ԲՍԱԱ (բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության հարցեր) և ՌԱՄԱ փորձագետ, երկրաբանական/բնապահպանական գիտությունների դոկտոր և միջազգային բնապահպանական իրավունքի գիտությունների դոկտոր, նախագծերի և ծրագրերի փորձառու ղեկավար, ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով, միջազգային (ՄԱԿ, ՀԲ/ՄՖԿ, ԱԶԲ, ՎԶԵԲ), ազգային և միջազգային մասնավոր/կորպորատիվ մակարդակներում, արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Աշխատանքային մեծ փորձ բազմամշակութային և բազմամասնագիտական միջավայրում, հաղորդակցման անվիճելի հմտություններ, թիմային աշխատանք, ճկունություն, գերազանց աշխատանք հաճախորդների հետ հարաբերություններում:
5 տարվա փորձ ՌԱՄԱ փորձաքննության ոլորտում, ներառյալ ռեսուրսների և տվյալների, հիմնական պատճառների վերլուծությունը, ոչ արդյունավետ գործունեության գնահատումը, ՌԱՄԱ տեխնիկական և բնապահպանական գնահատումը, ՌԱՄԱ ազդեցության գնահատումը, ՌԱՄԱ մոնիթորինգի պլանի մշակումը և իրականացումը, ուսուցումը, ՌԱՄԱ հաշվետվությունների կազմումը: Իրականացրել է ՌԱՄԱ փորձաքննություն հետևյալ կազմակերպություններում՝ «Բիզոն» ՍՊԸ, Օրգանական թեյի և յուղերի արտադրություն և վաճառք (2019), «Քոնթուր Գլոբալ» ՓԲԸ (2017--2018), «Անաշարտ» ՍՊԸ-Սուրճի/թեյի սառը ըմպելիքների արտադրություն և վաճառք (2017) և «ՌոզՖրուդ» ՍՊԸ ,պահածոների գործարան (2016 թ.): Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Արթուր Ծուղունյանն ունի մոտ 10 տարվա մասնագիտական փորձ էներգաարդյունավետության գնահատման և էներգետիկ աուդիտի ոլորտում: Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հասարակական, ինչպես նաև բնակելի շենքերի, փողոցների լուսավորության համակարգերի և արտադրական օբյեկտների էներգետիկ աուդիտը: Պարոն Ծուղունյանը զբաղվում է էներգետիկ անձնագրերի կառուցման ազգային կարգավորող դաշտի մշակմամբ և ԵՄ համապատասխան կանոնակարգերի/ստանդարտների հիման վրա շենքերի էներգետիկ արդյունավետության գնահատմամբ: Բացի այդ, նա եղել է էներգետիկ աուդիտի մեթոդաբանության և էներգետիկ անձնագրերի հիմնական կանոնների հայկական ազգային ստանդարտների մշակման աշխատանքային խմբի անդամ: Փորձագետն ունի շենքերի էներգաարդյունավետության գնահատման և էներգետիկ աուդիտի վերաբերյալ դասընթացների կազմակերպման հիմնավոր փորձ: Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Մետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի հետազոտական գծով փոխտնօրեն։
Պրոֆեսոր, բ.գ.թ., Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ,
Էկոլոգիայի և կյանքի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:
Մասնագիտական հետաքրքրությունները՝ բնապահպանական խնդիրների տեխնիկական լուծումներ, էկոլոգիական մոնիթորինգ, էկոլոգիական ռիսկերի գնահատում:
Որպես փորձագետ է աշխատել մի շարք միջազգային կրթական և կիրառական դրամաշնորհային ծրագրերում:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Պերտշ Բոջուկյանը բնապահպանության տնտեսագիտության դիպլոմավորված մասնագետ է, ՌԱՄԱ փորձագետ։
Շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ ունի շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։
Աշխատել է որպես բնապահպանական հանրային տեղեկատվական կենտրոնի համակարգող, որպես փորձագետ մասնակցել է կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանների մշակմանը, պատրաստել է ԲԿՊ-ներ, մասնակցել Վանաձոր համայնքի բնապահպանական տեղական գործողությունների ծրագրի մշակմանը, ագրարային տնտեսագիտության, ագրարային կառավարման, մարքեթինգի դասախոս, մասնակցել է ՌԱՄԱ փորձաքննության գործընթացին հետևյալ կազմակերպություններում՝ «Անաշարտ» ՍՊԸ-Սուրճի/թեյի սառը ըմպելիքների արտադրություն և վաճառք (2017) և «ՌոզՖրուդ» ՍՊԸ ,պահածոների գործարան (2016 թ.):
Շինարարական ձեռնարկությունում աշխատել է որպես բնապահպանական և սոցիալական հարցերով պատասխանատու։
Վկայագրված RECP փորձագետ:
Ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի պաշտպանության, ջրի,օդի,հողի մոնիթորինգի ծրագրերի մշակման, տվյալների վերլուծության և գնահատման ոլորտում: Քիմիական գիտությունների դոկտոր է:
Ակադեմիական և մասնագիտական բարձր մակարդակ, որը ձեռք է բերվել շրջակա միջավայրի մոնիթորինգի և ավազանային կառավարման ոլորտներում գիտական, նախագծային և խորհրդատվական նախագծերում աշխատելու ընթացքում:
