ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների մեկնարկային միջոցառում

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների մեկնարկային միջոցառում

27 հուլիսի 2023թ., Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան
Հասցե՝ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ, ք.Գյումրի, Վարդանանց 1. փող

Մեկնարկային միջոցառման նպատակն է սկսել Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների հիմնումը՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքից: ՌԱՄԱ Կանաչ ակումբը-ը արդյունավետ գործիք է, որը մշակվել է աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) միջոցառումներ ներդնելու համար։ Այն աջակցվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի՝ ԵՄ շրջակա միջավայրի համար գործողությունների կողմից: Մեկնարկային միջոցառումը կկենտրոնանա EU4Environment-ում ՌԱՄԱ Կանաչ ակումբների նպատակների և խնդիրների ներկայացման վրա և կօգնի մասնակիցներին հասկանալ ՌԱՄԱ հայեցակարգը և գործելակերպը: Իրենց հերթին, ակումբները կաջակցեն Հայաստանի ՓՄՁ սեկտորին, որպեսզի նա դառնա ավելի արդյունավետ՝ կիրառելով ՌԱՄԱ մեթոդաբանությունը: ՌԱՄԱ Կանաչ Ակումբները նաև կաջակցի մասնավոր հատվածին թափոնների առաջացումը , ՋԳ և այլ արտանետումների և վտանգավոր կեղտաջրերի արտահոսքը նվազեցնելու, ինչպես նաև լուծումներ կտրամադրվեն տնտեսական և ֆինանսական խնայողությունների համար:

«Կանաչ Ակումբների» մեկնարկման հանդիպումը կհամախմբի կենտրոնական իշխանության, Գյումրի քաղաքի ՓՄՁ-ների, բիզնես ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախապատմություն

«Եվրոպական Միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment)» ծրագիրը օգնում է Արևելյան Գործընկերության երկրներին պահպանել իրենց բնական կապիտալն ու բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին աջակցելով, ցուցադրելով և ստեղծելով ավելի կանաչ աճի հնարավորություններն ու մշակելով շրջակա միջավայրի ռիսկերն ու ազդեցություններն ավելի լավ կառավարելու համար մեխանիզմներ։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում հինգ գործընկեր կազմակերպությունների ջանքերով՝ OECD, UNECE, UNEP, UNIDO, և Համաշխարհային Բանկ, 2019-2024 թվաանների ժամանակահատվածում՝ 20մլն եվրո բյուջեով։

Կոնտակտային տվյալներ

«Կանաչ Ակումբների» հանդիպման մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապնվել ՌԱՄԱ փորձագետ Դշխուհի Սահակյանի հետ, dshkhuhi.sahakyan@rec-caucasus.am , Հեռ․՝ +374 11 575148

you can download files

EU4E Agenda GC ARMENIA Gyumri launching.pdf