ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Կավաշեն» ՍՊԸ
«ԿԱՎԱՇԵՆ» ՍՊԸ-ի արտադրությունը կազմում է տարեկան շուրջ 65,000 շիֆեր՝ պատվերի հիման վրա։ Հայաստանում արտադրանքը հիմնականում սպառվում է գյուղական վայրերում, որտեղ տանիքների 80%-ը ազբոշիֆերից է։ Քանի որ շիֆերի հիմնական տարրը չափազանց դիմացկուն է, այն հաճախ օգտագործվում է որպես ամրացնող բաղադրիչ սոսնձի, շաղախների և հարդարման ցեմենտի մեջ: Բացի այդ, լինելով դիմացկուն կոռոզիայի և եղանակային պայմանների նկատմամբ, այն նաև օգտագործվում է՝ տանիքները պաշտպանելու համար: Շատ դեպքերում ազբեստը կազմում է տանիքի ծածկի միայն 15-30%-ը, որտեղ այն հիմնականում ավելացվում է որպես ամրացնող նյութ: Այսպիսով, վերջնական արտադրանքը 15% ազբեստի փոշու, 5% ջրի և 80% ցեմենտի խառնուրդ է: Տանիքների ծածկի կյանքի տևողությունը մոտ 30 տարի է, իսկ որոշ դեպքերում գերազանցում է անգամ 50 տարին։ Բացի մասնավոր տնտեսություններից, ընկերության հաճախորդների թվում են նաև տեղական ինքնակառավարման և պետական լիազոր մարմինները։ Ավելի էներգաարդյունավետ արտադրություն ունենալու նպատակով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին EaP GREEN-ի շրջանակներում (2013-2017):
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել որոշ ՌԱՄԱ տարբերակներ: Գնահատման հաշվետվության մեջ առաջարկված ՌԱՄԱ ութ տարբերակներից մոնիթորինգի ժամանակաշրջանի վերջում իրականացվել են վեցը։ Դրանք օգնեցին ընկերությանը՝ բարձրացնելու ռեսուրսների արդյունավետությունը, դարձնելով արտադրանքն ավելի մրցունակ՝ միաժամանակ ապահովելով և բարելավելով ընկերության տնտեսական, սոցիալական և բնապահպանական արդյունավետությունը:
Առաջարկվող ՌԱՄԱ միջոցառումներից մի քանիսը կենտրոնացած էին նաև աշխատող մեքենաների և մեխանիզմների
համակարգված վերանորոգման և վերականգնման վրա (արդյունքում էներգիայի և ջերմության կորստի կրճատում, էլեկտրաէներգիայի համակարգի բարելավում): «Կավաշեն» ՍՊԸ-ն ունեցել է նաև տարածքի լուսավորության և ջեռուցման խնդիրներ։ Լուսավորման և ջեռուցման համակարգերն ավելի ժամանակակից ու էներգաարդյունավետ դարձնելու նպատակով ՌԱՄԱ փորձագետները խորհուրդ են տվել օգտագործել լրացուցիչ տարաներ մեկուսացման համար, այդ թվում՝ խողովակաշարեր: 40 կՎտ հզորությամբ արևային ՖՎ վահանակի տեղադրումը նաև օգնեց ընկերությանը նվազեցնելու էներգիայի ծախսերը և նվազագույնի հասցնելու առանց բեռնվածության կորուստները ավելի փոքր հզորության տրանսֆորմատորի միջոցով:
«Կավաշեն» ՍՊԸ-ն, ներդնելով ՌԱՄԱ մեթոդաբանությունը ՌԱՄԱ գործողությունների ծրագրի միջոցով, հասանելի դարձավ տնտեսական և բնապահպանական կենսունակ լուծումներին՝ միաժամանակ ծանոթանալով իր ոլորտում արտադրական նորագույն տեխնոլոգիային և մոտեցումներին: Միջոցառումները նաև օգնեցին բարելավելու կազմակերպության ընդհանուր կատարողականը և իրականացնելու լավ տնտեսվարում՝ շուկայավարումը խթանելու համար: ՌԱՄԱ գնահատման ընթացքում հայտնաբերվել են նաև լրացուցիչ հնարավորություններ։ Դրանք մասնավորապես կենտրոնացած էին մինչև 500 կՎտ հզորությամբ արևային ՖՎ վահանակների լրացուցիչ տեղադրման շուրջ՝ ծածկելու ընդհանուր տարեկան սպառումը և հնարավորություն ստեղծելու ցանցին միացված ՖՎ արևային լեկտրակայանների համար: Ապագայում նման ներդրումը կհանգեցնի այն բանին, որ ընկերության ինքնավար էներգիայի գեներատորները կարող են աշխատել առանց հաշվառման հիմունքներով էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիայի, ընդ որում ամռանն արտադրված էլեկտրաէներգիան հասանելի կլինի ձմռանն օգտագործելու համար:
Ընդհանուր առմամբ երկու փուլով իրականացվել է ՌԱՄԱ 6 տարբերակ: Ընկերությունը կենտրոնացել էր լավ տնտեսվարման, գործընթացների ավելի լավ վերահսկման, սարքավորումների, տեխնոլոգիայի և արտադրանքի փոփոխությունների վրա։
you can download files