Վերապատրաստվել է ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) մեթոդաբանության, գնահատման սկզբունքների գծով, ինչպես նաև աշխատանքային փորձ ունի փոքր և միջին բիզնեսի արտադրությունն ավելացնելու և թափոնները կրճատելու գործում:
Աշխատում է որոշում կայացնողների համար գետավազանի մակարդակում մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները պաշտպանելու գիտական մեթոդների վրա հիմնված նորարարական լուծումների մշակման ուղղությամբ:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի «Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» ամբիոնի դոցենտ է, 2007թ.-ից նաև փորձագետ է հետևյալ կազմակերպություններում՝ UNIDO, Համաշխարհային բանկի խումբ, ԵԱՀԿ, ՏՀԶԿ, Թափոնների կառավարման գործակալություն (ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն): Մասնակցել է վերոնշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի՝ ուղղված քաղաքականության և իրավական շրջանակների, առկա և ներուժի սահմանմանը, կանաչ տնտեսության, թափոնների կառավարման և առավել մաքուր արտադրության մեխանիզմների միջև գոյություն ունեցող կապերի բացահայտմանը:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, վկայագրված ՌԱՄԱ փորձագետ: Հետաքրքրությունների շրջանակ՝
Ձկների դերը հիդրոէկոհամակարգերի տրոֆիկ շղթայում
Ձկների պոպուլյացիայի պարամետրերի դինամիկան
Հիդրոկենսաբանական մոնիտորինգ
Ջրի և կենսառեսուրսների կառավարում
Կենսաբազմազանության պահպանում
Վկայագրված RECP փորձագետ:
Հայաստանի ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, գիտության ոլորտում է ավելի քան 35 տարի, գիտությունների թեկնածու է:
Փորձագիտական աշխատանքներ է իրականացրել բնության պահպանության, աշխատանքի անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության պլանավորման և կենսապաշարների գնահատման ոլորտներում։ 2016 թվականին «Հայաստանում ռեսուրսների արդյունավետությունը և մաքուր արտադրությունը» (ՌԱՄԱ) պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացրել է «ՅՈՒՆԻՖԻՇ» ՍՊԸ-ի «Կաշի» ԲԲԸ-ի էկոլոգիական և տնտեսական վիճակի գնահատումը:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Ունի հիդրոկենսաբանի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ, գիտությունների թեկնածու է: Ներկայումս Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոկենսաբանության և ձկնաբանության ինստիտուտի տնօրենն է (ՀՀ ԳԱԱ): Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ղեկավարել և հրապարակել է ավելի քան 80 թեզ և հոդված կենսաբազմազանության պահպանման, հիդրոէկոհամակարգերի կառավարման և պահպանման գիտական սկզբունքների, շրջակա միջավայրի բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման, ջրային անողնաշարավորների կյանքի ցիկլերի և կենսամոնիթորինգի վերաբերյալ: Խորհրդատվական ծառայություններ է իրականացրել տարբեր ծրագրերի շրջանակներում, ներառյալ «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ծրագիրը:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
ՓՄՁ ոլորտի զարգացման ավելի քան տասնհինգ տարվա փորձ՝ տեղական տնտեսական, սկսնակ բիզնեսի զարգացման, ՓՄՁ-ների կրթման և միջազգայնացման ուղղությունների առանձնահատուկ շեշտադրմամբ:
Ավելի քան տասը տարվա գործնական փորձ ռազմավարական զարգացման և նախագծերի կառավարման ոլորտում: Տարբեր մակարդակների պատասխանատվություն մի շարք կարևոր ծրագրերում, մասնավորապես տեղական տնտեսական զարգացման ենթակառուցվածքների ծրագիր, փոքր դրամաշնորհային ծրագրեր, սկսնակ ձեռնարկությունների ստեղծման ծրագիր և այլն:
Միջազգային համագործակցության ծրագրերի համակարգողն է Հայաստանի Ներդրումների աջակցության կենտրոնում՝ ընդհանուր խնդիրների շուրջ միավորելով տարբեր շահագրգիռ կողմերի և գործընկերների, այդ թվում՝ ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ, ՏՀԶԿ, ՄԱԶԾ, ԱԶԲ, JICA, GIZ և այլն:
Հետաքրքրությունների շրջանակը՝ կանաչ տնտեսություն, ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ), ինովացիոն կառավարում և կանանց ձեռներեցության հիմնախնդիրներ:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է:
Շրջակա միջավայրի ոլորտում ավելի քան 40 տարվա մասնագիտական փորձ, գիտությունների դոկտոր:
Մասնագիտական փորձառության հիմնական ոլորտներն են.
1. ագրոկենսաբազմազանություն, մշակաբույսեր,
2. ջրերի/կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ,
3.ռեսուրսների պահպանման, աղտոտման կանխարգելման և վերահսկման տեխնոլոգիաներ,
4.քիմիական նյութեր և թափոններ:
Վկայագրված ՌԱՄԱ փորձագետ է: