ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնություն Latest news date: 2020-05-01

ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության Հայաստանյան ծրագիր 

Ծրագրի անվանում: Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) ծրագիր»

Ծրագրի ընդհանուր տևողություն՝ 32 ամիս

Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ

Ծրագրի շահառուները՝ Փոքր և միջին չափի ձեռնարկություններ

Ծրագրի գործընկերներ/իրականացնող կազմակերպություններ՝ Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների միջոցով՝ OECD, UNECE, UNEP, UNIDO և Համաշխարհային բանկ:

Հայաստանում նախագիծն իրականացվում է Կովկասյան տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից , որն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ ստեղված բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցելու և Հարավային Կովկասի երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու նպատակով: 

Ծրագրի նկարագրություն, նպատակներ

ԵՄ հանուն շրջակա միջավայրի նախաձեռնության գլխավոր նպատակն է օգնել  գործընկեր երկրներին իրենց բական կապիտալը և մարդկանց բնապահպանական բարեկեցությունը պահպանելու գործում՝ աջակցելով բնապահպանական նշանակության նախաձեռնություններին, ցուցադրելով և բացահայտելով ավելի կանաչ զարգացման հնարավորությունները և բնապահպանական ռիսկերն ու դրանց ազդեցություններն ավելի լավ կառավարելու մեխանիզմներ ստեղծելով:

Ծրագիրն իրագործվում է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ OECD, UNIDO, ՄԱԿ-ի բնապահպանական գործակալության, UNECE և Համաշխարհային Բանկի  համատեղ ուժերով:

Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել ռեսուրսների արդյունավետ և ավելի մաքուր արտադրության (RECP) կիրառման աջակցության գործողությունների և խորհրդատվական ծառայությունների նկարագրություն՝ որպես «Եվրոպական միություն շրջակա միջավայրի (ԵՄ հանուն շրջակա միջավայրի)» տարածաշրջանային ծրագրի իրականացման մաս: Արևելյան գործընկեր վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա), այսուհետ՝ «ԱԱԳ երկրներ»: Ծրագիրն ընդհանուր առմամբ նպաստում է «Արդյունք 2-ին, որի իրագործումը Հայաստանում կներդնի շրջանաձև տնտեսության սկզբունքները ազգային կարողությունների ձևավորման և ՓՄՁ-ներում ՌԱՄԱ արդյունքների ցուցադրման միջոցով»:

Ծրագիրն օգտագործում է ՌԱՄԱ մեթոդաբանությունը և փորձը, որոնք հիմնված են Շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա և կիրառում են գործիքններ, որոնք փորձարկվել են «ԱԱԳ Կանաչ ՌԱՄԱ» ցուցադրական ծրագրի շրջանակներում (2013 - 2017 թթ.): Ծրագիրն օգնում է բարձրացնել երկրում ՓՄՁ-ների արտադրողականությունը, արտադրանքի որակը և մրցունակությունը: Ընտրված ճյուղերի ՓՄՁ կազմակերպությունների համար ՌԱՄԱ գնահատումների արդյունքները և ՌԱՄԱ միջոցառումների իրականացումը նույնպես կծառայի իրազեկման ամրապնդմանը և պատկերավոր ցույց կտա շրջանաձև տնտեսության օգուտներն ու կիրառման լավագույն փորձը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ավելի մաքուր արտադրության գործիքների կիրառման միջոցով:

ՌԱՄԱ նպատակներն են՝

 

Ծրագիրն իրականացվելու է հետևյալ աշխատանքային փաթեթներին համապատասխան՝

ԱՓ 1. ՌԱՄԱ իրագործման կառավարում և ինստիտուցիոնալացում (հանդիպումներ շահառուների հետ, հաղորդակցում, ՌԱՄԱ տարեկան միջոցառումներ, շրջանավարտների հանդիպումներ և ՌԱՄԱ ծառայությունների շարունակմանն ուղղված ռազմավարություն):

ԱՓ 2. Տնտեսության ճյուղերում ՌԱՄԱ արդյունքների ներկայացում (ՌԱՄԱ ուսուցում և գնահատում 15 նոր և 10 ԱԱԳ Կանաչ ցուցադրական ՓՄՁ-ների համար՝ յուրաքանչյուր առանձին ընկերության արդյունքներն ուղեկցելով ՌԱՄԱ աուդիտներով, գնահատման հաշվետվություններով և առաջարկությունների փաթեթներով):

Գնահատման արդյունքում ընկերությունները կշահեն տնտեսական, բնապահպանական և սոցիալական առավելություններից, առողջության, անվտանգության և բնապահպանական պայմանների բարելավումից: Մասնավորապես, ՌԱՄԱ աուդիտները հնարավորություն կտան՝

ԱՓ 3.ՌԱՄԱ մասին իրազեկման և գիտելիքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝  կրթման և հաղորդակցման գործողություններ, հաղորդակցման պլանի պատրաստում, ՌԱՄԱ ազգային կոնֆերանսներ, շրջանաձև տնտեսության վերաբերյալ թեմատիկ իրազեկման միջոցառումներ՝ նպատակ ունենալով օգուտ քաղել գիտելիքի փոխանակման հաստատված մեխանիզմից և գիտելիքների փոխանակման առցանց հարթակներից: Այս բաղադրիչը պետք է նպաստի միջոցառումների իրականացմանը և շահագրգիռ  խմբերին և շահառուներին ներկայացնի Հայաստանի ՌԱՄԱ փորձը և բիզնես օրինակները, ՌԱՄԱ աուդիտի ընթացքում նոր բացահայտված արդյունքները:

Ծրագիրը ակնկալում է արդյունքներ հետևյալ ոլորտներում՝

Ծրագիրը կբարելավի գիտելիքների և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցումը և կծառայի ՌԱՄԱ-ի օգուտների փոխանցման նպատակին հետևյալի ձևերով՝ 1) փոքր և միջին բիզնեսի ընկերությունների ռեսուրսների արտադրողականության և բնապահպանական կատարողականի բարելավման, 2) ապրանքների և ծառայությունների որակի բարելավման, 3) լրացուցիչ տնտեսական և բնապահպանական օգուտների ստեղման, բիզնեսի սեփականատերերի և սկսնակ ձեռնարկատերերի առողջության և անվտանգության ուժեղացված պայմանների ձևավորման միջոցով:

Ծրագիրը ունենալու է հետևյալ արդյունքները՝

  1. Հայաստանում 25 ՓՄՁ-ներին և կանանց կողմից ղեկավարվող բիզնես ընկերություններին ռեսուրսների/էներգիայի արդյունավետ օգտագործման և ավելի մաքուր արտադրության կազմակերպման ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրում՝ հիմնված շրջանաձև տնտեսության սկզբունքների և մեթոդաբանության վրա, ուղեկցվելով ՌԱՄԱ խնայողությունների ուղեցույցի շրջանակներում 25 ընկերությունների ՌԱՄԱ գնահատումներով (աուդիտներով) և յուրաքանչյուր ընկերության համար ՌԱՄԱ գործողությունների և մոնիտորինգի պլանի ձևավորմամբ;
  2. Ծրագիրը կմշակի և կտրամադրի ՌԱՄԱ-ի վերաբերյալ ուսուցողական ծրագիր առնվազն 25 ցուցադրական ընկերությունների անձնակազմի և ՌԱՄԱ փորձագետների համար՝ որպես աջակցություն ցուցադրական ընկերություններին ՌԱՄԱ գնահատումների իրականացման ընթացքում: ՌԱՄԱ խնայողությունների ուղեցույցը կտրամադրի տնտեսական խնայողությունների վերլուծություն՝ ջրի և էներգիայի ծախսերի կրճատման, արտանետումների, կեղտաջրերի և թափոնների նվազեցման, ընտրված ՌԱՄԱ միջոցառումների իրագործման տեխնիկական, տնտեսական և բնապահպանական հնարավորությունների  գնահատում;
  3. Պիլոտային/փորձնական ցուցադրման ընկերություններում բարձրացնել արտադրողների գիտելիքների և իրազեկության մակարդակը շրջանաձև տնտեսության սկզբունքների և ՌԱՄԱ վերաբերյալ՝ ուսուցման և աուդիտի անցկացման առաջարկությունների միջոցով բարելավելով նրանց բնապահպանական, տնտեսական և սոցիալական ցուցանիշները, շուկայում մրցունակությունը՝ նորարարական մոտեցումներ ներդնելով արդյունաբերության ընտրված ոլորտներում;
  4. Զարգացնել ՓՄՁ-ների տնտեսական և մրցունակության ցուցանիշները՝ օգտագործելով շրջանաձև տնտեսության քաղաքականությանն ու գործելակերպին համապատասխանող էներգախնայող բիզնես մոդելներ՝ հիմնված ռեսուրսների արդյունավետության, մաքուր արտադրության, ջրի, էներգիայի,նյութական ռեսուրսների և այլ աղբյուրների օգտագործման կրճատման, առանձին արդյունաբերության ոլորտներում նաև կլիմայի վրա բացասական ազդեցության մեղմացման պրակտիկաների վրա;
  5. Մշակել եղանակներ շրջանաձև տնտեսության/ՌԱՄԱ փորձագետների և բիզնեսի սեփականատերերի միջև փորձի փոխանակմանն աջակցելու համար, ինչն իր հերթին կնպաստի երկրում մասնագիտական ցանցերի ձևավորմանը՝ շրջանավարտների և տեղեկատվական միջոցառումների, շահագրգիռ կողմերի քննարկումների կազմակերպման և ՌԱՄԱ ծառայությունների տրամադրման ռազմավարության մշակման միջոցով;
  6. ՌԱՄԱ գիտելիքների փոխանակման համար ազգային մասնագիտական ցանցի ստեղծում, որը կխթանի տեխնիկական փորձաքննության փոխանակումը, գիտելիքների պատշաճ կառավարումը և մասնագետների կանոնավոր հաղորդակցումը` Հայաստանում շրջանաձև տնտեսության/ՌԱՄԱ ոլորտում ազգային կարողությունների և համագործակցության ամրապնդման նպատակով:

Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնության մասին

ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնությունը գործարկվել է Արևելյան գործընկերության 10-ամյակի կարևոր քաղաքական պրոցեսների համատեքստում և լավ առաջընթաց է ցույց տվել «2020-ի արդյունքները 2020-ի համար» նպատակների կատարման ուղղությամբ՝ ամրապնդելով ԵՄ աջակցությունը բնապահպանական նպատակներին եվրոպական ընտրություններից հետո: ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնությունը գործարկվել է նաև ԱԱԳ երկրներում՝ քաղաքական դինամիկ փոփոխությունների համատեքստում, որոնք ներառել են Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում տեղի ունեցած կարևոր քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ կառավարության վերակառուցման և/կամ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնության մոբիլիզացման և մեկնարկային փուլը (2019թ. հունվար-հոկտեմբեր) ցույց տվեց, որ Գործողությունը շատ տեղին,ժամանակին և խիստ անհրաժեշտ էր: Բնապահպանական և տնտեսական դերակատարներին համախմբելով՝ ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնությունը կօգնի քաղաքականության և օրենսդրական փոփոխությունների պլանավորման և իրականացման գործում, ինչպես նաև կնպաստի, որպեսզի ներդրումները դառնան ավելի կանաչ, կխթանի նորարարական տեխնոլոգիաների յուրացումը, նոր բիզնես մոդելների կիրառությունը և կանաչ աշխատատեղերի ստեղծումը:

Այն նաև կնպաստի բնապահպանական ավելի լավ կառավարմանը, պահպանվող տարածքների և անտառների կառավարման բարելավմանը և կայուն առևտրին: Գործողությունների շրջանակը սահմանվել է բոլոր գործընկեր երկրների հետ համագործակցության արդյունքում: Գործողությունը հիմնված է անցյալի համագործակցության ծրագրերի կարևոր ձեռքբերումների վրա, ինչպիսիք են Արևելյան Հարևանության Կանաչ տնտեսությունների ծրագիրը (EaP GREEN), Անտառային օրենքի կիրարկման ու կառավարման (FLEG) և Emerald Network ծրագիրը, որոնք ավարտվել են 2017-18 թվականներին: Այն նաև սիներգիա կապահովի ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ նախաձեռնությունների հետ (EU4Climate, EU4Business, EU4Energy, SIGMA),  կհամագործակցի Եվրոպական միության պատվիրակությունների հետ և կավելացնի քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանը: