ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Սևան Ակվա» ԲԲԸ

ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Սևան Ակվա» ԲԲԸ

«Սևան Ակվա»-ն պետական, ձկնաբուծական ընկերություն է։ Ձեռնարկությունը, որը ստեղծվել է 2015 թվականին Սևանա լճում ձկան պաշարների վերականգնման նպատակով, շարունակել է իրականացնել իր բնապահպանական պարտականությունը և պահպանել իշխան ձկան վերարտադրությունն ու զարգացումը։ Գտնվելով Ազգային պարկի սահմաններում՝ ընկերությունը վարում է մաքուր արտադրության քաղաքականություն, որը սահմանափակում է կոշտ թափոնների և կեղտաջրերի առաջացումը: Որպես ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, նրա հիմնական նպատակն է հնարավորինս նվազեցնել արտադրական ծախսերը: Ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության խնդիրները լուծելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment շրջանակներում (2019-2024):

ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երկուսին: Այս միջոցառումները միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։

ՌԱՄԱ տարբերակ 1։ Ներհոսքի ջրի մաքրման համար երկու ուլտրամանուշակագույն լամպերի տեղադրում։ Այս միջոցառումը կապահովի թարմ ներհոսքի ջրի ախտահանումը (5%) փակ ցիկլային համակարգում (95%) և կկանխի ձկների վարակը:

ՌԱՄԱ տարբերակ 2։ Չոր հումուսի արտադրության համար չորացման համակարգի տեղադրում։ Այս միջոցառումը թույլ կտա ընկերությանը արտադրել բարձրորակ պարարտանյութ կոյուղու մաքրման կայանից առաջացող օրգանական տիղմից և այն հետագայում վաճառել:

you can download files

BC Sevan-Aqua CJSC.pdf