ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» ՍՊԸ
"Յունիգրուպ"-ը տարատեսակ պլաստիկ իրեր արտադրող ընկերություն է, որը հիմնադրվելէ 2015 թվականին: Կազմակերպությունն ունի 40 աշխատակից (25 տղամարդ և 15 կին): Պլաստիկի արտադրությունն իրականացվում է երկու եղանակով՝ ներմղում և արտամղում: Ձեռնարկության ընդհանուր վաճառքն իրականացվում է փակ շուկայական առևտրի ձևով։ Ձեռնարկությունը շահագրգռված է ձեռք բերելու նոր տեխնոլոգիաներ, բարելավելով իր գործառնական համակարգը, նվազեցնելով արտանետումները և աղտոտող նյութերը, սահմանելով պլաստիկ թափոնների ավելի լավ կառավարում: Ապագա պլանները ներառում են ընդլայնում դեպի նոր շուկաներ և վաճառքի ընդհանուր աճ: Մոտիվացված է ներդրումներ կատարել ծախսերում՝ նվազեցնելով և բարելավելով արտադրանքի որակը, ընկերությունը մասնակցելէ ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին EU4Environment-ի շրջանակներում (2019-2024 թթ.): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2022-2023 թվականներին իրականացված մոնիթորինգից հետո:
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ, որոնցից ընկերության կողմից առաջնահերթություն է տրվել երկուսին, որոնք միջինից բարձր ծախսատարության առաջարկություններ են։
ՌԱՄԱ տարբերակ 1։ Հակասոսնձվող ծածկույթի կիրառում լիսեռների/անվառանցքների վրա։ Այս միջոցառումը կապահովի սարքավորումների պաշտպանությունը: Հեռացնելով անվառանցքների և տարաների կպչուն մակերեսը՝ զգալիորեն կմեծանա սարքավորումներով անցնող նյութերի հոսքի արագությունը: Այսպիսով, սարքավորումների արտադրողականությունը կբարձրանա, և ծախսերը կնվազեն: Ավելին, հակակպչուն պաշտպանություն ապահովելու հին և աոչ արդյունավետ միջոցի փոխարեն օգտագործվող (ներկեր և լաքեր), ածխածնային հավելումները ավելի լավ ծածկույթ կհանդիսանան սարքավորումների համար, ստեղծելով հակակպչուն շերտ:
ՌԱՄԱ տարբերակ 2։ Սինթետիկ մանրաթելի (սինտեփոն) արտադրություն։ Այս միջոցառումը կբարձրացնի պլաստիկ արտադրանքի ստացման ընթացքում օգտագործվող մուտքային նյութերի արդյունավետությունը՝ զգալիորեն նվազեցնելով առաջացած թափոնները: Ավելին, սինթետիկ մանրաթելը կարող է հետագայում վաճառվել կահույք արտադրող ընկերություններին:
you can download files