Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնության մասին

EUROPEAN UNION FOR ENVIRONMENT” (EU4ENVIRONMENT)

ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնությունը գործարկվել է Արևելյան գործընկերության 10-ամյակի կարևոր քաղաքական գործընթացների համատեքստում՝ լավ առաջընթաց ապահովելով «2020-ի արդյունքները 2020-ի համար» նպատակների կատարման ուղղությամբ և ամրապնդելով ԵՄ աջակցությունը բնապահպանական նպատակներին եվրոպական ընտրություններից հետո: ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնությունը գործարկվել է նաև Արևելյան Գործընկերության երկրներում՝ քաղաքական դինամիկ փոփոխությունների համատեքստում, որոնք ներառել են Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում տեղի ունեցած կարևոր քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունները կառավարության վերակառուցման և/կամ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: ԵՄ-ը հանուն շրջակա միջավայրի նախաձեռնության կենտրոնացումը և մեկնարկային փուլը (2019թ. հունվար-հոկտեմբեր) ցույց տվեցին, որ գործողությունը շատ տեղին, ժամանակին և խիստ անհրաժեշտ էր: Բնապահպանական և տնտեսական դերակատարներին համախմբելով՝ ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի նախաձեռնությունը կօգնի քաղաքականության և օրենսդրական փոփոխությունների ծրագրմանը և իրականացմանը, ինչպես նաև կնպաստի, որպեսզի ներդրումները դառնան ավելի կանաչ, կխթանի նորարարական տեխնոլոգիաների յուրացումը, նոր բիզնես մոդելների կիրառությունը և կանաչ աշխատատեղերի ստեղծումը:

Այն նաև կնպաստի բնապահպանական ավելի լավ կառավարմանը, պահպանվող տարածքների և անտառների կառավարման բարելավմանը և կայուն առևտրին: Գործողությունների շրջանակը սահմանվել է բոլոր գործընկեր երկրների հետ համագործակցության արդյունքում: Գործողությունը հիմնված է անցյալի համագործակցության ծրագրերի կարևոր ձեռքբերումների վրա, ինչպիսիք են Արևելյան գործընկերության կանաչ տնտեսությունների ծրագիրը (EaP GREEN), Անտառային օրենսդրության կիրարկման ու կառավարման (FLEG) և Emerald Network ծրագիրը, որոնք ավարտվել են 2017-18 թվականներին: Այն նաև սիներգիա կապահովի ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ նախաձեռնությունների հետ (EU4Climate, EU4Business, EU4Energy, SIGMA),  կհամագործակցի Եվրոպական միության պատվիրակությունների հետ և կավելացնի քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանը: