ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ date: 2024-04-08

ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Արարատ-Ճանշին»  ՍՊԸ

«Արարատ-Ճանշինը» մեծ ճանաչում ունի շինարարության և շինանյութերի ոլորտներում։ Ծառայություններ է մատուցում ճանապարհների շինարարության, տեղադրման և վերանորոգման աշխատանքների համար, ինչպես նաև արտադրում է տարբեր ապրանքներ՝ ասֆալտբետոն, շինարարական ավազ, մանրացված քար և հանքային փոշիներ։ Ընկերությունն իր նյութերն արդյունահանում է սեփական քարհանքից և շինանյութերի արդյունաբերական արտադրության համար օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիական սարքավորումներ: Ավելի էներգաարդյունավետ արտադրական օբյեկտի հասնելու շարժառիթով (ինտեգրված իր աճի ծրագրերում) ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2013-2017): Այս հրապարակումը ցույց է տալիս  ընկերության փորձը, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիթորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց:

ՌԱՄԱ գնահատում․ ուսումնասիրվել է արտադրական տարածքը, և բացահայտվել 8 տարբերակ, որոնցից 7-ը իրականացվել են։

  1. Բիտում ընդունող համակարգում էլեկտրական ջեռուցման փոխարինում բնական գազով։
  2. Մեքենաների սպասարկում և վերանորոգում։
  3. Շենքի երեսպատման բարելավված ջերմամեկուսացում։
  4. Դռների և պատուհանների փոխարինում։
  5. Բարելավված լուսավորության համակարգ և LED-ի ներդրում։
  6. Բնական գազի և տաք ջրի շրջանառության վրա հիմնված ավելի արդյունավետ ջեռուցման համակարգ։
  7. Հին (մաշված) հիմնական արտադրական սարքավորումների վերանորոգում:

Էլեկտրական ջեռուցման համակարգի փոխարինում բնական գազով։ 1-ին և 6-րդ տարբերակներն առաջարկել են բնական գազը՝ որպես ջեռուցման էներգիայի լավագույն աղբյուր։ Ներդրվել են բնական գազի կաթսա, խողովակաշարեր, իսկ ջրամբարները պատշաճ մեկուսացվել են, ինչից ձեռք է բերվել տաք ջրի վերաշրջանառություն, արդյունքում նաև ավելի մեծ արդյունավետություն։
Շենքերի մեկուսացման բարելավում։ 3-րդ և 4-րդ տարբերակները վերաբերում էին ջեռուցվող տարածքներից արտաքին միջավայր ջերմային կորուստների խնդրին, որի լուծումը նվազեցրեց էներգիայի սպառումը:
Սարքավորումների և օբյեկտների վերանորոգում և արդիականացում։ 2-րդ, 5-րդ և 7-րդ տարբերակները կենտրոնացած էին արտադրական օբյեկտի արդիականացման վրա: Լուսավորման համակարգերում ներդրվեց LED տեխնոլոգիան: Գնահատվել է հին և մաշված տեխնիկան՝ վերջիններս վերանորոգելով կամ փոխարինելով նորով։ Բացի այդ, ընկերությունը նաև նախընտրեց արդիականացնել իր արտադրամասը՝ տեղադրելով ասֆալտի արտադրության նոր հոսքագիծ, նաև նոր ավտոպարկ: Արդյունքում ասֆալտի արտադրությունն աճել է չորս անգամ՝ զգալիորեն ցածր պահելով էներգիայի և բնական գազի սպառման ցուցանիշները

you can download files

BC-AraratChanshin LLC.pdf