Տեղեկատվական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 30-ին Երևանում։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՌԱՄԱ ծրագրի հիմնական նպատակներն ու առաջընթացը և ստանալ առաջարկություններ այլ նախաձեռնությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: Այն նաև ցույց է տվել Հայաստանում սննդի, գյուղատնտեսության (ներառյալ ձկնաբուծության), մետաղի, փայտի, շինանյութերի, քիմիական, տեքստիլ և այլ արդյունաբերության մեջ ՌԱՄԱ մեթոդոլոգիայի պոտենցիալ օգտագործումն ու կիրառումը: Հանդիպման բացումը կատարեց Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, Հայաստանում Եվրամիության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-Ի ԱԶԿ երկրի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների ներգրավման ազգային կառույցի գլխավոր տնօրեն պարոն Լևոն Օհանեսյանը
Տիկին Աննա Մազմանյանը նշեց, որ տնտեսական զարգացումը և ներդրումները, որոնք դրված են տնտեսական աճի խթանման և ներդրումային միջավայրի բարելավման հիմքում, նույնպես պետք է դրական ազդեցություն ունենան շրջակա միջավայրի վրա՝ համահունչ բնապահպանական, կանաչ և կայուն լուծումներին, և ՌԱՄԱ նախաձեռնությունը դրա կատարյալ համադրություն ՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի համար:
Տիկին Վիկտորինը ընդգծել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում կանաչ զարգացման քաղաքականությանն ու նախագծերին, որոնք համահունչ են ԵՄ Կանաչ գործարքի առաջնահերթություններին, որտեղ շրջանաձև տնտեսությունը և ռեսուրսների արդյունավետությունը կենտրոնացած են ՓՄՁ ոլորտի աջակցության և զարգացման վրա՝ առաջնահերթություն տալով կանաչ զարգացմանը և դրա գործնական կիրառմանը, կանաչ, էկոլոգիապես մաքուր արտադրությանը, որը կհանգեցնի երկրի կայունությանն ու զարգացմանը: Տիկին Վիկտորինը նկատել է, որ ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ բաղադրիչը Հայաստանում ՓՄՁ աջակցության կանաչ պրակտիկայի միջոցով շրջանառձև տնտեսության արմատավորման գործնական կիրառման լավ օրինակ է:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն պարոն Լևոն Օհանեսյանն իր բացման խոսքում ընդգծեց ՓՄՁ ոլորտում իրականացվող գործունեության կարևորությունը և հույս հայտնեց, որ այն կունենա շղթայական ազդեցություն և կնպաստի Հայաստանի կանաչ տնտեսության զարգացմանը:
ՄԱԿ-Ի ԱԶԿ ծրագրի համակարգող տիկին Կարոլինա Գոնսալես Մյուլլերը ներկայացրել է ԵՄ հանուն շրջակա միջավայրի ծրագրի նպատակները՝ բացատրելով տարբեր զարգացման գործընկերների կողմից իրականացվող գործողության թիրախային ոլորտները և նրանց համագործակցության ռազմավարությունները: Ծրագրի մեթոդոլոգիան, ինչպես նաև ԵՄ տարբեր ընկերությունների կողմից կիրառվող ՌԱՄԱ գործիքները, օրինակներն ու առավելությունները ներկայացվեցին ՄԱԿ-Ի ԱԶԿ տեխնիկական փորձագետ պարոն Յոհաննես Ֆրեզների կողմից: ՄԱԿ-Ի ԱԶԿ երկրի ներկայացուցիչ տիկին Անահիտ Սիմոնյանը նշեց այս ծրագրի կարևորությունը՝ օգնելով ՓՄՁ-ներին զարգացնել իրենց բնապահպանական վարքագիծը և օգուտ քաղել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ավելի մաքուր արտադրության կազմակերպման աուդիտներից, որոնք իրականացվել են գործնականում, ինչը հանգեցրել է արդյունաբերության տարբեր ոլորտներում ծրագրի կողմից ցուցաբերվող կոնկրետ արդյունքների:
Տիկին Նունե Հարությունյանը ներկայացրեց ՌԱՄԱ գործողությունների և մարտահրավերների պատկերը, 55 ՓՄՁ-ներում ՌԱՄԱ գործողությունները և դրանց արդյունքները ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության Կանաչ ՌԱՄԱ ցուցադրական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ԵՄ հանուն շրջակա միջավայրի գործողության ՌԱՄԱ բաղադրիչի ընթացիկ գործողությունները՝ ընդգծելով հաջողված գործընկերությունը ծրագրի և մասնավոր հատվածի կազմակերպությունների միջև։ ՓՄՁ-ները ներկայումս օգտվում են ՌԱՄԱ գնահատումներից՝ թափոնների կրճատման և թափոնների վերամշակման խթանման, CO2-ի արտանետումների, էներգիայի, ջրի և մուտքային նյութերի ծախսերի, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների կրճատման առումով՝ ՌԱՄԱ աուդիտների արդյունքում:
Հանդիպման ընթացքում քննարկել է ՌԱՄԱ մեթոդների հնարավոր օգտագործումը և կիրառումը, որը հիմնված է սննդի/գյուղատնտեսության (ներառյալ ձկնաբուծության), շինանյութերի և քիմիական (ներառյալ պլաստիկ) արդյունաբերության փորձի վրա, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների վրա: Ծրագրի տեխնիկական ՌԱՄԱ փորձագետներ տկն. Դշխուհի Սահակյանը և պրն Տիգրան Սեկոյանը ներկայացրել են Արևելյան գործընկերության Կանաչ ՓՄՁ-ներում իրականացված մոնիտորինգային առաքելությունների արդյունքները, որտեղ հետաքրքիր գաղափարներ և զգալի առաջընթաց է ձեռք բերվել Ռոզֆրութ, Լուսիա ֆուդ, Էլբատ և Լուկաշին կոոպերատիվների կողմից արևային մարտկոցների տեղադրման, արտադրական սարքավորումների տեխնոլոգիական փոփոխությունների գործքւմ, ինչը հանգեցրել է արտադրության ծավալների ավելացմանը և նոր շուկաների ընդլայնմանը:
Ծրագրի փորձագետները ցուցադրեցին մոնիտորինգային առաքելությունների նախնական գնահատումները և արդյունքները՝ ներկայացնելով էներգաարդյունավետության, նյութերի, ջրի և թափոնների կառավարման լուծումներ, որոնք օգտագործվում են յուրաքանչյուր գնահատված արդյունաբերության համար: Հանդիպման ընթացքում ՓՄՁ-ների ներկայացուցիչները Էլբատից, Ռոզֆրուդից, Լուսիա ֆուդից, Մագնոնից, Երփին գյուղատնտեսական կոոպերատիվից և այլ ՓՄՁ-ներից խոսեցին ՌԱՄԱ աուդիտների գործնական օգուտների և թիմի կողմից ստացված արդյունքների մասին: Հանդիպումը հաջողված էր նոր ՓՄՁ-ների ներգրավման և հաջող փորձի փոխանակման և տարբեր դերակատարների միջև պոտենցիալ համագործակցության տեսանկյունից, տեղեկատվական հանդիպումն օգտագործվեց որպես հարաբերություններ ստեղծելու և և ապագայում համագործակցելու լավ հնարավորություն:
Հանդիպմանն ընդգծվեցին տնտեսական զարգացման ռազմավարությունների և ՓՄՁ աջակցության սխեմաների կիրառման կարևոր զուգահեռները՝ երկրի բնապահպանական նպատակներին համահունչ, կայուն զարգացման վրա կենտրոնանալու կարևորությունը՝ գործողությունները ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին համապատասխանեցնելու միջոցով: Շահագրգիռ կողմերը քննարկել են ՌԱՄԱ օգուտների կարևորությունը դրա իրական կիրառման մեջ, ինչպիսիք են բնապահպանական, տնտեսական և սոցիալական օգուտները այն ձեռնարկությունների համար, որոնք հետամուտ են եղել ՌԱՄԱ կիրառմանը և ՓՄՁ-ներում ծրագրի կողմից իրականացված ՌԱՄԱ գնահատումների արդյունքում կատարել են թափոնների նվազեցում, վերամշակված նյութերից և թափոններից նորարարական արտադրանքի մշակում, ջրի և էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառում: