2021 թվականի փետրվարի 8-ին և 9-ին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԵՄ հանուն շրջակա միջավայրի (EU4Environment) ՌԱՄԱ նախագիծը անցկացրել է վերապատրաստման սեմինարի շարք՝ նվիրված գենդերային զգայունությանը՝ ազգային արդյունաբերության կանաչապատման գործում: Դասընթացն իրականացվել է ՄԱԿ-Ի ԱԶԿ և Հայաստանում ազգային իրականացնող գործընկեր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից՝ որպես ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության կազմակերպման (RECP) և Շրջանաձև տնտեսությանն ուղղված աշխատանքների մի մաս: Դասընթացն անցկացվել է Zoom հարթակի միջոցով՝ անգլերեն լեզվով և հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Դասընթացը նպատակ ուներ հնարավորություն ստեղծել տեղական շահագրգիռ կողմերի և փորձագետների համար գենդերային ինտեգրման հմտությունների ձեռքբերման ուղղությամբ և համաձայն ՄԱԿ-Ի ԱԶԿ մանդատի՝ աջակցել կայուն արդյունաբերական արտադրությանը և զարգացմանը՝ վերացնելով կանանց և տղամարդկանց միջև սոցիալական և տնտեսական անհավասարությունները և կենտրոնանալով գենդերային գիտելիքների և զգայունության զարգացման վրա ՌԱՄԱ մոտեցումների համատեքստով:
Դասընթացի հիմնական նպատակների շարքում էին գենդերային հավասարության հայեցակարգերի ներկայացումը, գենդերային զգայունության զարգացումը, գենդերային ինտեգրման հնարավորությունների բացահայտումը ՌԱՄԱ ներքին աուդիտներում և վերլուծություններում և Շրջանաձև տնտեսության պրակտիկաներում, գենդերային ինտեգրման առավելությունների ուսումնասիրությունը ծրագրի գործընկերների և հատկապես մասնավոր ընկերությունների համար,ինչպես նաև գենդերային վերլուծության, գենդերային ինտեգրման և գենդերային հատուկ միջոցառումների իրականացման հմտությունների զարգացումը:
Դասընթացը վարում էր միջազգային գենդերային փորձագետ պարոն Միխայիլո Կորիուկալովը, ով աշխատում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրում: Ազգային արդյունաբերության կանաչապատման գործում գենդերային զգայունության վերաբերյալ վերապատրաստման սեմինարի շարքն ունեցավ 22 մասնակից:
Դասընթացը ողջունեցին Հայաստանի շրջակա միջավայրի փոխնախարար տիկին Աննա Մազմանյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Անդրեա Բաջիոլին, տիկին Տատյանա Չերնյավսկայան՝ ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի միջազգային համակարգող, ՄԱԿ-Ի ԱԶԿ գլխավոր գրասենյակից գործառնությունների Հայաստանի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը, ՌԱՄԱ ազգային համակարգող տիկին Նունե Հարությունյանը (Հայաստան), ՄԱԿ-Ի ԱԶԿ հաղորդակցության փորձագետ տիկին Ռոքսանա-Կլաուդիա Տոմպեան, ազգային իրականացնող գործընկերի ներկայացուցիչներ, ՌԱՄԱ ազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակություն, ինչպես նաև հիմնական շահագրգիռ կողմերի և ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով Եվրոպական միության և ՄԱԿ-Ի ԱԶԿ աջակցության կարևորությունը Հայաստանում շրջանաձև տնտեսության խթանման համատեքստում։ Նա նշեց, որ նախարարությունը ողջունում է կանաչ նախաձեռնությունները և շարունակելու է աջակցել ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի գործունեությանը, բոլոր իրականացնողներին, ՄԱԿ-Ի ԱԶԿ-ը, ՏԲԿ Կովկասի հայաստանյան գրասենյակին և ազգային փորձագետների խմբին, որոնք անհերքելի ակտիվ են կանաչ տնտեսության և բիզնեսի հետագա խթանման ոլորտում:
Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Բաջիոլին ողջունել է մասնակիցներին և նշել ԵՄ աջակցությունը ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ ծրագրին, ինչպես նաև ողջունել է ծրագրի շրջանակներում իրականացվող ջանքերը:
Տիկին Տատյանա Չերնյավսկայան (ՄԱԿ-Ի ԱԶԿ) իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ աջակցության համար, ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակները: Նա հույս հայտնեց, որ այս մասնագիտացված վերապատրաստման ընթացքում արդյունավետ աշխատանքներ կկատարվեն։
Տիկին Անահիտ Սիմոնյանը (ՄԱԿ-Ի ԱԶԿ) ջերմորեն ողջունեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ գենդերային զգայունությունը կարևոր կիզակետ է, որը ներկայումս առկա է ՄԱԿ-ի բոլոր ծրագրերում, և որին պետք է լրջորեն վերաբերվել՝ որպես ՓՄՁ զարգացման և շրջանաձև տնտեսության խթանման գործընթացում գենդերային զգայուն պլանավորման լրացուցիչ հնարավորություն:
Ծրագրի ազգային համակարգող տիկին Նունե Հարությունյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հայտարարեց դասընթացի բացման մասին՝ հակիրճ նկարագրելով դասընթացի նպատակն ու ժամանակացույցը։
Դասընթացը կենտրոնացած էր ծրագրի հիմնական անձնակազմի (ազգային իրականացնող գործակալությունների ներկայացուցիչներ) և շահագրգիռ կողմերի համար գենդերային գիտելիքների և զգայունության զարգացման վրա, ինչը չափազանց կարևոր է ծրագրի հաջողության ու հետագա իրականացման համար և գենդերային նկատառումները պատշաճ կերպով հաշվի առնելու համար: Վերապատրաստման մոդուլների բովանդակությունը (հատկապես ազգային իրավական դաշտի և երկրի վրա հիմնված վիճակագրության առումով) հարմարեցվել էր ազգային համատեքստին:
Դասընթացը միավորել էր փորձառու մասնագետների, ովքեր ունեն ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության կազմակերպման Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ աուդիտների իրականացման զգալի փորձ: Փորձագետներն ակտիվորեն նպաստեցին իրավիճակային խնդիրների գործնական վերլուծությանը` հիմնվելով գենդերային հավասարակշռության վերլուծության վերաբերյալ իրենց գիտելիքների վրա,օգտագործելով բազմազան տվյալներ, ինչպես նաև ՓՄՁ-ների հետ աշխատանքի իրենց նախկին փորձառությունները:
Դասընթացի գնահատում:
Միջազգային գենդերային փորձագետ պարոն Միխայլո Կորիուկալովը սկսեց դասընթացի տեսական և գործնական մասը՝ ապահովելով գենդերային զգայունության համահունչ պատկերացում: Ամբողջ պրեզենտացիան ուղեկցվում էր իրավիճակային ուսումնասիրություններով, հաջողության պատմություններով և տարբեր օրինակներով:
Դասընթացի հիմնական հատվածից առաջ դասընթացավարն առաջարկեց ավարտել այն վարժությունը, որն օգնեց մասնակիցներին զգալ, թե ինչ տեսք ունի խտրականությունը կամ անհավասարության դրսևորումը, և որ այն կարող է լինել անտեսանելի, բայց զգայուն:
Դասընթացի ընթացքում դասընթացավարի կողմից մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները.
ՄԱԿ-Ի ԱԶԿ ուղեցույցներ
Յուրաքանչյուր թեմայից հետո մասնակիցներն իրականացրեցին հետևյալ վարժությունները՝
Դասընթացի ավարտին մասնակիցները սովորեցին և ծանոթացան հետևյալ կետերին.
Դասընթացի արդյունքների գնահատման համար նախագիծը մշակել է առցանց գնահատման հարցաշար:
Հետգնահատման հարցաթերթիկները լրացվել են դասընթացից հետո մասնակիցների կողմից ՝ առցանց գնահատման հարթակի միջոցով (Գնահատման ձև, ուսուցման սեմինարի շարք ազգային արդյունաբերության կանաչապատման գործում գենդերային զգայունության վերաբերյալ (08-09 փետրվարի 2021թ.), ԵՄ հանուն շրջակա միջավայրի)