ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Սևանի Իշխան -2» ԲԲԸ
«Սևանի Իշխան-2»-ը ձուկ մշակող ընկերություն է, որը հիմնադրվել է 2014 թվականին «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնում և ձկնաբուծություն» ծրագրի շրջանակներում։ Ընկերությունը հիմնված է Ջրառատ գյուղում և իր տարածքը վարձակալում է արտադրական տարածքում բնակվող տանտիրոջից։ Ապագայում ընկերությունը նախատեսում է տեղափոխվել ավելի փոքր արտադրամաս: Ընկերությունը մասնագիտացած է թարմ պաղեցրած, թույլ աղած և սառը ապխտած ամառային, Գեղարքունիքի և ծիածանախայտ իշխանի արտադրության մեջ: Շուկայում ավելի մրցունակ դառնալու և ընդլայնվելու համար ընկերությունը սկսել է ISO 9001 և HACCP հավաստագրման ստանդարտների ձեռքբերման գործընթացը: Ծախսերը կրճատելու և էներգիա խնայելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024). շրջանակներում։
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել հետևյալ երկուսին, որոնք միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։
ՌԱՄԱ տարբերակ 1: Մշակված ձկան մնացորդների օգտագործումը որպես կերային հավելում: Այս միջոցառումը զգալիորեն կնվազեցնի կոշտ թափոնների հեռացման տարեկան ծախսերը, որոնք գնահատվում են տարեկան 5500 եվրո: Միջոցառումը ներառում է ֆիլեի պատրաստման և ձկան ծխեցման արտադրական գործընթացների մնացորդների օգտագործումը և դրանք որպես ձկան և թռչնամսի համար կերային հավելում օգտագործումը: Հավելումները հետագայում կարող են նաև վաճառվել շուկայում:
ՌԱՄԱ տարբերակ 2: Փոքր հզորությամբ այլընտրանքային ջրի պոմպի տեղադրում: Այս միջոցառումը կնվազեցնի գոյություն ունեցող ջրի պոմպի (որն աշխատում է ամբողջ տարվա ընթացքում) օգտագործումից բխող էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերը: Թեև ընկերության առօրյա գործունեության համար ջուրն այնքան էլ անհրաժեշտ չէ, միջոցառումը հատկապես օգտակար կլինի ձմռանը, երբ պոմպը պետք է պաշտպանի ջրատարի համակարգը սառցակալումից:
you can download files