ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «ԳՈՍ» ՓԲԸ

ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «ԳՈՍ» ՓԲԸ

«ԳՈՍ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1973 թվականին և գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում։ Նախկինում ընկերությունը եղել է Գեղարքունիքի մարզի ամենամեծ ձկնաբուծարանը և զբաղվել է իշխանի և կողակի բուծմամբ: Ներկայումս ֆերմայում բուծում են կոմերցիոն ձկներ՝ ծիածանախայտ և գեղարքունի իշխան, ինչպես նաև խեցգետին (հիմնականում ռուսական շուկայի համար): Խեցգետնի պաշարների կրճատման պատճառով ընկերությունն այժմ կենտրոնացած է իշխանի արտադրության և վաճառքի ծավալների ավելացման վրա: Ընկերության հիմնական նպատակն է վաճառել բարձրորակ, թարմ ձկնամթերք ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում, ինչպես նաև նվազեցնել արտադրության ընդհանուր ծախսերը: Իր արտադրանքի որակը բարելավելու և էներգիայի տարեկան բարձր ծախսերը լկրճատելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024) շրջանակներում:

ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երեք միջինից բարձր ծախսատարության առաջարկություններին։

ՌԱՄԱ տարբերակ 1: Ֆոտովոլտային (ՖՎ) արևային համակարգի տեղադրում: Այս միջոցառումը Ներառում է ՖՎ կայանի տեղադրում՝ ընկերության էներգետիկ կարիքները հոգալու համար՝ օգնելով նրան դառնալ էներգետիկ առումով անկախ և զգալիորեն նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսը:

ՌԱՄԱ տարբերակ 2: Ձկների համար բուծարանի հիմնում: Սա զգալիորեն կնվազեցնի շուկայից ձկների գնման հետ կապված ծախսերը։

ՌԱՄԱ տարբերակ 3: Ավտոմատ կերակրման դիսպենսերային՝ բաշխման, համակարգի տեղադրում: Սա կօգնի խնայել հումքը՝ արդյունավետ կերպով կազմակերպելով ձկների սնուցման համակարգը: Խորհուրդ է տրվում թթվածնի հաշվիչներ տեղադրել բուծման լճակներում։ Թթվածնի հաշվիչները, կերակրման պլանը և կերերի յուրացման գործընթացի արդյունավետությունը կկարգավորվեն հարմարեցված համակարգչային ծրագրաշարի օգնությամբ

you can download files

BC GOS CJSC.pdf