Հայտարարություն. Ազգային կոնֆերանս Հայաստանում. Ռեսուրսների արդյունավետություն – կանաչ լուծումներ Հայաստանում կայուն բիզնեսի համար

Ազգային կոնֆերանս Հայաստանում. Ռեսուրսների արդյունավետություն – կանաչ լուծումներ Հայաստանում կայուն բիզնեսի համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ)» ցուցադրական ծրագրի միջոցառումների շրջանակում ՄԱԿ-ի ԱԶԿ-ը (UNIDO) Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է ազգային համաժողով՝ նվիրված Հայաստանի ձեռնարկությունների շրջանում ռեսուրսների արդյունավետության խթանմանը:

Միջոցառումը տեղի կունենա 2024թ․ մայիսի 8-ին  Անի Գրանդ Հոթել հյուրանոցի Պանորամիկ սրահում։

Մասնակիցները կարող են գրանցվել հետևյալ հղումով:

Հանդիպման նպատակը
Այս համաժողովը նպատակ ունի ցուցադրելու Հայաստանի ՌԱՄԱ նախաձեռնություններից քաղված ձեռքբերումներն ու դասերը՝ ցույց տալով տարբեր ոլորտներում կայուն գործելակերպի ներառման ուղղությամբ կատարված նշանակալի քայլերը:
Համաժողովի նպատակն է ներկայացնել ՌԱՄԱ գործունեության արդյունքները, նախանշել Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայր» շրջանակներում առաջարկվող և իրականացվող նորարարական լուծումները: Կներկայացվեն իրական բիզնես օրինակներ Հայաստանից, որոնք ցույց կտան, թե ինչպես են ՌԱՄԱ սկզբունքները ակտիվորեն խթանում կայունությունը և նորարարությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքը/գյուղատնտեսությունը, շինանյութերը և քիմիական արտադրությունը (ներառյալ մետաղի և պլաստիկի արտադրությունը), էներգետիկայի և ջրի ոլորտի լուծումները և տեխնիկական մոտեցումները, որոնք փորձարկվել են իրականացվող ծրագրի շրջանակներում:
Այս նախաձեռնությունները ոչ միայն նվազեցնում են շրջակա միջավայրի վրա ձեռնարկությունների ազդեցությունը, այլև կարևորում գործառնական արդյունավետության բարելավումը, ծախսերի կրճատումը և շուկայի մրցունակության բարձրացումը: Հայկական ընկերությունները, նորարարական տեխնոլոգիաների և կայուն գործելակերպի ընդունման միջոցով, ցուցաբերում են շրջակա միջավայրի պահպանման և տնտեսական բարելավման մոտեցումների միահյուսումը:

Մասնակիցներ
Այս միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կառավարության հիմնական շահակիր կողմերը, այդ թվում՝ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունները, ՓՄՁ-ները, ՌԱՄԱ Կանաչ Ակումբների անդամները, գիտական և փորձագիտական համայնքները, կազմակերպությունները, որոնք կենտրոնացած են երկրում կանաչ և շրջանաձև տնտեսության օրակարգի ներդրման շուրջ: 

Նախապատմություն
Հայաստանը փոխակերպում է իր արդյունաբերությունը՝ ընդունելով Ռեսուրսների Արդյունավետությունը և Մաքուր Արտադրություն (ՌԱՄԱ), ինչը հանգեցնում է ավելի կայուն և հեռանկարային գործընթացների: Այս նախաձեռնությունը ընդգծում է Հայաստանի հանձնառությունը ինչպես բնապահպանական բարեփոխումների, այնպես էլ տնտեսական աճի նկատմամբ՝ ուղենիշ ընդունելով ավելի ավելի կանաչ ապագան: Ներդնելով ՌԱՄԱ սկզբունքները՝ երկիրը շարժվում է դեպի շրջանաձև տնտեսություն, որտեղ ռեսուրսներն ավելի արդյունավետ են օգտագործվում: 2013 թվականից ի վեր այս մոտեցումն արդեն օգուտ է տվել շուրջ 100 կազմակերպության, մասնավորապես՝ ՓՄՁ-ների՝ բարելավելով էներգիայի ու նյութերի օգտագործումը, նվազեցնելով թափոնները և հաշվի առնելով շրջակա միջավայրի, տնտեսության և հասարակության վրա ավելի լայն ազդեցությունը:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» նախագծի շրջանակում իրականացվող ՌԱՄԱ միջոցառումներ ներդրած հայկական ձեռնարկությունների օրինակների ուսումնասիրությունները ցույց են տալիս ՌԱՄԱ իրականացման շոշափելի օգուտները: Դրանք ներառում են էներգիայի և ջրի սպառման, թափոնների առաջացման և ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատումներ՝ զուգորդված ծախսերի խնայողության և արտադրության բարելավված արդյունավետության հետ: Նման օրինակները ցույց են տալիս ՌԱՄԱ-ի ներուժը՝ խթանելու ինչպես բնապահպանական կայունությունը, այնպես էլ տնտեսական մրցունակությունը:

Հավելյալ տեղեկատվության համար դիմե՛ք տկն․ Տատիան Չերնյավսկայային, ՄԱԿ-ի ԱԶԿ Ծրագրի ղեկավար` T.CHERNYAVSKAYA@unido.org 

Նախնական օրակարգ

 

 

you can download files

Draft Agenda RECP Final Conference 2024_arm.pdf Draft Agenda RECP Final Conference 2024_eng.pdf