Կլոր սեղան քննարկում: Ռեսուրսների արդյունավետության դերը Հայաստանի ձկնաբուծության ոլորտում

ԵՄն հանուն շրջակա միջավայրի ծրագիրն ամրապնդում է Հայաստանի ձկնաբուծության ներքո ռեսուրսների արդյունավետությունը ընդգրկելու հրամայական կոչը

Դեկտեմբերի 22-ը կարևոր առիթ հանդիսացավ Հայաստանի առանցքային արդյունաբերական ոլորտներում ռեսուրսների օգտագործման վերաբերյալ քննարկման համար: Ազգային ձկնաբուծության մեջ ռեսուրսների արդյունավետության և թափոնների կառավարման վերաբերյալ կլոր սեղան՝ հիբրիդային միջոցառումը հավաքել էր 35 մասնակից՝ ներկայացնելով շրջակա միջավայրի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի բնապահպանական և հանքարդյունաբերության տեսչական մարմինը, պետական մասնագիտացված գործակալությունները, բիզնես կազմակերպությունները: ՄԱԿ-ի ԱԶԿն, զարգացման միջազգային գործընկերներին և մասնավոր ընկերություններին:

Կլոր սեղանի հիմնական նպատակներն էին ներկայացնել Հայաստանի ձկնաբուծության ներկայիս պատկերը, քննարկել առկա կարգավորող շրջանակները և խոչընդոտները՝ արտադրողականության և արտահանման կարողությունների բարձրացման համար, ինչպես նաև ներկայացնել ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մեթոդաբանության հնարավոր կիրառումը: Այս առումով քննարկումները մեկնարկեցին առկա իրավիճակով և մարտահրավերներով, որոնց բախվում են ձկնաբուծարանները, երբ փորձում են բարձրացնել իրենց արտադրողականությունը։

Այնուհետև քննարկումն անցավ ջրի օգտագործմանն ու վերօգտագործմանը, ձկնաբուծությունից և վերամշակումից առաջացած թափոնների կայուն կառավարմանը, ինչպես նաև ՌԱՄԱ-ի առավելությունները խթանելու և Հայաստանում շրջանաձև տնտեսության սկզբունքների ավելի լավ ներդրման միջոցներին:

"ԵՄն հանուն շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում մենք այսօր այստեղ ենք՝ քննարկելու կանաչ ներդրումների և զարգացման կարևորությունը և անմիջականորեն համագործակցելու ձկնարտադրողների հետ: Հետևաբար, մենք այստեղ ենք լսելու ձեզ՝ արտադրողներին, և տեսնելու, թե որոնք են ձեր առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու մտահոգությունները, և ինչպես է իրականացվում նոր փոփոխված Ջրային օրենսգրքի[1] հատկապես փակ ջրային համակարգերի ներդրման խահանջը մինչև ս.թ. 2024 թվականի հունվարի 1-ը, և դրա ազդեցությունը ձկնարտադրող ընկերությունների վրա։ Այս առումով այս հանդիպումը ընդհանուր եզրեր գտնելու, բնապահպանական ու տնտեսական հարցեր լուծելու տարածք է։ Իմանալով, որ տնտեսական աճը չի կարող լինել առանց բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և առանց բնապահպանական աղետների դեմ պայքարի, ես ակնկալում եմ բաց և կառուցողական երկխոսություն, որտեղ մեր զարգացման գործընկերները կարող են ներկայացնել նաև Հայաստանում տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման իրենց հաջող փորձը"ասաց Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար տիկին Գայանե Գաբրիելյանը։

Ձկնաբուծության ոլորտը նպատակաուղղված է ընտրվել Կլոր սեղան միջոցառման համար: Ջրային կուլտուրաների արտադրությունը (որը ներառում է որսված և/կամ անազատության մեջ գտնվող ձուկ, խեցգետիններ և դրանցից ստացված բոլոր ապրանքները) Հայաստանում զարգացող տնտեսական ոլորտ է, այն ունի ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման աճի բարձր ներուժ, փաստագրված է ձկնաբուծության բարձր աճի տեմպերով և ընդգծված շահութաբերությամբ, որոնք միայն վերջին տասնամյակի ընթացքում գրանցել են արտադրության միջին տարեկան աճ 40 տոկոսով[2]: Գյուղատնտեսական հողերի սահմանափակ ռեսուրսները նաև խթանում են այլ բնական ռեսուրսների օգտագործումը մեծացնելու անհրաժեշտությունը, իսկ ձկնային մշակույթն ունի աճի գերազանց ներուժ: Դա պայմանավորված է նրանով, որ կլիմայական պայմանները բարենպաստ են մակերևութային ջրերում ձկնաբուծության համար, ընդ որում ստորգետնյա ջրերի օգտագործումը նպաստում է իշխանի և թառափի տարբեր տեսակների արդյունաբերական արտադրությանը ամբողջ տարվա ընթացքում: Վերջին տարիներին ձկնարդյունաբերությունը դարձել է կայացած արտադրության մոդոլ, ինչը կարող է ապահովել առկա ռեսուրսների ավելի կայուն օգտագործում և բազմաթիվ հնարավորություններ ազգային ձկնարտադրողների համար[3]։

Քննարկման ընթացքում ԵՄն հանուն շրջակա միջավայրի ծրագրի թիմը և փորձագետներն ներկայացրել են բիզնես ակնարկները և ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության աուդիտի արդյունքները ձկնարտադրող մի քանի ընկերություններում, այդ թվում՝ «Սևան Ակվա», «Սևանի Իշխան» և «ԳՕՍ»-ը, որոնք մշակվել և ներկայացրել են Տկն․Էվելինա Ղուկասյանը, պրն․Բարդուղ Գաբրիելյանը, տկն․Լիանա Մարգարյանը և տկն Սուսաննա Հակոբյանը՝ Ազգային ծրագրի համակարգող Նունե Հարությունյանի համակարգմամբ: Տիկին Հարությունյանը նշեց  ձկնարտադրողների համար ՌԱՄԱ մեխանիզմների և հնարավորությունների կարևորությունը՝ նկատի ունենալով ակվա կուլտուրաների զարգացման ներկայիս միտումները և շուկայի պահանջները, ավելի որակյալ արտադրանքի պահանջարկը և ձկնարտադրության ոլորտում ջրի խնայողության շրջանաձև մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման նոր ներդրված պարտադիր պահանջներըէ Ջրային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում։

Հանդիպման քննարկումների ընթացքում մասնակիցները վեր հանեցին թափոնների կառավարմանն առնչվող ամենահրատապ խնդիրներն ու խնդիրները և առաջարկեցին մշակել կարգավորող դաշտ՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ: Առաջարկվում էր ձեռնարկել այն ձկնարտադրողների տեխնիկական և ֆինանսական կարիքների արագ գնահատումը, որոնք պարտավոր են մինչև 2024 թվականը ներդնել փակ ջրային համակարգեր՝ աջակցելու դրանց անցմանը` չվնասելով արտադրությունը կամ անտեսելով բնական ռեսուրսների օգտագործումը:

Որպես ձկնարտադրողներ, մինչ մենք խթանում ենք ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, մենք նաև բախվում ենք թափոնների կառավարման համակարգում մեծ մարտահրավերների և թերությունների, քանի որ անհրաժեշտ են ավելի համակարգված գործողություններ տարբեր պետական մարմինների, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև, ասաց Մհեր Սերոբյանը։ «Սերոբյան Մհեր» ԻԷ-ի հիմնադիրը և Ձկնարտադրողների ասոցիացիայի անդամ:

Խոսելով ձկնաբուծության մեջ թափոնների կառավարման մասին՝ բնապահպանության նախարարը նախարարի թիվ 262-դ հրամանով հաստատել է Օգտագործման ուղեցույցը՝ ձկնային թափոնների կառավարումը կարգավորելու և ձկնաբուծության ոլորտի վերամշակված և երկարտադրանքը խթանելու նպատակով։ Այս նորաստեղծ պահանջները կարող են թվալ անհայտ և դժվար, բայց դրանք կարող են արագորեն վերածվել առավելության՝ ձկան մատակարարման շղթաների երկայնքով շահագրգիռ կողմերի համար և կարող են նպաստել առողջ միջավայրին, ինչպես նաև մրցունակ և կայուն ձեռնարկություններին: Առկա տեխնոլոգիաները նույնպես ձկնարտադրողների կողքին են, քանի որ դրանք կարող են օգնել թափոնները վերածել բարձրարժեք ենթամթերքի: Այնուամենայնիվ, անհրաժեշտ փոփոխությունների հաջող իրականացումը պահանջում է համագործակցություն ձեռնարկությունների, ծառայություններ մատուցողների, ակադեմիական և կարգավորող մարմինների միջև՝ ոլորտային զարգացմանն աջակցելու համար: Այն նաև կոչ է անում կիրառել խաչաձև մոտեցումներ՝ աջակցելու կայուն և ներառական լուծումներին: Այստեղ ՄԱԿ-ի ԱԶԿն հիմնվում է ձկնաբուծության ոլորտում իր լայն փորձի վրա և օգտագործում է ամբողջական մոտեցում՝ միաժամանակ բազմաթիվ մակարդակներում դերակատարներին ներգրավելու համար: