2023թ. Սեպտեմբերի 8-ին Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» Գործողության ռեսուրսարդյունավետ և ավելի մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ծրագրի Կանաչ ակումբների հիմնադրման բաղադրիչի երկրորդ հանդիպումը: Այս հանդիպման նպատակն էր ակումբի անդամներին ներկայացնել «Մոդուլ 2. Էներգիա»:
Միջոցառմանը մասնակցում էին 19 մասնակիցներ, այդ թվում՝ Արմավիր համայնքի ՏԻՄ անդամներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, քաղաքի Կանաչ ակումբի անդամ ձեռնարկությունների ներկայացուցիչներ և REC Caucasus ծրագրի անձնակազմը:
Երկրորդ հանդիպման հիմնական նպատակն է գնահատել կազմակերպության կողմից էներգիայի օգտագործումը` ներառյալ էներգաարդյունավետության և խնայողության նախկին և ընթացիկ նախաձեռնությունները: Գնահատել Էներգետիկ ռեսուրսների կառավարմանը վերաբերող յուրաքանչյուր հարցադրում՝ կառավարելի/ռիսկի բացակայությունից մինչև չկառավարվող՝ ընկերության համար պոտենցիալ ռիսկեր:
Օգտվել «Ինքնագնահատման գործիքի» մաս 2-ից` «Էներգետիկ ռեսուրսներ»` ըստ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված հմտությունների:
Հանդիպման ավարտին ՌԱՄԱ Կանաչ Ակումբների տեխնիկական փորձագետներ տկն․ Դշխուհի Սահակյանը և պրն․ Տիգրան Սեկոյանը այցելություններ կատարեց մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես՝ Արմավիրի մարզում գործող «Կարմիր Կատար» թրչնաֆաբրիկա և «Արաքսի ափին» հյուրատուն․ Կանաչ ակումբներ նախաձեռնության մասնակիցները: Այս այցելությունների նպատակն էր ծանոթանալ այդ ձեռնարկությունների արտադրական կարողություններին և իրականացնել դրանց գործունեության նախնական/նախնական գնահատում։