ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ
«Արարատ-Ճանշինը» մեծ ճանաչում ունի շինարարության և շինանյութերի ոլորտներում։ Ծառայություններ է մատուցում ճանապարհների շինարարության, տեղադրման և վերանորոգման աշխատանքների համար, ինչպես նաև արտադրում է տարբեր ապրանքներ՝ ասֆալտբետոն, շինարարական ավազ, մանրացված քար և հանքային փոշիներ։ Ընկերությունն իր նյութերն արդյունահանում է սեփական քարհանքից և շինանյութերի արդյունաբերական արտադրության համար օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիական սարքավորումներ: Ավելի էներգաարդյունավետ արտադրական օբյեկտի հասնելու շարժառիթով (ինտեգրված իր աճի ծրագրերում) ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2013-2017): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիթորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց:
ՌԱՄԱ գնահատում․ ուսումնասիրվել է արտադրական տարածքը, և բացահայտվել 8 տարբերակ, որոնցից 7-ը իրականացվել են։
Էլեկտրական ջեռուցման համակարգի փոխարինում բնական գազով։ 1-ին և 6-րդ տարբերակներն առաջարկել են բնական գազը՝ որպես ջեռուցման էներգիայի լավագույն աղբյուր։ Ներդրվել են բնական գազի կաթսա, խողովակաշարեր, իսկ ջրամբարները պատշաճ մեկուսացվել են, ինչից ձեռք է բերվել տաք ջրի վերաշրջանառություն, արդյունքում նաև ավելի մեծ արդյունավետություն։
Շենքերի մեկուսացման բարելավում։ 3-րդ և 4-րդ տարբերակները վերաբերում էին ջեռուցվող տարածքներից արտաքին միջավայր ջերմային կորուստների խնդրին, որի լուծումը նվազեցրեց էներգիայի սպառումը:
Սարքավորումների և օբյեկտների վերանորոգում և արդիականացում։ 2-րդ, 5-րդ և 7-րդ տարբերակները կենտրոնացած էին արտադրական օբյեկտի արդիականացման վրա: Լուսավորման համակարգերում ներդրվեց LED տեխնոլոգիան: Գնահատվել է հին և մաշված տեխնիկան՝ վերջիններս վերանորոգելով կամ փոխարինելով նորով։ Բացի այդ, ընկերությունը նաև նախընտրեց արդիականացնել իր արտադրամասը՝ տեղադրելով ասֆալտի արտադրության նոր հոսքագիծ, նաև նոր ավտոպարկ: Արդյունքում ասֆալտի արտադրությունն աճել է չորս անգամ՝ զգալիորեն ցածր պահելով էներգիայի և բնական գազի սպառման ցուցանիշները
you can download files