Եվրոպական միությունն աշխատում է տեղական և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանում բիզնեսի համար կանաչ լուծումներ ցուցադրելու համար
Անի Գրանդ հյուրանոց (Երևան), 8 մայիսի 2024թ.
Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը փոխակերպում է իր արդյունաբերությունը՝ որդեգրելով ավելի կայուն, շրջանաձև տնտեսության ներդրումը: 2013 թվականից ի վեր շուրջ հարյուր առաջատարներ՝ Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որդեգրեցին շրջանաձև տնտեսության ուղին:
Նրանց կատարողականը ցույց է տալիս, որ նման բիզնես լուծումները շահավետ են բազմաթիվ առումներով՝ բարելավելով էներգիայի և նյութերի օգտագործումը, նվազեցնելով թափոնները և, ի վերջո, աջակցելով շրջակա միջավայրին, տնտեսությանը և հասարակությանը:
Ազգային համաժողովում, որն անցկացվել է Երևանում Եվրոպայի օրվա շրջանակներում, քննարկվել են մի շարք առաջատար հայկական ձեռնարկությունների փորձի օրինակները: Այս և այլ ձեռնարկություններ մասնակցել են «Եվրոպական միությունը շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի շրջանակներում ցուցադրական աշխատանքներին։
Նրանք զեկուցել են էներգիայի և ջրի սպառման, թափոնների առաջացման և ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատումներ՝ զուգորդված ծախսերի խնայողության և արտադրության արդյունավետության բարելավման հետ: Նման օրինակները ցույց են տալիս շրջանաձև տնտեսության ներուժը՝ խթանելու ինչպես բնապահպանական կայունությունը, այնպես էլ տնտեսական մրցունակությունը: Ավելի քան 30 բիզնես օրինակներ պատրաստվել են տարբեր արտադրական ձեռնարկությունների կողմից նման արդյունքներ ցուցադրելու համար:
«Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության և բիզնեսի մրցունակության միջև սիներգիաները հիմնականում չօգտագործված են: Մենք պետք է խթանենք երկրում շրջանաձև տնտեսությունը ոչ միայն շրջակա միջավայրը պաշտպանելու, այլ նաև ՓՄՁ մրցունակությունը բարելավելու և ԵՄ շուկաներ առավել մուտք ապահովելու համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ջանքերին այս ուղղությամբ» համաժողովում ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսեն:
ԵՄ-ի ամբողջական անցումը շրջանաձև տնտեսության արագացնելու համար 2020 թվականին ընդունվեց շրջանաձև տնտեսության գործողությունների նոր ծրագիր: Այն Եվրոպական կանաչ գործարքի հիմնական սյուներից մեկն է՝ կայուն աճի համար Եվրոպայի նոր օրակարգը: Ծրագիրն ուղղված է արտադրանքի ձևավորմանը, խթանում է շրջանաձև տնտեսության գործընթացները, խրախուսում կայուն սպառումը և նպատակ ունի ապահովելու թափոնների կանխումը, և օգտագործվող ռեսուրսները հնարավորինս երկարաժամկետ պահպանումը ԵՄ տնտեսությունում:
Շրջակա միջավայրի փոխնախարար պարոն Արամ Մեյմարյանն իր խոսքում փաստեց, որ «Շրջակա միջավայրի նախարարությունը խթանում է շրջանաձև տնտեսության պրակտիկան։ Ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձը օգտակար կլինի նաև Հայաստանում շրջանաձև տնտեսության ռազմավարության մշակման, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բնապահպանական հենասյունի իրականացման համար»: Այս առումով, համաժողովը հարթակ ստեղծեց ռեսուրսների արդյունավետության ներուժը բացահայտելու, դրանց ընդունման խոչընդոտները հաղթահարելու ռազմավարություններ ուսումնասիրելու և Հայաստանում կանաչ տնտեսության խթանման գործում կառավարության քաղաքականության և արդյունաբերության համագործակցության դերը ուսումնասիրելու համար: Դյուրացնելով քննարկումները՝ համաժողովը մեկտեղեց գործնական գաղափարներ և խթանեց համագործակցությունը հիմնական շահագրգիռ կողմերի միջև:
«Հայաստանն արդեն քայլել է կատարել ռեսուրսների արդյունավետության ճանապարհով, օրինակ՝ արտադրական գործընթացներում, որոնք ապացուցում են ոչ միայն տեղական բիզնեսին, այլ ամբողջ աշխարհին, որ Հայաստանը կարող է կայուն լինել»,- ընդգծեց Էկոնոմիկայի նախարարության ԵՄ Տնտեսական համագործակցության վարչության ներկայացուցիչ տիկին Դիանա Մուրադյանը։
Ընդհանուր առմամբ, տասը տարվա ընթացքում ցուցադրական ընկերություններում բացահայտվել են 148 առաջարկություններ, որոնք նախաձեռնել են էներգիայի, ջրի և նյութերի 887000 եվրոյի չափով խնայողություն՝ 2,6 տարի հետգնման ժամկետով: ՌԱՄԱ առաջարկությունները մշտադիտարկվել են՝ հաստատելու ազգային փորձագետների կողմից նկատվող 80%-ից ավելի կատարման բարձր ցուցանիշները:
Համաժողովին մասնակցում էին շուրջ 80 մասնակիցներ՝ Հայաստանի կառավարության հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունները, ՓՄՁ-ները, ՌԱՄԱ Կանաչ Ակումբների անդամները, փորձագիտական համայնքը, ակադեմիան և կազմակերպությունները, որոնք կենտրոնացած են երկրում կանաչ և շրջանաձև տնտեսության օրակարգի ներդրման վրա:
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) շրջանաձև տնտեսության առաջխաղացման հետ կապված միջոցառումներն իրականացվել են ՄԱԿԱԶԿ-ի և ազգային իրականացնող գործընկեր՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից:
Նախապատմություն:
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագիրը նպատակ ունի օգնել Արևելյան գործընկեր վեց երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցուցադրելով և բացելով ավելի կանաչ աճի հնարավորություների դռները և բնապահպանական ռիսկերն ու ազդեցությունները կառավարելու համար ստեղծելով ավելի լավ մեխանիզմներ:
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ OECD, UNECE, UNEP, UNIDO և Համաշխարհային բանկ։ Բյուջեն կազմում է 20 մլն եվրո։ Գործողության իրականացման տևողությունն է 2019-2024թթ․։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.eu4environment.org/
Հայաստանում գործողությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.recp.am
Կոնտակտային ինֆորմացիա:
Տիկին Տատյանա Չերնյավսկայա, ծրագրի ղեկավար, Շրջակա միջավայրի և էներգետիկայի տնօրինություն, ՄԱԿԱԶԿ, t.chernyavskaya@unido.org
Տիկին Նունե Հարությունյան, Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն, Էլ. փոստ՝ nune.harutyunyan@rec-caucasus.am