ՌԱՄԱ թիմի աշխատանքը Վայոց Ձորի և Սյունիքի մարզի պանրագործների հետ ՌԱՄԱ գնահատում

ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ ծրագրի թիմը, ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը, ՌԱՄԱ ազգային փորձագետ Արմեն Բոդոյանը, ՌԱՄԱ տեխնիկական փորձագետներ Դշխուհի Սահակյանը և Տիգրան Սեկոյանը, ինչպես նաև հաղորդակցման փորձագետ Տիգրան Օգանեզովը  2021թ. օգոստոսի 3-ին այցելեցին «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվ: «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը գտնվում է երկրի հիմնական գյուղատնտեսական և զբոսաշրջային մարզերից մեկի՝ Վայոց ձորի Ելփին համայնքում։ Ընկերությունը ներկայումս անցնում է ՌԱՄԱ գնահատման փուլ ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում: Կոոպերատիվը հիմնադրվել է 2016թ. և արտադրում է պանրի շուրջ 11 տեսակ՝  գաուդա, պարմեզան, հորած պանիր, «Լոռի», «Ելփին», «Եղեգնաձոր», ընկույզով և կոնյակով պանիրներ: Ընկերության կողմից արտադրվող ապրանքների հիմնական մասն իրացվում է Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում: 2020թ.  սկսած ընկերությունն իր պանրի տեսականին սկսել է արտահանել նաև ԱՄՆ: Աշխատանքային այցի ընթացքում ծրագրի թիմը հանդիպեց ընկերության տնօրեն Արթուր Նազարյանի հետ, ով ներկայացրեց ընկերության արտադրանքը, արտադրության ծավալները և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների վերամշակման, կեղտաջրերի մաքրման և հետագա օգտագործման հնարավորությունների գծով ընկերության կարիքները: 

Օգոստոսի 4-ին ՌԱՄԱ ծրագրի թիմը այցելեց հանրապետության հարավային սահմանամերձ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի «Սիս Ալպ» ՍՊԸ: Ընկերությունն արտադրում է 33 անուն կաթնամթերք՝ 6 տեսակի պանիր, 6 տեսակի շշալցված կաթ և կեֆիր, 14 տեսակի մածուն/յոգուրտ, 4 տեսակի կաթնաշոռ, կարագ և թթվասեր: Այս ընկերությունը նույնպես գնահատում է անցնում ԵՄ հանուն շրջակա միջավայրի ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում:

Հուսիկ Ստեփանյանի գլխավորած ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իր արտադրանքն իրացնում է հայկական և ռուսական շուկաներում։ Ընկերության արտադրական ցիկլին ծանոթանալու և հետագա քննարկման ընթացքում տնօրենը ներկայացրեց իր հիմնական մտահոգությունները՝ կապված կեղտաջրերի, շիճուկի և պլաստիկի թափոնների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, վառելիք-դիզելային և պաստերիզացման գործընթացի հետ կապված հսկայական ծախսերի հետ։ Հիմնվելով ներկայացված դիտարկումների վրա՝ որպես բարձրացված մտահոգությունների համար հնարավոր բարելավման միջոցառումներ՝ ծրագրի փորձագետներն առաջարկել են.