ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Բնակաթ» ՍՊԸ
«Բնակաթը» կաթնամթերք արտադրող ընկերություն է Երևանից։ 2011 թվականին հիմնադրված ձեռնարկությունն իր գործունեությունը սկսել է Լոռի մոցարելլա պանրի արտադրությունից և տարիների ընթացքում աստիճանաբար ավելացրել իր ապրանքատեսակները։ Ընկերության տարածքը բաժանված են երկու մասի` առաջինը՝ արտադրական հոսքագիծ, և երկրորդը՝ վարչական շենք: Նախատեսված վերանորոգման ավարտից հետո արտադրական հոսքագիծը ձեռք կբերի նոր սարքավորումներ: Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2022-2023 թթ. իրականացված մոնիթորինգից հետո։
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երեքին: Այս միջոցառումները միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։
ՌԱՄԱ տարբերակ 1։ Պանրի արտադրության մնացորդների մշակում և վերաօգտագործում։ Այս միջոցառումը ներառում է շիճուկը որպես հումք վերօգտագործելը և գարեջրի արտադրողներին վաճառելը ( կեղտաջուրը քաղաքային կոյուղու համակարգ թափելու փոխարեն): Սա տարեկան 180,000 եվրոյով կավելացնի շրջանառությունը և միաժամանակ կնվազեցնի թափոնների արտադրությունը:
ՌԱՄԱ տարբերակ 2։ Ֆոտովոլտային (ՖՎ) արևային համակարգի տեղադրում։ Այս միջոցառումը բաղկացած է 120 կՎտ հզորությամբ ՖՎ արևային համակարգի տեղադրումից՝ ընկերության էներգետիկ կարիքները հոգալու համար՝ օգնելով նրան ձեռք բերել էներգետիկ անկախություն:
ՌԱՄԱ տարբերակ 3։ Հին, ոչ արդյունավետ հովացման սարքավորումների փոխարինում։ Այս միջոցառումը ենթադրում է հին, էներգաարդյունավետ հովացման սարքավորումների փոխարինում նոր, էներգաարդյունավետ սարքերով, որոնց օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) 2,5-ից բարձր է:
you can download files