ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների մեկնարկային միջոցառում (Արմավիր)

Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների մեկնարկային հանդիպում

11 Օգոստոսի 2023թ., Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան
Հասցե՝ համայնքապետարանի նիստերի դահլիճ, Հանրապետության փ. 32

Հայաստանի Հանրապետության չորս մարզերի քաղաքներում՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում հիմնվել և գործում են ՌԱՄԱ «Կանաչ ակումբներ»: Ակումբների գործունեության հիմնական գործիքը ՌԱՄԱ արագ գնահատումներն են, որոնք ծրագրի շրջանակներում իրականացված յուրահատուկ գործառույթ են: Գնահատումները մեծապես նպաստում են ՓՄՁ-ների սեփականատերերի, արտադրության կազմակերպիչների, մասնագետների և աշխատակիցների կողմից իրականացվող արտադրական գործունեության շրջանակներում ավելի կենտրոնանալ՝ բնապահպանական, ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրության խնդիրներին:

ՌԱՄԱ-ն նպատակ ունի օգնել գործընկեր երկրներին պահպանել բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բարեկեցությունը, ինչպես նաև խթանել տնտեսական զարգացումը: 

Ծրագրի շարունակականության ապահովման և ՌԱՄԱ մեթոդաբանության հանրայնացման և սկզբունքների կիրառման նպատակով EU4Environment գործողությունների շրջանակում Հայաստանում մեկնարկել է նոր շրջափուլ՝ Կանաչ ակումբների հիմնում Շիրակի և Արմավիրի Մարզերի Գյումրի և Արմավիր համայնքներում:

Օգոստոսի 11-ին Արմավիրի մարզում նախատեսվող Մեկնարկային միջոցառման նպատակն է սկսել Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների հիմնումը՝  Արմավիրի մարզի Արմավիր համայնքում:

ՌԱՄԱ Կանաչ ակումբը-ը արդյունավետ գործիք է, որը մշակվել է աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) միջոցառումներ ներդնելու համար։ Այն աջակցվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի՝ ԵՄ շրջակա միջավայրի համար գործողությունների կողմից: Մեկնարկային միջոցառումը կկենտրոնանա EU4Environment-ում ՌԱՄԱ Կանաչ ակումբների նպատակների և խնդիրների ներկայացման վրա և կօգնի մասնակիցներին հասկանալ ՌԱՄԱ հայեցակարգը և գործելակերպը: Իրենց հերթին, ակումբները կաջակցեն Հայաստանի ՓՄՁ սեկտորին, որպեսզի նա դառնա ավելի արդյունավետ՝ կիրառելով ՌԱՄԱ մեթոդաբանությունը: ՌԱՄԱ Կանաչ Ակումբները նաև կաջակցի մասնավոր հատվածին թափոնների առաջացումը , ՋԳ և այլ արտանետումների և վտանգավոր կեղտաջրերի արտահոսքը նվազեցնելու, ինչպես նաև լուծումներ կտրամադրվեն տնտեսական և ֆինանսական խնայողությունների համար:

«Կանաչ Ակումբների» մեկնարկային հանդիպումը կհամախմբի կենտրոնական և մարզային իշխանություններին ՓՄՁ-ների, բիզնես ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախապատմություն

«Եվրոպական Միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment)» ծրագիրը օգնում է Արևելյան Գործընկերության երկրներին պահպանել իրենց բնական կապիտալն ու բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին աջակցելով, ցուցադրելով և ստեղծելով ավելի կանաչ աճի հնարավորություններն ու մշակելով շրջակա միջավայրի ռիսկերն ու ազդեցություններն ավելի լավ կառավարելու համար մեխանիզմներ։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում հինգ գործընկեր կազմակերպությունների ջանքերով՝ OECD, UNECE, UNEP, UNIDO, և Համաշխարհային Բանկ, 2019-2024 թվաանների ժամանակահատվածում՝ 20մլն եվրո բյուջեով։

Կոնտակտային տվյալներ

«Կանաչ Ակումբների» հանդիպման մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել ՌԱՄԱ փորձագետ Դշխուհի Սահակյանի հետ, dshkhuhi.sahakyan@rec-caucasus.am , Հեռ․՝ +374 11 575148

 

you can download files

EU4E Agenda GR ARMENIA_Armavir_ launching_arm.pdf