ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ թիմը Հայաստանում իրականացրել է մի շարք ցուցադրական այցեր ընկերություններ՝ նպատակ ունենալով ընտրել անհրաժեշտ պայմաններին համապատասխանող ՓՄՁ-ներ և մասնավոր հատվածի ընկերությունների հետ ՌԱՄԱ աուդիտների շուրջ ապագա համագործակցության հարմար տարբերակներ: ՓՄՁ-ները ընտրվել են նախնական հետազոտությունների, ընկերություններ կատարած այցելությունների, երկկողմ հանդիպումների ընթացքում ծրագրի օգուտների ներկայացման միջոցով ՝ համաձայն կառավարության կողմից առաջարկված ոլորտների, որոնք առաջնահերթ են ընդունվել ԵՄ շրջակա միջավայրի աշխատանքային ծրագրի փաստաթղթում: Այսպիսով, ՀՀ կառավարությունն առաջարկել է ցանկում ներառել պլաստիկի արտադրությամբ և ձկնաբուծությամբ զբաղվող ընկերություններին։
Ի լրումն վերը նշված ոլորտների՝ Գյումրիում (Շիրակի մարզ) ծրագրով ընտրվել է զգալի տնտեսական և արդյունաբերական ներուժ ունեցող ճյուղ՝ տեքստիլի արտադրությունը:
Սննդի և գյուղմթերքի վերամշակումը տնտեսական զարգացման տեսանկյունից օժտված է ամենահեռանկարային ներուժով և մեծ հնարավորություններ ունի «Օրգանական թափոնների (կենսագազ, վառելիք, ենթամթերքներ) վերականգնման և վերամշակման, մանրէազերծման և պաստերիզացման, համակենտրոնացման, մաքրման համար, մաքուր արտադրության կազմակերպման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ռեսուրսների խնայողական օգտագործման տեսանկյունից», ինչպես նշված է ԵՄ հանուն շրջակա միջավայրի «Ոլորտներ և ուսուցման թեմաներ, առաջին նախագիծ. ՀԱՅԱՍՏԱՆ» տեխնիկական զեկույցի առաջարկության մեջբերման մեջ: ՓՄՁ-ների ցանկում ընդգրկվել է նաև նույն Տեխնիկական զեկույցով առաջարկվող մետաղների մշակման ճյուղը։
Ցանկը համալրվել է այնպիսի ընկերություններով, որոնք Տեխնիկական հաշվետվությամբ առաջարկված քիմիական և պլաստիկի արտադրության ճյուղերի լավ համադրություն են և մեծ ներուժ ունեն ՌԱՄԱ տեսանկյունից։
Ծրագիրը թիրախավորել է այն մարզերը, որոնցում նախորդ ծրագրի ընթացքում ՌԱՄԱ ցուցադրություններ չեն իրականացվել. դրանք են՝ Շիրակը, Գեղարքունիքը, և Երևանը: Ընտրության հետևյալ չափանիշները մշակվել և կիրառվել են ընկերություններում ՌԱՄԱ ներուժի բացահայտման համար:
ՓՄՁ ընտրության չափանիշներ.
Առաջարկված ձկնարտադրող ընկերությունների ընտրանքի մեջ 100%-ը ներկայումս գործող ակտիվ արտադրողներն են, որոնք զբաղվում են ձկնաբուծությամբ, հաստատված արտադրական ցիկլով և մատակարարման շուկայով: Ներկայումս ընտրված բոլոր ՓՄՁ-ները, ներառյալ պլաստիկ արտադրող ընկերությունները, հարցազրույց են անցել և ընտրվել նախնական հետազոտական այցելությունների համար: