ՌԱՄԱ աուդիտ անցնելու համար ընտրված արդյունաբերության ոլորտները և ՓՄՁ-ները
Արդյունաբերության ճյուղերը և ՓՄՁ-ները ընտրվել են նախնական հետազոտությունների, ընկերություններ կատարած այցելությունների, երկկողմ հանդիպումների ընթացքում ծրագրի օգուտների ներկայացման միջոցով ՝ համաձայն կառավարության կողմից առաջարկված ոլորտների, որոնք առաջնահերթ են ընդունվել ԵՄ շրջակա միջավայրի աշխատանքային ծրագրի փաստաթղթում: Ցանկում ընդգրկվել են պլաստիկի արտադրությամբ և ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունները։ Բացի վերը նշված ոլորտներից, ծրագրով ընտրվել են նաև զգալի տնտեսական և արդյունաբերական ներուժ ունեցող ճյուղերը, մասնավորապես տեքստիլի արտադրությունը, սննդի և գյուղմթերքի վերամշակումը: