ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում ՏՀԶԿ-ն, ՄԱԿ-Ի ԱԶԿ և ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը կազմակերպում են երկօրյա հանդիպում՝ ՓՄՁ-ների կանաչապատման առաջընթացը դիտարկելու և այդ բիզնեսների մրցունակության հետագա ամրապնդման հնարավորությունները քննարկելու համար:
Հանդիպման ընթացքում.
- Արևելյան գործընկերության երկրների կառավարության ներկայացուցիչները կկիսվեն ՓՄՁ-ների կանաչապատմանն աջակցելու ուղղությամբ շարունակական աշխատանքով, ներառյալ նոր ծրագրերն ու քաղաքականությունները, ինչպես նաև կներկայացվեն §ԵՄ հանուն շրջակա միջավայրի¦ ծրագրի կողմից խթանվող նախագծերի օրինակները;
- Արևելյան գործընկերության տարածաշրջանի արտադրական հատվածի և բիզնեսին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները մտքեր կփոխանակեն արտադրական գործընթացներում ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ավելի մաքուր արտադրության (RECP) կազմակերպման վերաբերյալ, կներկայացվեն մարտահրավերները և քաղված դասերը.
- Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ անդամ երկրների ՓՄՁ-ները կկիսվեն սոցիալ-բնապահպանական արդյունավետության և ընդհանուր մրցունակության բարելավման նպատակով գործող արժեշղթաների և բիզնես ռազմավարությունների վերանայման ոլորտում իրենց փորձով, քաղած դասերով և կիրառվող լավագույն մեթոդներով:
Այս երկօրյա հանդիպումը կանցկացվի 2021 թվականի հունիսի 29-ին և 30-ին Zoom հարթակի միջոցով։ Միջոցառմանը մասնակիցները կարող են գրանցվել հետևյալ հղումով.
Մանրամասն օրակարգը և հանդիպման մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն միջոցառման ինտերնետային էջում:
Միջոցառման ողջ ընթացքում կտրամադրվի անգլերեն-ռուսերեն համաժամանակյա թարգմանություն։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: