Ծրագրի անվանում: Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) նախագիծ»
Նախագծի ընդհանուր տևողություն՝ 32 ամիս
Նախագծի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն
Նախագծի շահառուներ՝ փոքր և միջին ձեռնարկություններ
Նախագծի գործընկերներ/իրականացնող կազմակերպություններ՝ Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների միջոցով՝ ՏՀԶԿ (OECD), ՄԱԿ ԵՏՀ (UNECE), ՄԱԿ ՇՄԾ (UNEP), ՄԱԿ ԱԶԿ (UNIDO), և Համաշխարհային բանկ (WB):
Հայաստանում նախագիծն իրականացվում է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից, որն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ ստեղծված տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցելու և Հարավային Կովկասի երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու նպատակով:
Նախագծի նկարագրություն, նպատակներ
ԵՄ հանուն շրջակա միջավայրի նախաձեռնության գլխավոր նպատակն է օգնել գործընկեր երկրներին իրենց բնական կապիտալը և մարդկանց բնապահպանական բարեկեցությունը պահպանելու գործում՝ աջակցելով բնապահպանական նախաձեռնություններին, ցուցադրելով և բացահայտելով ավելի կանաչ զարգացման հնարավորությունները և ռիսկերը, ստեղծելով դրանց ազդեցություններն ավելի լավ կառավարելու մեխանիզմներ:
Ծրագիրն իրագործվում է միջազգային գործընկերների, մասնավորապես OECD, UNIDO, ՄԱԿ-ի բնապահպանական գործակալության, UNECE և Համաշխարհային բանկի համատեղ ուժերով:
Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել ռեսուրսների արդյունավետ և ավելի մաքուր արտադրության (ՌԱՄԱ) կիրառման աջակցության գործողությունների և խորհրդատվական ծառայությունների նկարագրություն՝ որպես «Եվրոպական միությունը շրջակա միջավայրի համար (ԵՄ հանուն շրջակա միջավայրի)» տարածաշրջանային ծրագրի իրականացման մաս Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա), այսուհետ՝ «ԱԳ երկրներ» (EaP countries): Ծրագիրն ընդհանուր առմամբ նպաստում է «Արդյունք 2-ին, որի իրագործումը Հայաստանում կներդնի շրջանաձև տնտեսության սկզբունքներն ազգային կարողությունների ձևավորման և ՓՄՁ-ներում ՌԱՄԱ արդյունքների ցուցադրման միջոցով»:
Ծրագիրն օգտագործում է ՌԱՄԱ մեթոդաբանությունը և փորձը, որոնք հիմնված են Շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա և կիրառում են գործիքներ, որոնք փորձարկվել են «Կանաչ տնտեսություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՌԱՄԱ» (EaP Green RECP) ցուցադրական ծրագրի շրջանակներում (2013 - 2017 թթ.): Ծրագիրն օգնում է երկրում բարձրացնել ՓՄՁ-ների արտադրողականությունը, արտադրանքի որակը և մրցունակությունը: Ընտրված ճյուղերի ՓՄՁ կազմակերպությունների համար ՌԱՄԱ գնահատումների արդյունքները և ՌԱՄԱ միջոցառումների իրականացումը նույնպես կծառայեն իրազեկման ամրապնդմանը և պատկերավոր ցույց կտան շրջանաձև տնտեսության օգուտներն ու կիրառման լավագույն փորձը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ավելի մաքուր արտադրության գործիքների կիրառմամբ:
ՌԱՄԱ նպատակներն են՝
Նախագիծն իրականացվելու է հետևյալ աշխատանքային փաթեթներին համապատասխան՝
ԱՓ 1. ՌԱՄԱ իրագործման կառավարում և ինստիտուցիոնալացում (հանդիպումներ շահառուների հետ, հաղորդակցում, ՌԱՄԱ տարեկան միջոցառումներ, շրջանավարտների հանդիպումներ և ՌԱՄԱ ծառայությունների շարունակմանն ուղղված ռազմավարություն):
ԱՓ 2. Տնտեսության ճյուղերում ՌԱՄԱ արդյունքների ներկայացում (ՌԱՄԱ ուսուցում և գնահատում 15 նոր և 10 EaP Green ցուցադրական ՓՄՁ-ների համար՝ յուրաքանչյուր առանձին ընկերության արդյունքներն ուղեկցելով ՌԱՄԱ աուդիտներով, գնահատման հաշվետվություններով և առաջարկությունների փաթեթներով):
Գնահատման արդյունքում ընկերություններն անվտանգության և բնապահպանական պայմանների բարելավումից կունենան տնտեսական, բնապահպանական և սոցիալական օգուտներ, առողջության բարելավում: ՌԱՄԱ աուդիտները մասնավորապես հնարավորություն կտան՝
ԱՓ 3.ՌԱՄԱ-ի մասին իրազեկմանը և գիտելիքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ կրթման և հաղորդակցման գործողությունների և պլանի պատրաստում, ՌԱՄԱ ազգային կոնֆերանսներ, շրջանաձև տնտեսության վերաբերյալ իրազեկման թեմատիկ միջոցառումներ՝ նպատակ ունենալով օգուտ քաղել գիտելիքի փոխանակման հաստատված մեխանիզմից և գիտելիքների փոխանակման առցանց հարթակներից: Այս բաղադրիչը կնպաստի միջոցառումների իրականացմանը՝ շահագրգիռ խմբերին և շահառուներին ներկայացնելով Հայաստանի ՌԱՄԱ փորձը և բիզնես օրինակները, ՌԱՄԱ աուդիտի ընթացքում նոր բացահայտված արդյունքները:
Նախագիծն արդյունքներ է ակնկալում հետևյալ ոլորտներում.
Ծրագիրը կբարելավի գիտելիքների և իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցումը և կծառայի ՌԱՄԱ-ի օգուտների փոխանցման նպատակին հետևյալ կերպ.
1) փոքր և միջին բիզնես ընկերությունների ռեսուրսների արտադրողականության և բնապահպանական կատարողականի բարելավման,
2) ապրանքների և ծառայությունների որակի բարելավման,
3)լրացուցիչ տնտեսական և բնապահպանական օգուտների ստեղծման, բիզնեսի սեփականատերերի և սկսնակ ձեռնարկատերերի առողջության և անվտանգության ուժեղացված պայմանների ձևավորման միջոցով:
Նախագիծն ունենալու է հետևյալ արդյունքները.