2023թ. Նոյեմբերի 22-ին Արմավիր քաղաքի Զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ակումբի 6-րդ և վերջին հանդիպումը՝ նվիրված «Մոդուլ 6. Գործողությունների պլանի» բացմանը։
Միջոցառմանը մասնակցում էին 20 մասնակիցներ, այդ թվում՝ մարզում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), Արմավիրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ և ԿՏԲԿ ծրագրի աշխատակազմը։
Ելնելով այն հիմնադրույթից, որ ՌԱՄԱ ծրագրի հիմնական խնդիրներն են համարվում հումքի/ելանյութերի, էներգիայի ու ջրի արդյունավետ օգտագործումը, դրանց աղբյուրների ճիշտ ընտրությունը, ինչպես նաև թափոնների կրճատումը և վնասազերծումը, կեղտաջրերի նվազեցումը և վերամշակումը, օդային ավազան արտանետումների կրճատումը և վերահսկողությունը, գործարարների համար արդիական է դառնում գործողությունների պլանավորումը՝ միտված իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև հնարավոր փոփոխությունների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ՌԱՄԱ փորձագետ տիկին Դշխուհի Սահակյանը անդրադարձավ գործողությունների պլանավորման հետ կապված կարևորագույն մտահոգություններին: Նա ոչ միայն ուրվագծեց հիմնական քայլերը, այլև ներկայացրեց ռեսուրսների արդյունավետ և ավելի մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մեթոդաբանությամբ կազմվող համապարփակ Գործողությունների ծրագրի մշակմանը:
Բանախոսները ՝ ՌԱՄԱ փորձագետներ Դշխուհի Սահակյանը և Տիգրան Սեկոյանը, ներկայացրեցին այն մեծաքանակ օրինակները, որոնք Հայաստանում, ծրագրի նոխորդ իրականացված փուլերի ընթացքում կան և օրինակների օգնությամբ ներկայացրեցին և ցույց տվեցին հնարավոր խնայողությունների ծավալները, ինչպես նաև խոսեցին գործողությունների ինդիկատորների մասին, որոնք կվկայեն պլանավորման ճիշտ մոտեցումները:
Այնուհետև ծրագրի հաղորդակցման փորձագետ պարոն Տիգրան Օգանեզովը ցուցադրեց ծրագրի հաղորդակցման ուղիները և ներկայացրեց երկլեզու www.recp.am կայքը: Այս առցանց ռեսուրսը ծառայում է որպես արժեքավոր շտեմարան, որտեղից Կանաչ ակումբի (GC) անդամները կարող են էական տեղեկատվություն քաղել: Կայքում առկա տեղեկատվությունը աջակցելու է արտադրողներին դեպի շրջակա միջավայրի բարեկեցության և ռեսուրսների արդյունավետության ճանապարհին:
Հանդիպման ավարտին տիկին Սահակյանը ներկայացրեց և ամփոփեց նախորդ հանդիպումներին քննարկված նյութերը և արդյունքները, և քննարկեց Կանաչ Ակումբի ծրագրի հաջորդիվ քայլերը։