Կլոր սեղան քննարկում: Ռեսուրսների արդյունավետության դերը Հայաստանի ձկնաբուծության ոլորտում
Դեկտեմբերի 22-ը կարևոր առիթ հանդիսացավ Հայաստանի առանցքային արդյունաբերական ոլորտներում ռեսուրսների օգտագործման վերաբերյալ քննարկման համար: Ազգային ձկնաբուծության մեջ ռեսուրսների արդյունավետության և թափոնների կառավարման վերաբերյալ կլոր սեղան՝ հիբրիդային միջոցառումը հավաքել էր 35 մասնակից՝ ներկայացնելով շրջակա միջավայրի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի բնապահպանական և հանքարդյունաբերության տեսչական մարմինը, պետական մասնագիտացված գործակալությունները, բիզնես կազմակերպությունները: ՄԱԿ-ի ԱԶԿն, զարգացման միջազգային գործընկերներին և մասնավոր ընկերություններին: Կլոր սեղանի հիմնական նպատակներն էին ներկայացնել Հայաստանի ձկնաբուծության ներկայիս պատկերը, քննարկել առկա կարգավորող շրջանակները և խոչընդոտները՝ արտադրողականության և արտահանման կարողությունների բարձրացման համար, ինչպես նաև ներկայացնել ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մեթոդաբանության հնարավոր կիրառումը: Այս առումով քննարկումները մեկնարկեցին առկա իրավիճակով և մարտահրավերներով, որոնց բախվում են ձկնաբուծարանները, երբ փորձում են բարձրացնել իրենց արտադրողականությունը։
Էներգետիկ ռեսուրսների կառավարման տարածաշրջանային դասընթաց
Հայաստանից, Վրաստանից և Բելառուսից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և էներգախնայողության աուդիտի ոլորտի մասնագետներ հրավիրվեցին՝ մասնակցելու Էներգետիկ ռեսուրսների կառավարման տարածաշրջանային դասընթացին, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ հանուն շրջակա միջավայրի Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության կազմակերպման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է UNIDO-ի և ազգային գործընկեր Կովկասի ՏԲԿ հայաստանյան գրասենյակի կողմից (օգոստոսի 10-13, 2020թ.): Դասընթացի նպատակն էր նախապատրաստել էներգետիկ ներքին աուդիտորների, ՌԱՄԱ փորձագետների և էներգետիկ ռեսուրսների օգտագործման մենեջերների՝ ապահովելով գործնական մոտեցում էներգետիկ ռեսուրսների օգտագործման աուդիտների նկատմամբ, հարստացնելով նրանց ՓՄՁ-ներում էներգաարդյունավետությանը բնորոշ կարևոր կետերի վերաբերյալ գիտելիքներով և էներգաարդյունավետ լուծումների գծով ծախսերի/օգուտների (արագ) բացահայտման հմտություններով: Դասընթացն անցկացվել է Zoom հարթակում՝ օգտագործելով անգլերենը որպես ուսուցման լեզու, իսկ աշխատանքային խմբերը կազմակերպվել են ազգային լեզուներով: Էներգետիկ կառավարման տարածաշրջանային դասընթացը նպատակ ուներ աջակցելու ՌԱՄԱ փորձագետներին ՌԱՄԱ գնահատման իրականացման և ՓՄՁ-ներում էներգաարդյունավետության և կառավարման համար հարմար տարբերակների հայտնաբերման գործընթացում:
Հայաստանում ՌԱՄԱ ազգային փորձագետների մարզումների դասընթացներ
2020թ. հուլիս – օգոստոս ամիսներին ԵՄ կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի և ազգային գործընկեր ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագրի շրջանակներում ԿՏԲԿ գրասենյակը Հայաստանում սկսեց ՌԱՄԱ ազգային փորձագետների համար նախատեսված մարզումների իրականացում՝ որպես ՌԱՄԱ աուդիտների համար նախապատրաստական միջոցառում, որը նախատեսված էր իրականացնել ՓՄՁ –ների համար՝ նպատակ ունենալով բարելավել վերջիններիս բնապահպանական կատարողականը և բացահայտել արտադրության կազմակերպման համար ռեսուրսաարդյունավետ ձևեր: Մարզումների ծրագրի ընդհանուր նպատակն է ազգային փորձագետների շրջանում կարողությունների ընդլայնումը ՌԱՄԱ մեթոդաբանության և փորձի փոխանակման ոլորտներում և 15 ընկերություններում այդ հմտությունների իրականացման ցուցադրումը՝ ամրապնդելով ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության ազգային փորձը: Մարզումները կոչված են օգնելու պլաստիկի, տեքստիլի, թղթի, մետաղի վերամշակման, ձկնարտադրության և սննդամթերքի արտադրության ոլորտներում աշխատող տեղական ընկերություններին՝ ՌԱՄԱ գնահատումներ իրականացնելու և հետագայում ՌԱՄԱ գործողությունների պլաններ մշակելու՝ բարելավելով ՓՄՁ-ների արդյունավետությունն ու բնապահպանական կատարողականը, կրճատելով թափոնները, օգտագործելով կանաչ տեխնոլոգիաներ, բարելավելով էներգաարդյունավետությունը և կրճատելով նյութական կորուստները։