ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Մ․Սիսակըան» ՍՊԸ
«Մ. Սիսակյան» ՍՊԸ-ն կարի ընկերություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին, Լոռու մարզում: Ընկերությունը որպես ենթակապալառու մատուցում է կարի ծառայություններ խոշոր տեքստիլ արտադրողների համար, հետևաբար նրա արտադրանքը հիմնականում ուղղված է արտահանմանը: Թեև ձեռնարկությունն ինքը չունի որևէ միջազգային սերտիֆիկատ, ընկերության գլխավոր կապալառուներից մեկը՝ Գլորիան, ISO 9001 սերտիֆիկատի կրող է և Մ.Սիսակյանի ողջ տարածքում ներդրել է որակի ապահովման ստանդարտացված համակարգը։ Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2022-2023 թթ. իրականացված մոնիթորինգից հետո:
ԱՄԱ-ի գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ-ի տարբերակներ, որոնցից ձեռնարկությոան կողմից առաջնահերթություն են տրվել երկուսին, որոնք միջին և ցածր ծախսատարության առաջարկություններ են:
ՌԱՄԱ տարբերակ 1: Ֆոտովոլտային (ՖՎ) արևային պանելների տեղադրում: Այս միջոցառումն իրենից ներկայացնում է 30-ից 50 կՎտժ անվանական հզորությամբ ՖՎ արևային համակարգի տեղադրում: Սա կսահմանափակի ընկերության կախվածությունը ազգային ցանցից և հնարավորություն կտա դառնալ էներգապես ինքնաբավ:
ՌԱՄԱ տարբերակ 2: Վերամշակված գործվածքների մնացորդների և սինտեփոնի վերաօգտագործում՝ նոր ապրանքներ ստեղծելու և դրանք շուկայում վաճառելու համար: Օգտագործելով գործվածքները և փափուկ մանրաթելերի մնացորդները՝ կարտադրվեն նոր ապրանքներ (օրինակ՝ գործվածքներ բարձերի և վերմակների համար, անկողնային պարագաներ, փափուկ խաղալիքների և խաղալիքների արտադրություն), ինչպես նաև կվերամշակվի արհեստական մանրաթելը, (որը կարող է հետագայում վաճառվել կահույք արտադրողներին): Թափոնների և աղտոտվածության ընդհանուր ցուցանիշը (որն առաջանում է ավելորդ գործվածքի այրման հետևանքով) զգալիորեն կնվազի:
you can download files