ օգտագործման հետ կապված խնդիրները: Որոշ կազմակերպություններում առկա էին թափոնների կառավարման, վերամշակման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, արտադրական գործընթացում թերության խնդիրներ: Պրն. Ռենե Վան Բերկելը բարձր գնահատեց ազգային փորձագետների կողմից այս ժամանակահատվածում տարված աշխատանքները և գնահատման արդյունքները, որոնք նրանք անհատապես ներկայացրեցին հանդիպման առաջին օրվա ընթացքում: Նա հավելեց նաև, որ փորձագետների կողմից առաջարկված լուծումները համապատասխանում են ՌԱՄԱ մեթոդոլոգիային, և, որ դրա շնորհիվ կբարելավվի տվյալ կազմակերպություններում աշխատանքային արդյունավետությունը դրանց հետևելու դեպքում:

Ուսուցողական հանդիպման երկրորդ օրվա ընթացքում Պրն. Ռենե Վան Բերկելը, ԿՏԲԿ տնօրեն՝ Նունե Հարությունյանը, ծրագրի ազգային համակարգող՝ Տիգրան Օգանեզովը, ՄԱԱԶԿ Հայաստանյան ղեկավար Անահիտ Սիմոնյանը և ազգային փորձագետ՝ տիգրան Սեկոյանը այցելություն կատարեցին դեպի ՛՛Աշտարակ Ձու՛՛ ՍՊԸ, փորձացուցադրական կազմակերպություն ծանոթանալու համար կատարված աշխատանքներին ՌԱՄԱ ծրագրի ընթացքում և արդյունքներին: Կազմակերպության գործադիր ղեկավարը իր երախտագիտությունը հայտնեց աջակցելու համար տվյալ կազմակերպության հետ: Գնահատեց նման կարևորությունը փորձագիտական գնահատականների կարևորությունը և հավաստիացրեց, որ նրանք կօգտվեն փորձագիտական առաջարկություններից իրենց արտադրական գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

 

Կարդալ ավելին

07

Հոկ

Երկրորդ սեմինար
IMG_4064

ԿՏԲԿ եւ ՌԱՄԱ թիմերը կազմակերպեցին հնարավորությունների բարձրացման երկրորդ ուսուցումը, Ռեսուրսների Արդյունավետություն եւ Մաքուր Արտադրություն ծրագրի շրջանակներում, որը անցկացվեց սույն թվականի սեպտեմբերի 8-11_ը, Երեւանի, Հայաստանում ՄԱԿ-ի ժողովների դահլիճում: Ուսուցման նպատակն էր ներկայացնել ռեսուրսների արդյունավետության եւ մաքուր արտադրության մեթոդոլոգիան, գործիքները եւ Հայաստանի ՌԱՄԱ ազգային փորձագետների կիրառումը, որը կտա բարձրարժեք ՌԱՄԱ ծառայություններ հայկական ձեռնարկություններին, մասնավորապես առաջնային արդյունաբերական ոլորտներում:

Ուսուցումն իրականացվում էր միջազգային փորձագետ՝ Նազիր Աբիջանովի մասնակցությամբ: Ուսուցումը պաշտոնապես մեկնարկվեց Անահիտ Սիմոնյանի կողմից եւ ՌԱՄԱ-ի հայաստանյան համակարգող՝ Նունե Հարությունյանի կողմից:

Ուսուցումը բաղկացած էր երկու հիմնական մասերից:

- Մոդուլների ներկայացում (12 մոդուլ)

- Փորձագետների ներկայացում

Փորձագետների ներկայացումները ներառում էին իրենց՝ ՌԱՄԱ-ի ցուցադրական կազմակերպություններ կատարած այցելությունների վերլուծությունները: Յուրաքանչյուր ներկայացումից հետո իրականացվում էր “հարց եւ պատասխանի” սեսիա:

Միջազգային փորձագետի կողմից ներկայացրած մոդուլները նպատակաուղղված էին ներկայացնելու ծրագրի հիմնական նպատակները եւ մեթոդոլոգիան, որի համաձայն փորձագետները պետք է իրագործեին իրենց ծրագիրը ցուցադրական կազմակերպություններում, հասնելու համար սպասվելիք արդյունքներին:

Միջազգային փորձագետ Նազիր Աբիջանովը կենտրոնացավ տնտեսական, տեխնիկական եւ շրջակա միջավայրի գնահատման օրինակների եւ ԿՎՎ (կրճատում, վերօգտագործում եւ վերամշակում) սկզբունքների կիրառուման վրա:

Ուսուցումն անցկացվեց բավականին ակտիվ կերպով, մասնակիցներին հաջողվեց ստեղծել աշխատանքային, բանակցային մթնոլորտ: Մոդուլների ներկայացմանը հաջորդեց Նազիր Աբիջանովի կողմից առաջարկված գործնական սեսսիան: Փորձագետներին հանձնարարված էր կատարել հաշվարկներ եւ բյուջե կազմել ըստ նախատեսվող ծախսերի:

Կարդալ ավելին

05

Օգո

ՌԱՄԱ գնահատման նպատակով «Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերացիա ցուցադրական կազմակերպություն իրականացված այցելության ներկայացում
Lukashin_1

UNIDO-ի RECP ծրագրի շրջանակներում REC-ի փորձագետների խումբը` ք.գ.թ. Վարդան Ծերունյան, կ.գ.թ. Դշխուհի Սահակյան կազմով 05-06.08.2014 իրականացրեց հետազոտական/ճանաչողական այցը Արմավիրի մարզի «Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերացիայի անդամների և ղեկավար Վարդգես Դավթյանի հետ հանդիպման նպատակով:

Գյուղատնտեսական կոոպերացիան, որն այսօր համարվում է երկրում չրարտադրության առաջատարներից մեկը, իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով.

  • Չրերի արտադրություն:
  • Սառնարանային տնտեսություն:
  • Կաթի մթերում:
  • Ոչ արտադրական ծառայությունների մատուցում` ուսուցում, շուկայավարում, իրազեկում, ոչ արտադրական ներդրանքների մատակարարում:

Փորձագետները եղան առանձին արտադրամասերում, մասնակցեցին չրերի պատրաստման գործընթացին: Հարկ է փաստել, որ չնայած արտադրության ծավալներին, նախապատրաստական աշխատանքների մեծ մասն իրականացվում է ձեռքով:

Այցելության ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին ռեսուրսների խնայողության` մասնավորապես էներգախնայողության և մաքուր արտադրության սկզբունքների ներդրման խնդիրներին և հնարավորություններին: Ձեռք բերվեցին համաձայնություններ տեղում արևային չորանոցների և ջրատաքացուցիչի տեղադրման հնարավորությունների շուրջ:

Կարդալ ավելին

29

Հուլ

Արարատի տեղեկատվական սեմինար
AS_Ararat_8

Հուլիսի 29-ին, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Հայաստանում ՛՛Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ)՛՛ ծրագրի ցուցադրական բաղադրիչի կողմից կազմակերպվեց իրազեկման սեմինար Հայաստանի, Արարատ Մարզի, Արարատ քաղաքում:

Հանդիպման նպատակն է ներկայացնել Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության հասկացությունները, մեթոդները, գործիքները, կիրառման եղանակները, ծրագրի իրականացումը Հայաստանում, ակնկալվող արդյունքները և իրազեկել Արարատ քաղաքի ՓՄՁ-ներին և բնակիչներին ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության առավելությունների ու օգուտների մասին:

Իրազեկման սեմինարին ներկա էին՝ Եվրամիության Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ` պրն. Ջոն Բարկերը, Հայաստանում ՌԱՄԱ-ի (UNIDO) ծրագրի ցուցադրական բաղադրիչի  ազգային համակարգող՝ Նունե Հարությունյանը, ծրագրի ազգային փորձագետները և Արարատ քաղաքի բնակիչները:

Սեմինարը մեկնարկեց ծրագրի ազգային համակարգող՝ Նունե Հարությունյանի բացման խոսքով: Նա ներկայացրեց Հայաստանում ՌԱՄԱ-ի (UNIDO) ծրագրի ցուցադրական բաղադրիչը, ՌԱՄԱ-ի մեթոդաբանությունը, ծրագրի առաջըթացը, ակնկալվող արդյունքները և Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի կողմից  նմանատիպ ծրագրերի իրականացման փորձը հատկապես մաքուր արտադրության ոլորտում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Պարոն Ջոն Բարքերը ողջունեց սեմինարի մասնակիցներին և շեշտեց Հայաստանում նմանատիպ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, որը տեղական համայնքներին թույլ է տալիս միանալ կանաչ զարգացման նախաձեռնությանը՝ դարձնելով մոլորակն ավելի մաքուր և ապագա սերունդների համար ապահով:

Հայաստանում ծրագրի ադմինիստրատոր՝ Տիգրան Օգանեզովը ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացված գործողությունները, հիմնկան ձեռքբերումները և ապագա քայլերը, ինչպես նաև  ծրագրում ընդգրկավ ցուցադրական կազմակերպությունները:

Բարձրացված հարցերից և հնչեցրած պատասխաններից  հետո, ծրագրի ազգային փորձագետներ՝ Դշխուհի Սահակյանը,  Տիգրան Սեկոյանը, Արեգ Կարապետյանը ներկայցրին ՌԱՄԱ-ի փորձը և ցուցադրական կազմակերպություններում  կատարած այցերից ստացված նախնական արդյունքները:

Հանդիպման ավարտին, Արարատ քաղաքում գործող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ ցանկություն հայտնեցին ընդգրկվել ՌԱՄԱ ծրագիրի մեջ:

 

 

Կարդալ ավելին

20

Հուլ

ՌԱՄԱ գնահատման նպատակով «Կաշի» ԲԲԸ ցուցադրական կազմակերպություն իրականացված այցելության ներկայացում
Kashi_3

