ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Լուկաշին» Սպառողական կոոպերատիվ
«Լուկաշին» ՍԿ-ն հիմնադրվել է որպես համայնքային փոքր ձեռնարկություն (ՓՄՁ), 42 ֆերմերի համատեղ ուժերով։ Հիմնական գործունեությունը բարձրորակ չրերի (ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, թուզ և խաղող) արտադրությունն է։ Պտուղներն աճեցնում են Արարատյան դաշտի սրտում գտնվող Լուկաշին գյուղական համայնքի ֆերմերները։ Միջին արտադրական հզորությունը կազմում է 14,000 կգ/տարեկան պատրաստի արտադրանք (չրեր), որոնք հիմնականում սպառվում են ազգային շուկայում և մասամբ արտահանվում Ռուսաստանի Դաշնություն և Եվրամիության երկրներ։ Ավելի էներգաարդյունավետ արտադրություն ձեռք բերելու դրդապատճառներով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2013-2017): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիթորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց:
ՌԱՄԱ գնահատումն ուսումնասիրել է արտադրական տարածքը և բացահայտել ՌԱՄԱ տարբերակներ: Այնուհետև ընկերությունը կիրառել է քայլ առ քայլ մոտեցում՝ դրանք իրականացնելու համար՝ արտադրական գործընթացի ժամանակ քիմիական մշակումից հրաժարվելուց սկսած, մինչև օդի շրջանառության համակարգի բարելավում և մրգերի չորացման տեխնոլոգիական փոփոխություն: Սա լուծում է հումքի հետ կապված խնդիրները՝ նվազեցնելով ջրի և էներգիայի սպառումը` միաժամանակ նվազագույնի հասցնելով թափոններով աղտոտումը: ՌԱՄԱ-ի իրականացման աստիճանական քաղաքականությունը մեկնարկել է ցածր և միջին ծախսերի միջոցառումներով և ավարտվել արտադրական գործընթացում արևային էներգիայի օգտագործման բարելավմամբ: ՌԱՄԱ միջոցառումներն իրականացվել են ՌԱՄԱ փորձագիտական աուդիտներին համապատասխան։
1. Ռեսուրսների կառավարման բարելավում՝ լավ տնտեսվարման ներդրմամբ:
2. Վտանգավոր քիմիական նյութերի և հոսքաջրերի նվազեցում՝ վերաօգտագործման միջոցով:
3. Արտադրանքի պահպանման ժամկետի երկարացման նպատակով ծծմբի փոխարեն ազոտի օգտագործում (պատրաստի արտադրանքի պահպանման նոր մոտեցում): Սա փոխարինում է տարեկան 25 կգ ծծմբի օգտագործումը որպես ֆումիգացիոն՝ ծխահարող միջոց՝ նվազեցնելով SO₂ արտանետումները և արտադրության ծախսերը։ Երրորդ ողողման ջուրը կրկին օգտագործվել է հումքի (թարմ մրգերի) նախնական լվացման համար: Ինչը հանգեցրեց լվացման գործընթացի համար ջրի սպառման կրճատման 30%-ով: Առաջնային լվացման գործընթացի արդյունքում առաջացող կեղտաջրերն այժմ օգտագործվում են դաշտի ոռոգման համար։
4. Էներգիայի սպառման կրճատում գործընթացի տեխնիկայի բարելավման, սարքավորումների փոփոխման միջոցով։ Օդափոխման խողովակների երկարությունը/բարձրությունը (երկու անգամ) կրճատելով՝ չորացման գործընթացն արագացվել է 20%-ով, իսկ էներգիայի սպառումը (էլեկտրաէներգիա, գազ) ընդհանուր առմամբ կրճատվել է 20%-ով։ Երկաստիճան էլեկտրական հաշվիչի տեղադրումը, երկակի սակագնից օգտվելու ավելի լավ վերահսկման հետ միասին, հանգեցրել է էլեկտրաէներգիայի սպառման՝ տարեկան 8% խնայողության: Տեղադրվել են նաև երեք կոնվեկտիվ արևային չորանոց և արևային ջրատաքացուցիչ՝ խուսափելով չվերականգնվող էներգիայի օգտագործումից։
5. Թափոնների վերաօգտագործում: Բույսերից առաջացած անխուսափելի թափոնները (ցողուն, կեղև, սերմեր, միջուկ) օգտագործվում են որպես թարմ կեր անասունների համար: Ծիրանի կորիզն օգտագործվում է տեղում՝ հրուշակեղենի մեջ։ Մնացած գյուղատնտեսական թափոններն օգտագործվում են կոմպոստացման համար:
6. Արտադրանքի մրցունակության բարելավում։
Տնտեսական և բնապահպանական օգուտներից բացի, ՌԱՄԱ մեթոդաբանությունը բարելավեց ընկերության աշխատանքային պրակտիկան և ընդհանուր իմիջը: Լուկաշին ՍԿ-ն սկսել է ՌԱՄԱ իրականացումը 2014 թվականին՝ կենտրոնանալով ռեսուրսների օգտագործման բարելավման վրա՝ արտադրության տեխնիկան բարելավելու, էներգիայի սպառումը նվազեցնելու և վնասակար արտանետումներն ու արտահոսքերը վերացնելու համար։ Ընկերության համար կարևոր ռազմավարություն է նաև արևային էներգիայի օգտագործումը։ Արևային ջեռուցման տեխնոլոգիան ներառելու նպատակով ՌԱՄԱ փորձագետների կողմից մշակված հայեցակարգ-առաջարկը թույլ տվեց Լուկաշին ՍԿ-ին ֆինանսավորում ստանալ ԳԷՀ/ՄԱԶԾ կողմից աջակցվող Փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով: Այս փորձառությունը տեխնիկան չրերի այլ արտադրողների հետ կրկնօրինակելու և «կանաչ» արտադրության մշակույթի համար կարողություններ ստեղծելու համար հիանալի նախադեպ է: Ավելին, մոնիթորինգի փուլում գնահատվել է ընթացիկ ՖՎ արևային հզորությունը մեծացնելու ներուժը՝ լրացուցիչ 14,995 կՎտժ/տարի (10 կՎտ/պ) ստեղծելու համար, ինչը հաջորդ քայլն է ավանդական էներգիայից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ այս դեպքում խնայելով ընկերության էլեկտրաէներգիայի սպառման կարևոր մասը։
you can download files