26

Apr

«Մ և ՄԱՎՌ» ԲԲԸ

«Մ և ՄԱՎՌ» ԲԲԸ ստեղծվել է 1999թ. Մինչ այդ Հայաստանում ք. Արտաշատում 1968թ. ստեղծվում է Արտաշատի կերամիկայի արտադրություն, որը 1978թ. վերաձևավորվում է Արտաշատի ճենապակու գործարան, 1995-ին՝ այն սեփականաշնորհվել է և վերանվանվել «Հայճենապակի» ԲԲԸ, իսկ 1999թ.-ին՝ «Մ և ՄԱՎՌ» ԲԲԸ:

Ձեռնարկությունը գտնվում է ք.Արտաշատում և հիմնական գործունեության ոլորտն է կերամիկական շինարարական նյութերի արտադրություն, ոչ պարենային արտադրանքի առևտուր, ճարտարապետա-շինարարական նախագծում և շինարարություն:

Արտադրանքի տեսակները՝ կերամիկական կղմինդր, կերամիկական սալիկներ, ջերմա և ձայնամեկուսիչ նյութեր, անվասկավառակներ:

Աշխատակիցների ընդհանուր թիվը՝ 50-ից մինչև 250:

Կարդալ ավելին

24

Apr

«Երվանդաշատի գյուղատնտեսական ասոցիացիա»սպառողական կոոպերատիվ

«Երվանդաշատի գյուղատնտեսական ասոցիացիա»սպառողական կոոպերատիվը մասնագիտացված է հայկական մրգերից չրերի պատրաստման ոլորտում: Հիմնականարտադրանքը մրգային չրերն են ստացված տեղական հումքից` ծիրան («Սաթենի» տեսակի), դեղձ (Արարատյան դաշտավայրում մշակվող միջնահաս և ուշահաս), տանձ (հիմնականում «Անտառային գեղեցկուհի»), սև սալոր (երեք տեսակ), ևկեռաս:Արտադրանքի հիմնական մասըիրացվում է Ռուսատանի Դաշնությունում և ներքին շուկայում:Կոոպերատիվը պայմանականորեն իրականացնում է 3 տեսակի գործունեություն`
1. Սեփական այգիներում ծիրանի և սալորի աճեցում, մթերում, վերամշակում և իրացում:
2. Գնված մրգատեսակներից մթերում, վերամշակում և իրացում:
3. Երվանդաշատ գյուղի բնակիչների կողմից արտադրած չրի ձեռքբերում և իրացում, որն էական ծավալ չի կազմում ընկերության ֆինանսական գործունեության մեջ:
Չրի տարեկան արտադրության աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ հինգ ամիս՝ հունիսի կեսից մինչև նոյեմբերի կեսը:
Չրի արտադրության պրոցեսը ներառում է հետևյալ հիմնական փուլերը` հումքի տեղափոխում, լվացում, մշակում, չորացում, տեսակավորում և փաթեթավորում:
Կոոպերատիվը տիրապետում է Երվանդաշատ գյուղի տարածքում տեղակայված թվով 7 արևային և երկու էլեկտրական չորանոցների:

Կարդալ ավելին

19

Dec

՛՛Յունիֆիշ՛՛ ՍՊԸ

« Յունիֆիշ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007թ. և իր սկիզբը առնում է «Միավար» ՍՊԸ-ից: Դեռևս 2002թ. Սևանա լճի ավազանում` Գանձակ գյուղի մոտ, կառուցվեց ձկնաբուծական գործարան` Սևանի իշխանի 2 ենթատեսակների` գեղարքունիքի և ամառային իշխանի, ծիածանափայլ իշխանի ապրանքային աճեցման նպատակով:

Օգտագործվող արտեզյան աղբյուրի ջերմաստիճանի ռեժիմը թույլ էր տալիս բարեհաջող ինկուբացնել ձկնկիթը և տնկանյութ աճեցնել հետագա ապրանքային աճեցման, ուրիշ տնտեսություններին վաճառելու և պետական ծրագրի շրջանակներում Սևանա լիճ բաց թողնելու նպատակով:

2007թ. «Միավար»-ի անվան տակ մեր արտադրանքով մասնակցել ենք “Seafood Russia-2007″ միջազգային ցուցահանդեսին: 2006թ. գարնանից միաժամանակ սկսել ենք 2 տեսակի ձկների` իշխանի և թառափի, ձկնաբուծարանների շինարարությունը:

2006թ. մասնակցել ենք Իտալիայում անցկացվող միջազգային կոնֆերանսին‎‎ և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցահանդեսին: «Միավար» ՍՊԸ-ն գրանցված է էկոլոգիապես մաքուր մթերքների համաշխարհային արտադրողների միջազգային կատալոգում:

2006-2008թթ. աշխատել ենք Սևանի տեղային տեսակի` գեղարքունիքի և ամառային իշխանի վերականգման և քանակի պահպանման պետական ծրագրի շրջանակներում:

2009 թ. իշխանի արտադրությունը գերազանցել է 230 տ:

Արտադրական տարածքների ընդլայնումը և ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտան արդեն 2010 թ. թողարկվող ապրանքային ձկան քանակը ավելացնել մինչև 350-400 տ: Տարբեր տեսակի իշխանի իրացվող տնկանյութի քանակը, ներառյալ` Սևանի իշխանի տնկանյութի պետական պատվերը, կկազմի 1.2 մլն. հատ:

2010 թ. թառափի ապրանքային ձկան արտադրանքը կկազմի 500-600տ: Արտադրական կարողությունների ընդլայնումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտան 2011-2012 թ. ավելացնել թողարկվող արտադրանքի քանակը մինչև 1200-1500 տ:

Սեպտեմբերի սկզբին շահագործման հանձնվեց առաջատար ճապոնական արտադրողի, Դայկին ընկերության, շոկային սառեցման ժամանակից գործարանը: Տվյալ արտադրությունը հնարավորություն է տալիս վերջնական սպառողին հասցնել ամենաբարձր որակի արտադրանք:

Կարդալ ավելին

19

Dec

“Մարիլլա” ՍՊԸ

“ՄԱՐԻԼԱ” ՍՊԸ ստեղծվել է 2010թ.-ին: Ստեղծման նպատակներից են եղել տեղական հումքից ստանալ բարձրորակ արտադրանք,որի համար հիմնադիրները ջանք չեն խնայել: Գերմանիայից բերվեցին անհրաժեշտ սարքավորումներ,ինչպես նաև հրավիրվեցին համապատասխան մասնագետները և գաղափարը դարձավ իրականություն՝ Ընկերություն,որը բացառապես էկոլոգիապես մաքուր տեղական հումքից արտադրում է մսամթերք: Սկզբնական շրջանում զբաղվելով միայն մսամթերքի արտադրությամբ, Ընկերությունը հասցրեց ճանաչելի դառնալ շուկայում՝ շնորհիվ բարձրորակ արտադրանքի: Այսօր արդեն Ընկերությունը զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ: Կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները նույնպես ներկրվել են Գերմանիայից:

Ընկերությունը ապահովված է բարձրակարգ մասնագետներով և տեխնիկական բոլոր միջոցներով՝ բարձրորակ արտադրանք արտադրելու համար: Ստեղծված է Եվրոպական չափանիշներին համապատասխան գործարան: Ընկերությունը ունի սեփական լաբորատորիա,որը բացառում է անորակ արտադրանքի մուտքը շուկա:

“ՄԱՐԻԼԱ” ՍՊԸ հիմնադիրների նպատակներից հաջորդը եղել է աշխատատեղերի ավելացումը: Այս նպատակը նույնպես կարելի է համարել իրագործված: Ներկայումս Ընկերությունում աշխատում են 51 աշխատակիցներ: Ընկերությունում աշխատում են ինչպես թորձառու և բարձրակարգ մասնագետներ,այպես էլ երիտասարդ կադրեր,որոնք մասնագիտանում են արտադրության տարբեր ոլորտներում: Այսպիսով, Ընկերությունը փորձում է լուծել նաև սերնդափոխության խնդիրը:

Ընկերությունում արտադրվող մսամթերքի տեսականին բազմազան է: Այստեղ արտադրվում են և խոզի և տավարի մսից պատրաստվող մթերքներ՝ մասնավոորապես.

Եփած երշիկների տեսականի (նրբերշիկ կաթնային, սարդելկա, սիրողական, բժշկական)

Եփած ապխտած երշիկների տեսականի (կրակովյան, որսորդական, սերվելատ)

Հում ապխտած երշիկների տեսականի

Դելիկատեսներ և այլն:

Արտադրվող կաթնամթերքի տեսականին նույնպես բազմազան է.
մածուն 3.2%, մածուն 0.3%, քամած մածուն, թթվասեր 10%, թթվասեր 20%, կաթ,
թան, կաթնաշոռ, պանիր “Չանախ”:

Իր գործունեության չորս տարիների ընթացքում  “ՄԱՐԻԼԱ” ՍՊԸ  հասցրել է կայանալ բազմաթիվ մրցակիցներ ունեցող շուկայում, ինչպես նաև մասնակցել մի շարք ցուցահանդեսների:

Ընկերությունը համագոծակցում է գերմանացի առաջատար մասնագետների հետ նոր ապրանքատեսակներ արտադրելու ուղղությամբ:

2010թ.-ի մայիսից ստեղծված Կազմակերպությունը հասցրել է կայանալ բազմաթիվ մրցակիցներ ունեցող շուկայում: Ներկայումս արտադրանքը առաքվում է Կապանի,Քաջարանի,Մեղրու,Ագարակի խանութներ,ինչպես նաև Երևան քաղաքի ճանաչված սուպերմարկետներ և Ընկերության ֆիրմային “Սյունիքի բարիքներ” խանութներ:

2011թ.-ին Ընկերությունը մասնակցել է “ՊրոմԷքսպո-2011” ցուցահանդեսին և արժանացել բարձր գնահատականների:

Կարդալ ավելին

19

Dec

՛՛Լուկաշինի գյուղատնտեսական ասոցացիա՛՛ ՍԿ

«Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» Սպառողական կոոպերատիվը (ՍԿ) ստեղծվել է 2005թ.-ի ապրիլ ամսին 42 ֆերմերների կողմից, այժմ այն միավորում է 124 ֆերմերային տնտեսություններ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին, Խանջյան և Նորավան համայնքներից: Ասոցիացիայի հիմնական նպատակը և հիմնախնդիրներն են աջակցել անդամ ֆերմերներին իրենց տնտեսությունների զարգացման գործում` լուծելով անդամ ֆերմերների ընդհանուր իրավական, ֆինանսական, սոցիալական և տեխնիկական խնդիրները: Ասոցիացիան իր անդամ-ֆերմերներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

  • Տեխնիկայի շահագործման ծառայություններ: Ասոցիացիան տրամադրում է վարի, տափանի, չիզելի, հակավորման, հունձի, ցանքսի և այլ գյուղտեխնիկայի հետ կապված ծառայություններ:
  • Մատակարարման ծառայություններ: Ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկն է ունենալ կենտրոնացված (գյուղներդրանքների)  մատակարարման ծառայություն, որի շնորհիվ անդամ ֆերմերները ժամանակին, և ըստ նախապես ներկայացված պահանջի կստանան որակյալ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, սերմեր և գյուղատնտեսական արտադրության համար անհրաժեշտ այլ ներդրանքներ:
  • Շուկայավարման ծառայություններ: Անհրաժեշտության դեպքում ասոցիացիան  կազմակերպում է անդամների արտադրանքի իրացման գործընթացը:
  • Ֆինանսական ծառայություններ: Ասոցիացիան իր անդամներին տրամադրում է ցածր տոկոսադրույքով փոխառություններ` գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ ներդրանքների գնման համար:
  • Խորհրդատվական և ուսումնատվական ծառայություններ: Ասոցիացիան իր անդամների պահանջի հիման վրա ներկայացնում է այն թեմաները, որոնց շուրջ իրենք ցանկանում են ուսումնատվություն և խորհրդատվություն ստանալ:
Կարդալ ավելին

19

Dec

՛՛ՀԱՏՄ՛՛ ՍՊԸ

“Հայաստան” Համահայկական Հիմնադրամի “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն (նախկինում Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում), ստեղծվել է 1991թ. Հայաստանի հանրապետության կառավարության և Ամերիկայի Հայկական Համագումարի համատեղ ջանքերով: 

 

Ձեռնարկության կառուցման տարածք էր ընտրվել 1988թ. Սպիտակի երկրաշարժից ամենաշատ ավերված տարածքը` Գյումրին: Նպատակը աղետի գոտու շինարարության համար բարձրորակ և սեյսմակայուն շինանյութերի արտադրությունն էր:

Ստեղծվեցին արհեստական քարի և փայտամշակման արտադրամասեր, որոնք հագեցվեցին ամերիկյան և եվրոպական սարքավորումներով: Գործարանը իր գործարկման օրվանից որակյալ շինանյութերով մատակարարել է ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետության այլ մարզերում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին:

Ձեռնարկության հիմնական արտադրական ուղղություններից մեկն է համարվում դպրոցական և օֆիսային և խոհանոցային կահույքի պատրաստումը: Արտադրվում է նաև էլիտար կահույք բնակարանների կահավորման համար:

1999 թվականից “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն ղեկավարվում և տնօրինվում է “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի կողմից, որը վերջին տարիների ընթացքում ընդլայնել է իր աշխատանքների ոլորտը: Գործարանը ներդրել է նաև ISO9001:2000 որակի կառավարման համակարգը:

Կարդալ ավելին

19

Dec

՛՛Արամե և Սոֆի՛՛ ՓԲԸ

Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղակայված Արամե և Սոֆի և Լեն-Հով ՍՊԸ ները հիմնադրել են սույն արտադրությունը 2014 թվականի հունիս ամսին նախկին Կարախաչի պանրագործարանի հիման վրա և ուսումնասիրությունների ժամանակ դեռևս գտնվում էր կազմավորման փուլում։ Հիմնական շեշտադրումը ձեռնարկությունում կատարվում է պանրի (Լոռի, Չանախ, Բրինձա և այլն) արտադրության վրա, որը կարելի է համարել հնարավորինս մրցունակ, ի տարբերություն հարակից արտադրանքի։ Այդուհանդերձ ձեռնարկության արտադրական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել նաև մածուն, թան և կարագ։ Հոկտեմբեր ամսվա դրությամբ կաթի առավելագույն քանակի մթերում ձեռնարկությունը իրականացրել հուլիս-օգոստոս ամիսներին միջինը օրեկան 2000-3000կգ, 6000-7000կգ վերամշակման հնարավորությունների պարագայում։

Կարդալ ավելին

15

Dec

“Կաշի” ԲԲԸ

«Կաշի» ԲԲԸ-ն հիմնադրվել է Գաբրիելյան եղբայրների կողմից հեռավոր 1894թ, որպես Երեւանի կաշվի գործարան, որը սկզբնական շրջանում կիսատնայնագործական եղանակով տարեկան մշակվում էր մոտ 3000 մորթի: Առաջին նորարարությունը, որը մտցվեց նրանց կողմից դա սարքավորումն էր, որը հեղաշրջում առաջացրեց կաշեգործության մեջ, սարքն աշխատում էր ջրի օգնությամբ եւ իսպառ վերացրեց ոտքերով եւ ձեռքերով կաշվի հումքի լվացումը եւ տրորումը եւ մի քանի տասնյակ անգամ ավելացնում է արտադրողականությունը: 1905թ. գործարանի բանվորների թիվը հասնում էր մի քանի տասնյակի: Այժմ գործարանն աշխատում է իր արտադրական հզորությունների 30%-ով, երբեմն նաեւ 50-60%-վերջինս այն դեպքերում եւ հնարավորություն է առաջանում հումք ձեռք բերել ավելի բարենպաստ գներով: Ըստ «Կաշի» ԲԲԸ տնօրեն Վարդան Կիրակոսյանի` աջակցության պարագայում հայ մասնագետները կկարողանան մշակել մեր երկրում մթերվող ողջ կաշվե հումքը եւ կաշվե արտադրանքով ապահովել ՀՀ պահանջարկի 40-50 տոկոսը: Գործարանն իր աշխատանքային գործունեության բարելավման եւ միջազգային շուկա դուրս գալու նպատակով դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի շրջանակներում ստացել է ֆինանսական աջակցություն Հայաստանի կառավարությունից եւ մի շարք միջազգային կազմակերպություններից: Մասնավորապես 2005թ.-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Sustainable Water Resources Management for Enhanced Environmental Quality,” եւ “Agribusiness Small Medium Enterprise Market Development (ASME)» երկու ծրագրերը համատեղ իրականացրել են Կաշի ԲԲԸ-ի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում վերակառուցվել է գործարանի արտադրական թափոնաջրերի մաքրման կայանը, դրանով իսկ նվազեցնելով արտադրության հնարավոր բացասական ազդեցությունը Հրազդան գետի եւ շրջակա միջավայրի այլ բաղադրիչների վրա: Մաքրման կայանի տեղադրումը հանդիսացավ տնտեսական գործունեության աճի խթանման եւ բնապահպանական խնդիրների լուծուման ուղիների գտնման ջանքերի միաձուլման արդյունք, այն նաեւ հանդիսացավ մոդելային` հոսքաջրերի մաքրման ոլորտում: Մաքրման կայանի վերակառուցումը նաեւ մեկ այլ նպատակ էր հետապնդում, հնարավորություններ ստեղծել Կաշի ԲԲԸ-ի համար միջազգային շուկայում իր կայուն տեղը գրավել եւ պատրաստի հումքի վաճառքի հնարավորություններ ստեղծել:

Կարդալ ավելին