2023թ. Հոկտեմբերի 26-ինՇիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի քաղաքի Ասպարեզ մամլո ակումբի կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ակումբների երրոդ հանդիպում, որը նվիրված էր Մոդուլ 3-Ջուր, ջրօգտագործում, ջրախնայողություն՝ հնարավոր տարբերակների, ինչպես նաև կեղտաջրերի և արդյունաբերական հոսքաջրերի քանակների նվազեցմանը և շրջակա միջավայրի վրա նրանց ունեցած բացասական ազդեցությանը և վերջինիս հետևանքների վերացմանը:
Բանախոսները՝ ծրագրի փորձագետներ Տ. Սեկոյանը և Դ. Սահակյանը, վերլուծեցին Կանաչ ակումբի մասնակից ՓՄՁ-ների նախորդ երկու հանդիպումների ընթացքում իրենց ձեռնարկություններում վերհանված խնդիրները, որոնք առնչվում էին կազամկերպությունների բնապահպանական նկարագրերին և Էներգախնայողությանը, մանրամասն խոսեցին և ներկայացրին ՌԱՄԱ մեթոդաբանության առանձնահատկությունները:
Դ. Սահակյանը խոսեց Ջրային ռեսուրսներ. Գլոբալ և Ազգային խնդիրներ թեմաների շուրջ, ներկայացնելով ջրի համաշխարհային պահանջարկի շարունակական աճը, ջրօգտագործման ներկայիս մակարդակը՝ արդյունաբերական և կենցաղային ոլորտներում ջրիպահանջարկի աճի պատճառները: Այս փուլում քաղաքի ՓՄՁ –ների ներկայացուցիչները ակտիվ քննարկում ծավալեցին ջրի վերաօգտագործման, հոսքաջրերի մաքրման շուրջ: իրենց կազմակերպությունների օրինակով խոսելով արտադրական գործընթացում օգտագործված ջրի ծավալները մաքրման գործընթաց անցնելուց հետո Սեփական տնամերձում այն ոռոգման նպատակով օգագործելու համար:
Բանախոսը նաև ներկայացրեց Կեղտաջրերի առկայության մարտահրավերները, արտադրության համար ջրօգտագործման աճող պահանջարկը, ինչպես նաև ներկայացրեց արդյունաբերությունը որպես կեղտաջրերի առաջացման հիմնական աղբյուր:
Տ. Սեկոյանը ներկայացրեց ոլորտում բիզնեսի մտահոգությունները, Ջրի խնայողության, Ջրի սպառման կրճատման և օգտագործման արդյունավետության օգուտները:
Բանախոսը նաև ներկայացրեց Ջրաղբյուրի ընտրության և արդյունավետ օգտագործման բիզնես օրինակներ ՌԱՄԱ շահառու հայաստանյան կազմակերպությունների օրինակով:
Հանդիպումից հետո ՌԱՄԱ Կանաչ Ակումբների փորձագետների թիմը այցելություններ կատարեց Կանաչ ակումբներ նախաձեռնության մասնակից Շիրակի մարզում գործող «TOOP» թափոնների վերամշակման ընկերություն (Գոհար Հարությունյան Անհատ ձեռնարկատեր) և «Էկո լոլիկ» ջերմոց (գյուղ Մեղրաշատ)։ Այս այցելությունների նպատակն էր ծանոթանալ այդ ձեռնարկությունների արտադրական կարողություններին և իրականացնել դրանց գործունեության նախնական գնահատում։