ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «ԳԱԼԻՔ» ՍՊԸ
«ԳԱԼԻՔ» ՍՊԸ-ն, ի սկզբանե գործելով որպես ցեմենտի գործարանի ենթակա ստորաբաժանում, այժմ աշխատում է որպես կրաքարի լիարժեք արտադրող Արարատի մարզում։ Հիմնական արտադրանքը կիրն է (ավելի քան 90%-ը օգտագործվում է մետաղագործության ու հանքարդյունաբերության մեջ՝ ամսական մոտ 1,100-1,200 տոննա)։ «Կիրը» վերաբերում է ինչպես կրաքարին (CaCO₃), այնպես էլ դրա ածանցյալներին՝ «այրված» (CaO) ու «հիդրված» կրաքարերին (Ca(OH)₂)։ Կրաքարը ստացվում է կիսապատրաստ պայմաններում՝ դաշտային վառարանների միջոցով։ Ընկերության լաբորատորիան ապահովում է պատրաստի արտադրանքի որակն ու հիմնական արտադրական գործընթացը բոլոր փուլերում՝ հումքի կոտրատում, տեսակավորում, այրում, առաջնային ջարդում և մանրացում։ Ստացված հումքը բարձր մաքրությամբ ու միատարրությամբ սպեցիֆիկ կրաքար է։ Ավելի էներգաարդյունավետ արտադրություն ունենալու նպատակով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակում (2013-2017)։ Այս հրապարակումն ընկերության փորձի մասին է, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիթորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց։
ՌԱՄԱ-ի գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքն ու բացահայտել 9 ՌԱՄԱ տարբերակ, որոնցից 5-ն իրականացվել են։ Քանի որ կրաքարի արտադրության համար անհրաժեշտ էներգիան կազմում է արտադրանքի ծախսերի ավելի քան 20%-ը, և, հաշվի առնելով արտանետումների կարևոր ներդրումը, ընկերությունը կենտրոնացել է էներգաարդյունավետության վրա՝ որպես առաջնահերթ ոլորտ։ Իրականացվել են հետևյալ հինգ տարբերակները․
ՌԱՄԱ տարբերակ 1։ Սարքավորումների փոփոխություն։ Էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցվել են օպտիմալ սարքավորումների տեղադրման և հանքում աշխատող հզոր շարժիչների փոխարեն փոփոխական արագությամբ շարժիչներ (ՓԱՇ) օգտագործելու շնորհիվ։ ՓԱՇ-ի օգտագործումը թույլ է տալիս վերահսկիչ արագությունը և ոլորման գործընթացը ճշգրտորեն համապատասխանեցնել ծանրաբեռնվածության իրական պահանջին՝ նվազեցնելով էներգիայի գերածախսը համակարգի տարբեր փուլերում, ջերմային կորուստները՝ միաժամանակ բարելավելով անվտանգությունը, ճշգրիտ վերահսկելով ճնշումն ու ջերմաստիճանը։
ՌԱՄԱ տարբերակ 2։ Գործող վառարաններում արդյունավետ գազի այրիչների տեղադրում ու գազի սպառման ավելի լավ վերահսկում։ Հին գազի այրիչները փոխարինվել են նորերով, որոնք հարմարեցված էին վառարանների իրական հզորությանը, ինչը նվազեցրել է նախկինում անարդյունավետության ու սխալ դիզայնի հետևանքով առաջացած կորուստները։ Նաև տեղադրվել են գազի հաշվիչներ, որոնք թույլ են տվել բարելավել մոնիթորինգն ու վերահսկումը։ Փոփոխությունն ապահովել է բնական գազի սպառման կրճատում 25%-ով։
ՌԱՄԱ տարբերակ 3։ Ոչ արդյունավետ լուսավորության փոխարինում։ Շիկացման ու լյումինեսցենտային լամպերը փոխարինվել են էներգաարդյունավետ LED լամպերով (և՛ արտաքին, և՛ ներքին)։
ՌԱՄԱ տարբերակ 4։ Պատուհանների ու դռների փոխարինում։ Պատուհանների նախկին դասավորությունը թարմացվել է՝ մեկուսացումն ուժեղացնելու ու ջերմափոխանակությունը նվազեցնելու համար, բարելավելով կայանի ընդհանուր էներգաարդյունավետությունը։
ՌԱՄԱ տարբերակ 5։ Արտադրության պլանավորման բարելավված համակարգում՝ հիմնված շուկայի մանրամասն վերլուծության ու արտադրության տվյալների բարելավված համակարգի վրա։ Ստեղծվել են այս գործողությունը շարունակական հիմունքներով իրականացնելու կարողությունները:
Ընկերությունը շահագրգիռ է բնական ռեսուրսների օգտագործման օպտիմալացմամբ, արդյունավետ շահագործմամբ ու շրջակա միջավայրի վրա իր հանքարդյունաբերական և արտադրական համակարգերի բացասական ազդեցության նվազեցմամբ։ Էներգիայի օպտիմալացման ոլորտում արձանագրված առաջընթացին զուգահեռ, «ԳԱԼԻՔ» ՍՊԸ-ն այժմ հետաքրքրված է նաև նյութերի արդյունավետ օգտագործմամբ ու արտանետումների և աղտոտվածության նվազեցմամբ (որպես հետագա ՌԱՄԱ միջամտություն)։ Ընկերությունը ՌԱՄԱ-ի իրականացումը սկսել է 2016 թվականից։ Բացի այդ, մոնիթորինգային այցելությունների ընթացքում բացահայտվել է նաև ՖՎ վահանակների տեղադրումը՝ որպես լրացուցիչ ՌԱՄԱ մեթոդ։ Որպես հաջորդ քայլ՝ առաջարկվում է ներցանցային արևային համակարգի տեղադրում՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը հասնելու համար։ 500 կՎտ անվանական հզորությամբ համակարգը կարող է արտադրել 725,894 կՎտժ/ տարի էլեկտրաէներգիա, 40,014 եվրո/տարի ծախսերի խնայողության ներուժով և 6 տարի մարման ժամկետով։ Սա նաև կբերի ցանցից էլեկտրաէներգիայի տարեկան 89%-ով կրճատման:
you can download files