UNIDO-ի RECP ծրագրի շրջանակներում REC-ի փորձագետների խումբը` կ.գ.թ. Դշխուհի Սահակյան, ք.գ.թ. Վարդան Ծերունյան, կ.գ.թ. Էվելինա Ղուկասյան կազմով 17- 19.07.2014 իրականացրեց հերթական հետազոտական /ճանաչողական այցը Երևանի  «Կաշի» ԲԲԸ, հանդիպումներ ունենալով կազմակերպության տնօրեն Վարդան Կիրակոսյանի, գլխավոր մասնագետ Ալբերտ Ստեփանյանի հետ: Փորձագետները նաև եղան ձեռնարկության  արտադրամասերում, լաբորատոր մասնաշենքում: Այցելության ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին գործարանում ռեսուրսների խնայողության և մաքուր արտադրության սկզբունքների ներդրման խնդիրներին և հնարավորություններին:

Երևանի կաշվի գործարանը, որը հիմնադրվել է 1894թ. Գաբրիելյան եղբայրների կողմից, սկզբնական շրջանում կիսատնայնագործական եղանակով տարեկան մշակվում էր մոտ 3000 մորթի:

Այժմ ժամանակակից շուկայավարման պայմաններում առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովվածության և վերազինման գործընթացի, ինչպես նաև կոմունիկացիաների արդիականացման ծրագրերի իրականացում:

Ձեռնրկությունում առաջնային է համարվում նաև արտադրության ընթացքում առաջացած տարաբնույթ թափոնների վերամշակման հարցը: Աշխատակիցների և ղեկավարների հետ քննարկվեցին ռեսուրսներ երկրորդական օգտագործման հնարավոր ուղիները:

 

Ըստ ձեռնարկության ղեկավարի` աջակցության պարագայում հայ մասնագետները կկարողանան մշակել մեր երկրում մթերվող ողջ կաշվե հումքը և կաշվե արտադրանքով ապահովել ՀՀ պահանջարկի 40-50 տոկոսը:

Կարդալ ավելին

15

Ապր

ՌԱՄԱ ներածական ուսուցում

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից Ապրիլի 14-16-ը, Ծաղկաձոր քաղաքում կազմակերպվեց եռօրյա ուսուցում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորվող ՛՛Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն՛՛ (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի շրջանակներում ընտրված նախնական ազգային փորձագետների համար: Ուսուցման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ծրագրի նպատակները և ակնկալիքները, հիմանական և առաջ քաշված ՌԱՄԱ մեթոդները և կիրարկումները, ինչպես նաև ձեռնարկատիրության և կառավարման հետ կապված թեմաները:

Ուսուցման մասնակիցներն էին` նախնական ընտրված ազգային փորձագետներ, ութ ՓՄՁ-ներ և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի վեց ուսանողներ: Միջազգային փորձագետ պրն. Նազիր Աբիջանովը անցկացրեց ուսուցումը նպատակ ունենալով պատշաճ կերպով ներկայացնելու ՌԱՄԱ գնահատումը, ուսուցումը, տեղեկատվությունը, խորհրդատվությունը և հարակից ծառայությունները, որոնք արժեքավոր են ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների համար, որոնք պետք է ապահովեն ազգային փորձագետները կազմակերպություններին ծրագրի հաջող ընթացքի համար:

Պրն. Աբիջանովը ուսուցման տեսական և գործնական մասը սկսեց ներկայացնելով ՌԱՄԱ մեթոդաբանությունը, ուղղորդելով կայուն սպառումը և արտադրությունը ազգային ռազմավարական որոշումների մեջ` անհրաժեշտ քայլերը և համապատասխան ազգային մեխանիզմները ՌԱՄԱ ծառայությունները ձեռնարկություններին մատուցելու նպատակով: Ամբողջ ուսուցումը ուղեկցվեց դեպքերի ուսումնասիրություններով, հաջողության պատմություններով և բազում օրինակներով: Վերապատրաստողի կողմից ներկայացվեցին հետևյալ մոդուկները`

• ՌԱՄԱ հասկացություն և կիրառում

• ՌԱՄԱ ելակետ և ցուցանիշներ

• ՌԱՄԱ գնահատում

• Շարժառիթ և թիմ

• Սկզբնական գնահատում

• Մանրակրկիտ գնահատում

Ուսուցման ավարտին, աշխատանքային խմբերի ներկայացումներից հետո ուսուցման մասնակիցների կողմից լրացվեցին գնահատման հարցաթերթիկներ: Բացի այդ, պրն. Աբիջանովի կողմից ազգային փորձագետներին հանձնարարվեց լրացնել թեստ` գնահատելու համար նրանց գիտելիքները տվյալ ուսուցման վերաբերյալ: Ուսուցման ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջառկությունները: Մասնակիցների կողմից հնչեցված առաջարկությունները վերաբերվում էին ծրագրի շարունակականությանը, ինչպես նաև ծրագրի հնարավորությունների զարգացման նպատակով կայուն գիտելիքների կառուցման հիմնական գործոններին: Ուսուցման մասնակիցները նաև իրենց ցանկությունը հայտնեցին աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը բոլոր փուլերում:

Կարդալ ավելին