Էներգետիկ ռեսուրսների կառավարման տարածաշրջանային դասընթաց ԷնԿ դասընթաց date: 2020-09-15

Հայաստանից, Վրաստանից և Բելառուսից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և էներգախնայողության աուդիտի ոլորտի մասնագետներ հրավիրվեցին՝ մասնակցելու Էներգետիկ ռեսուրսների կառավարման տարածաշրջանային դասընթացին, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ հանուն շրջակա միջավայրի Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության կազմակերպման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  UNIDO-ի և ազգային գործընկեր Կովկասի ՏԲԿ հայաստանյան գրասենյակի կողմից (օգոստոսի 10-13, 2020թ.):

Դասընթացի նպատակն էր նախապատրաստել էներգետիկ ներքին աուդիտորների, ՌԱՄԱ փորձագետների և էներգետիկ ռեսուրսների օգտագործման մենեջերների՝ ապահովելով գործնական մոտեցում էներգետիկ ռեսուրսների օգտագործման աուդիտների նկատմամբ, հարստացնելով նրանց ՓՄՁ-ներում էներգաարդյունավետությանը բնորոշ կարևոր կետերի վերաբերյալ գիտելիքներով և էներգաարդյունավետ լուծումների գծով ծախսերի/օգուտների (արագ) բացահայտման հմտություններով: Դասընթացն անցկացվել է Zoom հարթակում՝ օգտագործելով անգլերենը որպես ուսուցման լեզու, իսկ աշխատանքային խմբերը կազմակերպվել են ազգային լեզուներով:

Էներգետիկ կառավարման տարածաշրջանային դասընթացը նպատակ ուներ աջակցելու ՌԱՄԱ փորձագետներին ՌԱՄԱ գնահատման իրականացման և ՓՄՁ-ներում էներգաարդյունավետության և կառավարման համար հարմար տարբերակների հայտնաբերման գործընթացում: Դասընթացն ուղղված էր հետևյալ հիմնախնդիրներին.

Դասընթացը վարում էին ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ ծրագրի ազգային համակարգող տիկին Նունե Հարությունյանը, էներգետիկայի և ռեսուրսների արդյունավետության միջազգային փորձագետ պարոն Յոհաննես Ֆրեզները: Դասընթացին մեծ աջակցություն ցուցաբերեցին Հայաստանում և Վրաստանում ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչները՝ պարոն Անդրեա Բաջիոլին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու, պարոն Անդրեյ Բարտոսևիչը՝ Վրաստանում ԵՄ պատվիրակություն, ինչպես նաև ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի ազգային պատասխանատուներ պարոն Ավետիս Հովհաննիսյանը՝ էկոնոմիկայի նախարարի խորհրդական, պարոն Դավիթ Ադվաձեն՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեխնիկական պատասխանատու:

UNIDO-ն ներկայացնում էին գլխավոր գրասենյակի՝ ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի միջազգային ծրագրերի համակարգող տիկին Տատյանա Չերնյավսկայան, UNIDO-ի հայաստանյան գործառնությունների գրասենյակի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը, դասընթացին մասնակցում էին նաև ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ ծրագրի ազգային համակարգող տիկին Նունե Հարությունյանը, ՌԱՄԱ ծրագրի՝ Վրաստանի ազգային համակարգող պարոն Գեորգի Աբուլաշվիլին և ՌԱՄԱ ազգային փորձագետները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ պարոն Բաջիոլին ողջունեց մասնակիցներին և ընդգծեց ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ նախագծին և դրա ընթացիկ գործողություններին ԵՄ աջակցությունը՝ նշելով, որ ԵՄ-ը գոհ է ծրագրի արդյունքներից և խոստանալով հետագա աջակցություն երկրում շրջանաձև տնտեսությանը, ռեսուրսների արդյունավետությանը և ավելի մաքուր արտադրությունը խթանող նոր նախաձեռնություններին: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի ազգային պատասխանատու Ավետիս Հովհաննիսյանը ընդգծեց ԵՄ աջակցության կարևորությունը Հայաստանում շրջանաձև տնտեսության խթանման համատեքստում, ողջունեց ծրագրի շրջանակներում մինչ այժմ ձեռք բերված դրական արդյունքները։ Նա նշեց, որ նախարարությունը կշարունակի աջակցել ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի գործունեությանը, UNIDO-ի, Կովկասի ՏԲԿ հայաստանյան գրասենյակի ջանքերին և ազգային փորձագետների խմբին, որոնք  իրականացնում են բիզնես ոլորտում կանաչ տնտեսության ինտեգրմանն ուղղված գործողություններ:

Դասընթացը ներառում է մի շարք եվրոպական երկրներում էներգետիկ աուդիտ իրականացնելու համար անհրաժեշտ EUREM՝ էներգետիկ կառավարման  մասնագետի որակավորման նախապատրաստական դասընթացների խտացված նյութերը: Այս դասընթացը ներածություն է էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագրերի նույնականացման և պլանավորման տարբեր մոտեցումների մշակման համար, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների դեպքում:

Դասընթացին ներգրավվել էին փորձառու մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Բելառուսից, որոնք ունեն մեծ փորձ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մաքուր արտադրության կազմակերպման և ՓՄՁ-ներում աուդիտի իրականացման գործում:Փորձագետներն ակտիվորեն մասնակցեցին ՓՄՁ-ների հետ ունեցած սեփական փորձի հիման վրա գործնական օրինակների կազմմանը տարաբնույթ տեղեկատվության և էներգետիկ հաշվեկշիռների վերլուծության միջոցով:

Դասընթացի ժամանակ քննարկվեց ՓՄՁ-ների համար էներգիայի արդյունավետ օգտագործման աուդիտի գործընթացը՝ վերջինիս արդիականությունը կլիմայի պաշտպանության համար, ՓՄՁ առանձնահատկությունները, աուդիտի պատշաճ մեթոդաբանությունը, ջեռուցման տեխնոլոգիաներին, համակցված ջերմությանը և հզորությանը, ջերմության բաշխմանը, կենսազանգվածներին, արևային թերմալ էներգիային, կենսագազին, շինություններին,  տեխնոլոգիական ջերմությանը և ջերմության վերականգնմանը, գործնական փորձի վրա հիմնված կանոններին, սառեցմանը, օդորակմանը և օդափոխության տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկվեցին ժամանակակից նորարար տեխնոլոգիաները և գործնական օրինակները՝ արևային մարտկոցներ, կլանման սառեցում, օրգանական դասակարգման ցիկլ, Փինչի վերլուծություն:

 Հետդասընթացային գնահատման հարցաթերթիկները լրացվեցին դասընթացի ավարտին 22 մասնակիցների կողմից առցանց գնահատման հարթակի միջոցով (Գնահատման ձև, Էներգետիկ ռեսուրսների կառավարման տարածաշրջանային դասընթաց (10-13 օգոստոսի 2020 թ.), ԵՄ հանուն շրջակա միջավայրի):

 

you can download files

Energy management training Evaluation report.pdf