2023թ. Հոկտեմբերի 20-ինԱրմավիր քաղաքի Զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ակումբների 4-րդ հանդիպումը, որը նվիրված էր Մոդուլ 4 Հումքի խնայողություն և Թափոնների կրճատում:
Բանախոսներ՝ ՌԱՄԱ փորձագետներ Դ. Սահակյանը և Ս. Սեկոյանը ներկայացրեցին Նյութեր/Հումք: Գլոբալ խնդիրները, մատնանշելով Նյութերի համաշխարհային սպառման շարունակական աճը, Նյութերի օգտագործման առանձին փուլերում շրջակա միջավայրի վրա ազդեցությունները՝ Էներգիայի օգտագործում, հողօգտագործում և բնական ռեսուրսների սպառում, արտանետումներ օդային և ջրային ավազաններ, թափոնառաջացում:
Դ. Սահակյանը ներկայացրեց Գծային և շրջանաձև տնտեսությունների առավելությունները և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունները:
Փորձագետը նաև ներկայացրեց Թափոնների հիերարխիան՝ կանգ առնելով թափոնների վերամշակման և վերաօգտագործման խնդրի վրա: Հումք/Նյութեր և թափոն: Ազգային խնդիրները՝
Տ. Սեկոյանը ներկայացրեց Նյութերի արդյունավետ օգտագործումը և թափոնների նվազագույնի հասցնելու առավելությունները: Նյութերի խնայողության և թափոնների կրճատման մարտահրավերները:
Բանախոսը նաև ներկայացրեց հումքի արդյունավետ օգտագործման բիզնես օրինակներ RECP շահառու հայաստանյան կազմակերպությունների օրինակով:
Բանախոսները նաև ներկայացրին Նյութերի արդյունավետություն & Նվազագույն թափոններ եզրույթների համեմատությունները:
Հանդիպման ավարտին փորձագետնոոերը ներկայացրեցի օրվա թեմային առնչվող մի շարք շեշտադրումներ՝