ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Լիլիթ Դերձյան» ԱԶ (Հայք Պլաստ)
«Լիլիթ Դերձյան» ԱԶ, որը հայտնի է նաև որպես «Հայկ պլաստ», հիմնադրվել է 2016 թվականին՝ որպես տեղական ընկերություն, որն աշխատում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում։ Ժամանակի ընթացքում ընկերությունը ցանկացավ ընդլայնել իր գործունեությունը հանրապետության մնացած շրջաններում՝ մասնակցելով պետական և բաց մրցույթներին։ Ձեռնարկությունը մասնագիտացած է մետաղական և պլաստիկ դռների և պատուհանների արտադրության մեջ և հատուկ ուշադրություն է դարձնում այն հումքին, որն օգտագործում է արտադրական գործընթացում՝ փնտրելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող հումք: Էներգախնայողության բարելավման շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024). շրջանակում:
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երկուսին, որոնք միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։
ՌԱՄԱ տարբերակ 1: Տնտեսվարման լավ պրակտիկաների ներդրում: Սա զգալիորեն կնվազեցնի ընկերության տարեկան ծախսերը էներգիայի և վարձակալության վճարումների վրա, քանի որ վարձակալված տարածքը երեք անգամ ավելի մեծ է, քան արտադրության համար օգտագործվող հատվածը: Իր ներկայիս չափերով ընկերությունը դեռևս չի կարող ձմռանը ջեռուցել ամբողջ տարածքըը, ինչի պատճառով ցուրտ սեզոնին նրա աշխատանքը կրճատվում է:
ՌԱՄԱ տարբերակ 2: Գնել լուսադիոդային (LED) լամպեր և ուղղիչ հոսանքի լարեր: Այս միջոցառումը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառումը և կկանխի հնարավոր վթարները և լարման տատանումները, որոնք կարող են վնասել սարքավորումները: