ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Երփին» Գյուղատնտեսական Կոոպերատիվ
«Երփին» կաթնամթերք արտադրող է Վայոց ձորի Ելփին համայնքից։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ պարոն Արթուր Նազարյանի կողմից,։ Բացի պանրի արտադրության մեջ մասնագիտացված լինելուց (11 տեսակ) ընկերությունը նաև մեծ ներուժ ունի ընդլայնվելու և այլ տեսականի արտադրելու, ինչպիսիք են յոգուրտները, սպիտակուցի փոշին և կենդանիների չոր սնունդը: Արտադրական գործընթացը հիմնված է տեղական հասանելի միջոցների վրա (կաթ և նուրբ խոտաբույսեր): Ընկերության հիմնական մարտահրավերներն են պանրի արտադրության ավելցուկային թափոնները (կեղտաջրերը և պինդ մնացորդները), որոնք թափվում են տեղումների ավազաններում առանց որևէ մաքրման, ինչպես նաև էներգաարդյունավետությունը (քանի որ արտադրությունը հիմնված է գազի, հեղուկացված նավթ և ցանցից էլեկտրականության օգտագործման վրա): Թափոնները նվազագույնի հասցնելու և էներգիայի բարձր ծախսերը նվազագույնի հասցնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment ծրագրի շրջանակում:
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երեքին: Այս միջոցառումները միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։
ՌԱՄԱ տարբերակ 1։ Պանրի արտադրության մնացորդների մշակում և վերաօգտագործում։ Այս միջոցառման ընթացքում պանրի արտադրության գործընթացի մնացորդները (շիճուկ և պանրի մնացորդներ) կվաճառվեն որպես կենդանիների համար չոր սնունդ և սպիտակուցի փոշի արտադրելուն՝ դրանք որպես թափոն պարզապես տեղումների ավազաններ թափելու փոխարեն: Սա կհանգեցնի շրջանառության ավելացման և միաժամանակ կնվազեցնի թափոնների առաջացումը:
ՌԱՄԱ տարբերակ 2։ AAFBR-5 կեղտաջրերի մաքրման կայանի ձեռք բերում։ Այս միջոցառումը կապահովի կեղտաջրերի բազմափուլ մաքրում: Ներկայումս կեղտաջրերն ուղղակիորեն թափվում են տեղումների ավազան, որտեղ դրանք միայն մեխանիկորեն մաքրվում են նստվածքի գործընթացի միջոցով, իսկ ավելի ուշ՝ արտանետվում շրջակա միջավայր: Վերամշակված ջուրը կօգտագործվի ընկերության այգու ոռոգման համար։
ՌԱՄԱ տարբերակ 3։ Ֆոտովոլտային (ՖՎ) արևային վահանակների տեղադրում։ Սա զգալիորեն կնվազեցնի ընկերության կախվածությունը գազի և էլեկտրաէներգիայի ցանցից (հիմնականում օգտագործվում է պաստերիզացման և սառեցման գործընթացներում) և հնարավորություն կտա դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ:
you can download files