Հոկտեմբերի 27-ին Շիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի քաղաքի Ասպարեզ մամլո ակումբի կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ակումբների 4-րդ հանդիպումը, որը նվիրված էր Մոդուլ 4 Հումքի խնայողություն և Թափոնների կրճատում:
Բանախոսներ՝ ՌԱՄԱ փորձագետներ Դ. Սահակյանը և Ս. Սեկոյանը ներկայացրեցին Նյութեր/Հումք: Գլոբալ խնդիրները, մատնանշելով Նյութերի համաշխարհային սպառման շարունակական աճը, Նյութերի օգտագործման առանձին փուլերում շրջակա միջավայրի վրա ազդեցությունները՝ Էներգիայի օգտագործում, հողօգտագործում և բնական ռեսուրսների սպառում, արտանետումներ օդային և ջրային ավազաններ, թափոնառաջացում:
Դ. Սահակյանը ներկայացրեց Գծային և շրջանաձև տնտեսությունների առավելությունները և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունները:
Ծավալված երկխոսության ընթացքում ՓՄՁ ներկայացուցիչները ներյայացրեցին քաղաքում գործող կազմակերպությունների կողմից գործունեության ընթացքում առաջացած թափոնների հավաքի, տեղափոխման և տեղակայման մասին, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքում և անհրաժեշտություն կա հետևելու ՓՄՁ-ների գործունեությանը: Ինչպես հնչեցվեց բանախոսներից մեկի կողմից՝ շրջակա միջավայրի վրա չկարգավորվող բացասական ազդեցությունը թափոնների պետք է կանոնակարգվի և դրվի վերամշակաման և վերաօգտագործման հնարավորությունների բացահայտումը:
Տ. Սեկոյանը ներկայացրեց Նյութերի արդյունավետ օգտագործումը և թափոնների նվազագույնի հասցնելու առավելությունները: Նյութերի խնայողության և թափոնների կրճատման մարտահրավերները:
Բանախոսը նաև ներկայացրեց հումքի արդյունավետ օգտագործման բիզնես օրինակներ ՌԱՄԱ շահառու հայաստանյան կազմակերպությունների օրինակով:
Հանդիպման ավարտին ՌԱՄԱ Կանաչ Ակումբների տեխնիկական փորձագետներ տկն․ Դշխուհի Սահակյանը և պրն․ Տիգրան Սեկոյանը այցելություններ կատարեց Կանաչ ակումբներ նախաձեռնության մասնակից կազմակերպություն՝ Շիրակի մարզի Հացիկ համայնքում գործող «Հովիկ Պապիկյան» ԱՁ․ որն զբաղվում է բիոդինամիկ մեղրի արտադրությամբ: Այս այցելության նպատակն էր ծանոթանալ այդ ձեռնարկության արտադրական կարողություններին և իրականացնել դրանց գործունեության նախնական/նախնական գնահատում։