Կանաչ Ակումբ։ 5րդ հանդիպում Գյումրիում - Մոդուլ 5՝ Քիմիական նյութեր և վտանգավոր թափոններ

2023թ. Նոյեմբերի 23-ին Շիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի Ասպարեզ մամլո ակումբի կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ակումբների հինգերոդ աշխատաժողովը՝ նվիրված Մոդուլ 5. Քիմիական նյութեր և վտանգավոր թափոններ թեմային:

Քանի որ «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագիրը միտված է բարելավել ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը, զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը, այս թեման դառնում է շատ արդիական նպատակ ունենալով մատնանշել այն բնապահպանական և առողջապահական խնդիրները, որոնք կարող են առաջանալ Քիմիական նյութեր օգտագործումից և վտանգավոր թափոնների տեղակայումից:

Բանախոսները՝ ծրագրի փորձագետներ Տ. Օգանեզովը և Դ. Սահակյանը, վերլուծեցին Կանաչ ակումբի մասնակից ՓՄՁ-ների նախորդ չորս հանդիպումների ընթացքում իրենց ձեռնարկություններում վերհանված խնդիրները, որոնք առնչվում էին կազամկերպությունների բնապահպանական նկարագրերին և Էներգախնայողությանը, թափոնների կրճատմանը, ելանյութերի ճիշտ օգտագործմանը, ինչպես նաև անվտանգության խնդիրների շուրջ ծավալված երկխոսությանը, մանրամասն խոսեցին և ներկայացրին ՌԱՄԱ մեթոդաբանության առանձնահատկությունները այս ոլորտում:

Բանախոսը նաև ներկայացրեց քիմիական նյութերի արդյունավետ օգտագործման և թափոնների կառավարման բիզնես օրինակներ ՌԱՄԱ շահառու հայաստանյան կազմակերպությունների օրինակով: 

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին թեմային,  ինչպես նաև փորձի փոխանակիման այցերի իրականացման հնարավորություններին: Առաջարկվում էր այցելել նախորդ փուլերում համանման կազմակերպություններ և օրինկաների վրա ծանոթանալ ՌԱՄԱ առավելություններին և հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ՌԱՄԱ Կանաչ Ակումբների տեխնիկական փորձագետներ տկն․ Դշխուհի Սահակյանը և պրն․ Տիգրան Օգանեզովը այցելություններ կատարեց Կանաչ ակումբներ նախաձեռնության մասնակից կազմակերպություն՝ Գյումրիում գործող "ՄուրՀար" ՍՊԸ: Այս այցելության նպատակն էր ծանոթանալ այդ ձեռնարկության արտադրական կարողություններին և իրականացնել դրանց գործունեության նախնական/նախնական գնահատում։