ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Կառա և Կարեն» ՍՊԸ
«Կառա Եվ Կարեն» ՍՊԸ-ն կաթնամթերք արտադրող ձեռնարկություն է Վանաձորից։ Ընկերության հիմնական արտադրանքը ֆերմենտացված «Նարինե» պրոբիոտիկն է, որն օգտագործվում է նորածինների և փոքր երեխաների սննդում: Ավելին, ընկերությունը մանկական սննդի միակ մատակարարն է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Ձեռնարկությունն արտադրում են նաև թան, մածուն, պանիր, կարագ,և այլն: Ֆինանսավորումը հիմնված է միջնաժամկետ վարկերի և ինքնաֆինանսավորման վրա՝, հետևաբար ձեռնարկությունը շահագրգռված է նվազեցնելու տարեկան ծախսերը, հատկապես էլեկտրաէներգիայի սպառման և պլաստիկ տարաների օգտագործման առումով։ Ապագա պլանները ներառում են շուկայի ընդլայնում` նոր ապրանքների ներմուծմամբ: Իր տարեկան էներգիայի բարձր ծախսերը լուծելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2022-2023 թթ. իրականացված մոնիթորինգից հետո։
ԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երեքին: Այս միջոցառումները միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։
ՌԱՄԱ տարբերակ 1։ Գոլորշու խողովակների և տաք մակերևույթով սարքավորումների ջերմամեկուսացում։ Այս միջոցառման ժամանակ կջերմամեկուսացվեն գոլորշու խողովակներն և տաք մակերևույթով սարքավորումները, հատկապես եռաֆազ կաթսան, քանի որ կաթի պաստերիզացման գործընթացում այն ապահովում է էլեկտրաէներգիայի ամենաբարձր սպառումը: Սա կհանգեցնի ջերմային էներգիայի կորուստների կրճատմանը և, հետևաբար, էներգիայի տարեկան ծախսերի նվազմանը:
ՌԱՄԱ տարբերակ 2։ Փաթեթավորման մեջ պլաստիկ տարաների օգտագործման կրճատում։ Այս միջոցառումը ներառում է 0,5 կգ և 1 կգ պլաստիկ տարաների օգտագործման կրճատում (հատկապես օգտագործվում է ֆերմենտացված սերուցքի փաթեթավորման համար): Միջոցառումը կնվազեցնի պլաստիկ թափոնների առաջացումը, ինչպես նաև նոր պլաստիկ տարաների գնման ծախսերը: Ավելին, ընկերությունը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ կարագի արտադրության վրա, որի պահանջարկը զգալիորեն աճել է։
ՌԱՄԱ տարբերակ 3։ Արտադրության մնացորդների մշակում և վերաօգտագործում։ Այս միջոցառման շրջանակում պանրի արտադրության գործընթացի մնացորդները (հիմնականում շիճուկ) կվաճառվեն խոզաբուծական ֆերմայում և կօգտագործվեն որպես հավելում խոզերի սնուցման մեջ: Ավելին, կբարձրանա կեղտաջրերի որակը, քանի որ զգալիորեն կնվազի մնացորդների կոնցենտրացիան: Միջոցառումը կհանգեցնի նաև եկամուտների ավելացմանը:
you can download files