Կարոլինան UNIDO-ի շրջակա միջավայրի դեպարտամենտի արդյունաբերական զարգացման պատասխանատուն է: Նա բնապահպանական տեխնոլոգիաների բակալավրի կոչում ունի Մոբիլեի համալսարանից և շրջակա միջավայրի ճարտարագիտության մագիստրոսի կոչում Նյու Հեմփշիրի համալսարանից: Կարոլինան UNIDO-ում է 2009 թվականից և ներկայումս իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը, շրջակա միջավայրի կայուն կառավարմանը և արդյունաբերության կայուն զարգացմանը: Նրա նախորդ աշխատանքային փորձը Էլ Սալվադորի շրջակա միջավայրի նախարարությունում էր, ինժեներական խորհրդատվական Malcolm Pirnie ընկերությունում և IAEA-ում:
Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի համակարգող: Ներկայացնում է ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մաքուր արտադրության կազմակերպման և շրջանաձև տնտեսության հետ կապված նախաձեռնություններ:
Մասնագիտացում՝ միջազգային զարգացման տեխնիկական համագործակցություն, պետության և մասնավոր հատվածի համագործակցության, գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և պլանավորման, ինչպես նաև ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության կազմակերպման, շրջանաձև տնտեսության և էկո-ինովացիոն/արդյունաբերական պարկերի ոլորտներում կարողությունների զարգացում: Ծրագրի կառավարման ամբողջական ցիկլը կիրառելու գիտելիքներ և գործնական փորձ( PMP):
Միջազգային զարգացման, բազմաշահառու նախագծերի կառավարման ավելի քան 24 տարվա փորձ:
Հիմնական որակավորումներ՝ բնապահպանական կառավարում, բնապահպանական իրավունք և քաղաքականություն, շրջանաձև/կանաչ տնտեսություն, ռեսուրսների արդյունավետություն և ավելի մաքուր արտադրություն, բնական ռեսուրսների կառավարում (կենսաբազմազանություն, անտառներ, ԲՀՊՏ, լանդշաֆտի վերականգնում), քաղաքաշինություն և պլանավորում, ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ, վարչական և օրենսդրական աջակցության ծրագրեր, ռազմավարական ծրագրերի կառավարում, կանաչ ֆինանսավորում և ռազմավարական բնապահպանական գնահատում:
Արմինե Հայրապետյանն աշխատում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում (ՀՀ ԳԱԱ)՝ որպես ավագ գիտաշխատող։
Աշխատել է ջրի որակի գնահատման, սննդի ցանցի հետազոտությունների, ջրամբարների տրոֆիկ կարգավիճակի գնահատման, Հայաստանի ջրամբարներում, մասնավորապես Սևանա լճում, զոոպլանկտոնային համակեցության ուսումնասիրությունների ոլորտներում: Արմինեն ունի թիմային և վարչական աշխատանքի փորձ տարբեր նախագծերում, ունի հաղորդակցման հմտություններ, բազմամշակութային միջավայրում և տարբեր շահագրգիռ խմբերում աշխատելու ունակություն:
Ավելի քան 20 տարվա փորձ բնապահպանության ոլորտում։
Հիմնական որակավորումներ՝ բնապահպանական ռիսկերի կառավարում, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում, բնապահպանական շահերի պաշտպանություն, թիմային ռիսկերի վերլուծություն, կարողությունների զարգացում, ռեսուրսների արդյունավետություն և ավելի մաքուր արտադրություն, հաղորդակցություն, տեղական բնապահպանական գործողությունների պլան, ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, բնապահպանական մոնիթորինգ և կրթություն, աղետների ռիսկերի կրճատում, Կլիմայի փոփոխություն, Կենսաբազմազանության պահպանում, Առողջություն և անվտանգություն:
Շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության ոլորտում տեղական օրենսդրության, կանոնակարգերի և նորմերի գերազանց իմացություն:
Դշխուհի Սահակյանը բնապահպանական քաղաքականության մշակման և կառավարման մասնագետ է՝ այս ոլորտում ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձով։ Նա ունի խոր գիտելիքներ և փորձ միջազգային նախագծերի կառավարման, փորձագիտության և խորհրդատվական ծառայությունների մատուցման, ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության սկզբունքների լուսաբանման, տարբեր տարածաշրջաններում ՌԱՄԱ կանաչ ակումբների զարգացման ոլորտներում, շրջանաձև տնտեսության և ՌԱՄԱ վերապատրաստման և մարզչական ծրագրերի մշակման մեջ: Աշխատել է էկոհամակարգային ծառայությունների, անտառային էկոհամակարգերի տնտեսական գնահատման, կենսաբազմազանության պահպանման ոլորտներում, Հարավային Կովկասի չոր և կիսաչորային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության ազդեցությանը հարմարվողականության նկարագրի ստեղծմանը։ Նա մասնակցել է 11 տեղական բնապահպանական, Երևան և Գյումրի Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերին, Շրջակա միջավայրի գործողությունների երկրորդ ազգային ծրագրի աշխատանքներին (NEAP2):
Ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձ էներգետիկայի, ջեռուցման և գազի համակարգերի ճարտարագիտության և կառավարման ոլորտում: Աշխատում է պետական և մասնավոր ձեռնարկություններում պատասխանատու պաշտոններում, գործունեություն է ծավալում ամբողջ հանրապետությունում:
Ավելի քան 15 տարվա մասնագիտական խորհրդատվական փորձ՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի նախագծման, իրականացման և մոնիթորինգի ոլորտում, հասարակական և բնակելի շենքերում, տնտեսական սուբյեկտներում և բանկային նախագծերում էներգետիկ աուդիտի կազմակերպման և իրականացման փորձ:
Ավելի քան 5 տարվա մասնագիտական խորհրդատվական փորձ ՋԳ գույքագրման, մեղմացման միջոցառումների գնահատման, կլիմայի քաղաքականության, կայուն էներգիայի, տեխնոլոգիական կարիքների գնահատման և բնապահպանական, ռեսուրսների արդյունավետության բարձրացման նախագծերի իրականացման ոլորտում:
Էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության ոլորտում տեղական օրենսդրության, կանոնակարգերի և նորմերի գերազանց իմացություն: Կառավարչական, դասավանդման, մարզչական և վերապատրաստման գերազանց հմտություններ:
Ձեռնարկությունների կառավարման և էկոնոմիկայի, բիզնես կառավարման մագիստրոսի աստիճաններ: Բիզնեսի, ձեռներեցության, վերապատրաստման և խորհրդատվության ավելի քան 15 տարվա փորձ: Հայկական բիզնես միջավայրի և կանոնակարգերի գերազանց իմացություն։ Գնումների պատասխանատու, աշխատում է մատակարարների, ապրանքների և ծառայությունների գնահատման, պայմանագրերի կնքման, մրցութային ընթացակարգերի կազմակերպման և հաստատված գնումների ծախսերի արդյունավետության և բարձր որակի ապահովման ուղղություններով: «Պրեմիում Ինգրեդիենտս» ՍՊԸ-ի հիմնադիր և սեփականատեր, «Կանանց ձեռներեցության խթանման և հզորացման կենտրոն» ՀԿ հիմնադիր։