Մոնիթորինգային այցեր EaP Green ՓՄՁ ներ՝ 2022
Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) ծրագրի թիմը մի շարք այցելություններ է իրականացրել այն ընկերություններին, որոնք աշխատում և համագործակցում են ծրագրի հետ՝ ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության միջոցառումների շրջանակներում, որոնք առաջարկվել են «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի շրջանակներում 2014-2017 թվականներին ՝ ռամա գնահատման աուդիտների արդյունքում:
Այս ՓՄՁ-ներն աշխատում են շինարարական նյութերի, քիմիական, մետաղական, սննդի և գյուղատնտեսական արտադրության ոլորտներում.
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները ստացել են տեխնիկական խորհրդատվություն և առաջարկներ՝ ուղղված ամեն ձեռնարկության համար նախատեսվող առանձին գործողությունների իրականացմանը, որոնք առաջարկում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության լուծումներ: Այդ ժամանակից ի վեր, մյուս ընկերություններն միացել են ՌԱՄԱ-ի միջոցառումների կիրարկմանը, որի արդյունքւոմ բարելավվել են ընկերություններիկ բնապահպանական կատարողականները, իջեցվել են արտադրության ծախսերն և բարձրացել է արտադրողականությունը:
ՌԱՄԱ գնահատումները բացահայտեցին ռեսուրսարդյունավետության մի շարք տարբերակներ, որոնք այնուհետև ընկերությունները կարողացան իրականացնել՝ ելնելով իրենց հատուկ կարիքներից, առկա ռեսուրսներից, կարողություններից և առաջնահերթություններից: Այս գործընթացի ընթացքում ընկերությունների կողմից իրականացված ՌԱՄԱ միջոցառումներն օգնեցին նվազեցնել թափոնները և վերածել այն նոր նորարարական արտադրանքի, ներմուծեցին ջրի խնայողության տեխնոլոգիաներ մարտկոցներ արտադրող ընկերությունների համար, առաջարկեցին նոր լուծումներ էներգաարդյունավետության և արևային էներգիայի օգտագործման վերաբերյալ՝ կրճատելով արտանետումները, նախաձեռնեցին գիտելիքների փոխանակման և կիրառում այլ կազմակերպությունների հետ, կիրառեցին ՌԱՄԱ մեթոդոլոգիան իրենց սեփական տիրույթներում: