Կանաչ ֆինանսավորումը կախված է մասնավոր և պետական ոլորտներում կանաչ ներդրումներից (ներառյալ նախապատրաստական և կապիտալ ծախսերը).
- բնապահպանական նշանակության ապրանքներ և ծառայություններ (օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարում կամ կենսաբազմազանության և լանդշաֆտների պաշտպանություն):
- Շրջակա միջավայրին և կլիմային հասցվող վնասի կանխարգելում, նվազեցում կամ հասցված վնասների փոխհատուցում (օրինակ՝ էներգիայի արդյունավետ օգտագործում, պատնեշների կառուցում):
- Բնապահպանական նշանակության կամ բնությանը և շրջակա միջավայրին հասցված վնասի նվազեցմանն ու հարմարեցմանն ուղղված ծրագրերը և նախաձեռնությունները խրախուսող հանրային քաղաքականության (այդ թվում՝ գործառնական ծախսերի) ֆինանսավորում (օրինակ՝ խթանող սակագների կիրառություն վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործողների համար):
- Ֆինանսական համակարգի առանձին հատվածներ, որոնք զբաղվում են կանաչ ներդրումներով, ինչպիսին է օրինակ Կլիմայի կանաչ ֆոնդը, կամ կանաչ ներդրումների իրականացման համար նախատեսված ֆինանսական գործիքները (օրինակ՝ կանաչ պարտատոմսեր և կանաչ ներդրումային ֆոնդեր), այդ թվում՝ դրանց համար անհրաժեշտ հատուկ իրավական, տնտեսական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի ձևավորումը: