ՌԱՄԱ փորձ

2014թ. ի վեր Հայաստանում՝ «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում» (EaP GREEN) նախաձեռնության շրջանակներում իրականացվում է ՌԱՄԱ ցուցադրական բաղադրիչը:

«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում են ստուգված կանխարգելի բնապահպանական և արտադրողականության բարձրացման մոտեցումներ, որոնք բացահայտում են ռեսուրսների բարելավված արտադրողականության եռակի առավելությունները (արտադրության ցիկլի նվազեցված ծախսեր և նյութերի, էներգիայի ու ջրի նվազեցված օգտագործում), նվազեցված բնապահպանական ազդեցությունը (ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում), նաև բարելավված աշխատանքի անվտանգությունը և հանրային առողջությունը:

ՌԱՄԱ փորձացուցադրական ծրագրի նպատակն է բարելավել ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսական, սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում։ Երկրում ՌԱՄԱ ծրագրի ներկա շրջափուլը ակտիվորեն աշխատում է շրջաններում գտնվող ավելի քան 55 ՓՄՁ-երի հետ, որը ձեռք է բերվել ՌԱՄԱ մեթոդաբա- նության և պրակտիկայի առաջխաղացման, անվճար ծառայությունների և աուդիտների տրամադրման, ՌԱՄԱ աուդիտի իրականացման միջոցով՝ տրամադրելով լուծումների մշակված փաթեթ՝ յուրաքանչյուր ՓՄՁ կազմակերպության համար:

ՌԱՄԱ ծրագիրը նպատակաուղղված է արդյունաբերական կազմակերպությունների ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը բարելավելուն` դրանով իսկ նպաստելով արդյունաբերության կայուն զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը:

Հայաստանում Կանաչ բիզնեսի զարգացման համար ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունները, քաղաքաշինության պետական կոմիտեն աջակցում են ՓՄՁ ներին՝ կանաչ տնտեսության զարգացման գաղափարի ներդրման, ՌԱՄԱ ռազմավարությունների և գործունեությունների մշակման նպատակով՝ ղեկավար մարմինների հանդիպումների և միջոցառումների միջոցով, խորհրդատվություն և առաջարկներ տրամադրելով արտադրանքի և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:

Քիմիական և էլեկտրական մարտկոցներ, շինանյութեր, սննդամթերք արտադրողներ, և տուրիզմի զարգացման ընկերություններ, ՌԱՄԱ փորձագիտական թիմից ստացել և կիրառում են գնահատման փաթեթներ, դրանով իսկ բարելավում և ընդլայնում են իրենց արտադրությունը, նվազեցնելով էներգիայի ծախսերը, օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ և մաքուր արտադրության մեթոդներ, նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ: ՌԱՄԱ թիմի աջակցության արդյունքում նրանք հնարավորություն են ունենում առաջարկել ավելի մաքուր և մրցունակ արտադրանք շուկայում և  հաճախորդներին:

Ծրագիրը նաև մշակել է ՓՄՁ-ների կարիքներին համապատասխան դյուրին և ըմբռնելի ՌԱՄԱ ուղեցույց՝ գործարարության շրջանակներում արտադրական և տեխնոլոգիական կարիքների ծախսերի կրճատման, արտադրանքի հնարավոր որակի բարձրացման, թափոնների և աղտոտվածության կրճատման, արտադրության պայմանների բարելավման, էներգետիկ ծախսերի կրճատման և առավել ճիշտ կազմակերպված արտադրական կառավարման նպատակով:

Հիմնական ցուցանիշները:

Մասնակիցների Կին / տղամարդ տոկոսային հարաբերակցությունը՝ 55% / 45%

Ծրագրի իրականացման ընթացքին մասնակից ընկերությունների թվաքանակը

Կազմակերպված սեմինարների / միջոցառումները և մասնակիցների թվաքանակը

ՌԱՄԱ մեթոդաբանության կիրառմամբ, 2014-2017թթ. 3 թիրախային ոլորտների 22 պիլոտային ՓՄՁ- ներում ՌԱՄԱ փորձագետների կողմից կատարվել են ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացման խորհրդատվություն, տրամադրվել են համապատասխան առաջարկություններ, ՓՄՁ-երի համար մշակվել է 22 Կիրակման օրիանակներ, որոնք աշխատում են սննդի, քիմիական, շինանյութերի արտադրության, ինչպես նաեւ զբոսաշրջության, ոսկերչական իրերի և գորգագործության և այլ ոլորտներում:

Առաջարկված ՌԱՄԱ միջոցառումներ՝

Արտանետումները և աղտոտումը կրճատելու նպատակով ՓՄՁ-ներին առաջարկվել են համապատասխան լուծումներ՝ ածխածնի նվազեցման միջոցով.