Ռեսուրսների խնայողության և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) ակումբների հիմնում ԵՄ շրջակա միջավայրի համար գործողությունների շրջանակում
Հայաստանի Հանրապետության չորս մարզերի քաղաքներում՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում հիմնվել և գործում են ՌԱՄԱ «Կանաչ ակումբներ»: Ծրագրի շարունակականության ապահովման և ՌԱՄԱ մեթոդաբանության հանրայնացման և սկզբունքների կիրառման նպատակով EU4Environment գործողությունների շրջանակում Հայաստանում մեկնարկել է նոր շրջափուլ՝ Կանաչ ակումբների հիմնում Արմավիրի Մարզի Արմավիր համայնքում: Նպատակը. Օգնել գործընկեր երկրներին պահպանել բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բարեկեցությունը, ինչպես նաև խթանել տնտեսական զարգացումը:
2023թ. օգոստոսի 11-ին Արմավիրի մարզկենտրոն Արմավիրի քաղաքապետարանի նիստերի Դահլիճում տեղի ունեցավ մարզի Կանաչ ակումբների հիմնման մեկնարկային հանդիպումը, քաղաքապետարանի ոլորտային պատասխա-նատուների, մարզում գործող ՓՄՁ-ների, ՀԿ-ների, ինչպես նաև ԿՏԲԿ ծրագրային աշխատակազմի անդամների մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկին ելույթներով հանդես եկավ Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Անի Խաչատրյանը: Բանախոսը ողջունելով նախաձեռնության հեղինակներին, թվարկեցին համայնքում գործող Համաշխարհային Բնակի և KfW կողմից ֆինանսավորող ծրագրերը և հույս հայտնեց, որ մեկնարկող ծրագիրը կարող է ապահովել և լրացնել բոլոր այն նախաձեռնությունների շարքը, որոնք ճանապարհ են հարթում դեպի շրջանաձև տնտեսության կայացում, դեպի ավելի բարելավված շրջակա միջավայր և հանրային առողջություն:
Մասնակիցներին ներկայացվեցին առաջին հանդիպման Օրակարգը և Մոդուլ 1. Բիզնեսի բնապահպանական նկարագիր և ռեսուրսախնայող և մաքուր արտադրություն Փոքր և միջին ձեռներեցության համար՝ Կանաչ ակումբներ-ներածություն:
Հանդիպմանը ներկա էին Արմավիրում գործող տարբեր կազմակերպությունների 20 մասնակիցներ: