ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ "Ռոզֆռուդ" ՍՊԸ
«Ռոզֆրուդ»-ը բանջարեղենի և մրգերի վերամշակման ոլորտի փոքր ընկերություն է, արտադրում է պահածոների և բնական մթերքների լայն տեսականի: Ընկերությունն արտադրում է պահածոյացված և սառեցված բանջարեղեն, բնական մուրաբաներ և կոմպոտներ, հյութեր, նեկտարներ:
Հումքը մատակարարվում է տեղում։ Ընկերության շուկան ընդլայնվել է․ և ներկայումս այն իրականացնում է արտահանում դեպի ԱՄՆ, Ռուսաստան և Եվրամիության մի շարք երկրներ։ Հիմնադրման օրվանից ի վեր (2005) «Ռոզֆրուդ»-ն ուներ մի կարգախոս՝ ապահովել առանց որևէ հավելյալ քիմիական նյութերի բնական և առողջարար ապրանքներ՝ կենտրոնանալով որակյալ և թարմ արտադրության վրա:
Այս առավելությունները նպաստեցին ընկերության աճի լրացուցիչ հնարավորություններին և հզորացմանը․ ներկայումս ընկերության արտադրության ծավալն աճել է երեք անգամ՝ համեմատ սկզբնական ծավալի։
Իր բնապահպանական ցուցանիշներն բարելավելու և ռեսուրսների օգտագործումը (նյութեր, ջուր, էներգիա) օպտիմալացնելու նպատակով ընկերությունը մասնակցել է 2013-2017թթ․-ին իրականացված ԵՄ «Կանաչ տնտեսություն արևելյան գործակցության տարածաշրջանում» Ռեսուրների արդյունավետության և մաքուր արտադրությն ցուցադրական ծրագրին ՝ անցնելով ՌԱՄԱ աուդիտ և առաջարկվող ՌԱՄԱ գործողությունների փաթեթ՝ ներառյալ հումքի, էներգիայի, նյութերի և ֆինանսների խնայողությանն ուղղված ծախսերի խնայողությանը։
Այս ակնարկը ներկայացնում է 2021 թվականին իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրված ընկերության կողմից կիրառվող ՌԱՄԱ փորձը և արդյունքները՝ ծրագրի ավարտից չորս տարի անց: 13 ՌԱՄԱ առաջարկների արդյունքում կիրառված մաքուր և ռեսուրսարդյունավետ արտադրությանն ուղղված քայլերի իրականացումը նպաստել են ընկերության օգուտներին և ձեռքբերումներին։