Ռեսուրսների խնայողության և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) ակումբների հիմնում ԵՄ շրջակա միջավայրի համար գործողությունների շրջանակում
Հայաստանի Հանրապետության չորս մարզերի քաղաքներում՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում հիմնվել և գործում են ՌԱՄԱ «Կանաչ ակումբներ»: Ծրագրի շարունակականության ապահովման և ՌԱՄԱ մեթոդաբանության հանրայնացման և սկզբունքների կիրառման նպատակով EU4Environment գործողությունների շրջանակում Հայաստանում մեկնարկել է նոր շրջափուլ՝ Կանաչ ակումբների հիմնում Շիրակի և Արմավիրի Մարզերի Գյումրի և Վաղարշապատ քաղաքներում: Նպատակը. Օգնել գործընկեր երկրներին պահպանել բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բարեկեցությունը, ինչպես նաև խթանել տնտեսական զարգացումը:
2023թ. Հուլիսի 27-ին Շիրակի մարզկենտրոն Գյումրիի քաղաքապետարանի նիստերի Դահլիճում տեղի ունեցավ մարզի Կանաչ ակումբների հիմնման մեկնարկային հանդիպումը, մարզպետարանի և քաղաքապետարանի ոլորտային պատասխա-նատուների, մարզում գործող ՓՄՁ-ների, ԲՈՒՀ-րի, ՀԿ-ների, ինչպես նաև ԿՏԲԿ ծրագրային աշխատակազմի անդամների մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկին ելույթներով հանդես եկան Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և համայնքի ղեկավարի օգնական Ռոբերտ Եգորյանը: Բանախոսները ողջունելով նախաձեռնության հեղինակներին, թվարկեցին այն ծրագրերը որոնք մեկնարկել են Գյումրիում՝ GCAP Gyumri, Կանաչ Դաշինք, Էներգի սեքյուր Գյումրի և հույս հայտնեցին, որ մեկնարկող ծրագիրը կարող է ապահովել և լրացնել բոլոր այն նախաձեռնությունների շարքը, որոնք ճանապարհ են հարթում դեպի շրջանաձև տնտեսության կայացում, դեպի ավելի բարելավված շրջակա միջավայր և հանրային առողջություն:
Մասնակիցներին ներկայացվեցին առաջին հանդիպման Օրակարգը և Մոդուլ 1. Բիզնեսի բնապահպանական նկարագիր և Ռեսուրսախնայող և մաքուր արտադրություն Փոքր և միջին ձեռներեցության համար՝ Կանաչ ակումբներ-ներածություն:
Հանդիպմանը ներկա էին Գյումրիում գործող տարբեր կազմակերպությունների 24 մասնակիցներ: