2021 թվականի հուլիսի 7-ին Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը մասնակցել է «ԵՄ հանուն շրջակա միջավայրի» գործողության շրջանակներում ՌԱՄԱ փորձագետների հետ ներքին տարածաշրջանային հանդիպմանը: Առցանց միջոցառումը հնարավորություն ընձեռեց կիսվել գիտելիքներով, կարծիքներ փոխանակել և բարելավել ՌԱՄԱ հետ կապված գործողությունների իրականացումը:
Քննարկված առանցքային թեմաներից մի քանիսն էին.
📌Մարտահրավերներ, դիտարկումներ և հնարավորություններ ՌԱՄԱ գնահատումների և միջոցառումների իրականացման գործում
📌Ձեռնարկությունների խմբերի հետ աշխատանքը համախմբելու միջոցներ (ՌԱՄԱ ակումբներ, արդյունաբերական թափոնների քարտեզագրում և Էկոարդյունաբերական պարկերին վերաբերող վարժություններ)
📌Կարողությունների զարգացում և տեսանելիության ու հասանելիության բարելավում
Միջոցառումը համախմբեց ՄԱԿ-Ի ԱԶԿ գլխավոր գրասենյակի թիմին և ՌԱՄԱ փորձագետներին և ՄԱԿ-Ի ԱԶԿ Ազգային իրականացնող գործընկերների (NIPS) ներկայացուցիչներին ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ հանուն շրջակա միջավայրի գործողության շրջանակներում:
ԵՄ հանուն շրջակա միջավայրի գործողության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ ԵՄ հանուն շրջակա միջավայրի գործողության կայք: